Google Meet վիդեոկոնֆերանսի ծառայությունը անվճար է դառնալու բոլորի համար

Ամսաթիվ

Google ընկերությունը նախատեսոմ է մոտակա շաբաթներում անվճար դարձնել Google Meet վիդեոկոնֆերանսի ծառայությունը բոլոր օգտատերերի համար: Տվյալ պահին այն անվճար է օգտատերերից ոմանց մոտ: Կարող եք բաժանորդագրվել այս էջում և տեղեկանալ, թե երբ այն անվճար կդառնա Ձեզ համար: Google Meet-ի օգտատերերը կարող են անվճար օգտվել բոլոր այն գործառույթներից, որոնցից մինչ այս օգտվում էին G Suite բիզնես հաճախորդները (օրինակ ստեղծել վիդեոզանգեր, էկրանի ցուցադրում և այլն):


Նշեմ նաև, որ այնուամենայնիվ ս.թ. սեպտեմբերից որոշակի սահմանափակումներ կլինեն: Օրինակ անվճար օգտատերերը կկարողանան խոսել 60 րոպե:


Հիշեցնեմ, որ վերջերս Google-ը թարմացրեց Meet ծառայությունը և սկսել ավելի մեծ տեմպով մրցակցել Zoom-ի հետ: Այժմ Google Meet-ում միաժամանակ ցուցադրվում են 16 մասնակիցների վիդեոները: Google Meet ծառայությունը հասանելի է բջջային և վեբ տարբերակներով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն