Microsoft Edge դիտարկիչն առաջին անգամ անցավ Firefox-ին և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը

Ամսաթիվ

NetMarketShare-ի տվյալներով անցած տարվա մարտին Firefox-ը զբաղեցնում էր շուկայի 9.27%-ը և Chrome-ից զգալի հետ մնալով զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը: Սակայն մեկ տարվա մեջ Firefox-ի մասնաբաժինը նվազել ու դարձել է 7.19%, իսկ ահա Micorosft Edge-ի տարածվածությունը աճել է ու դարձել 7.59%: Եթե հաշվի առնենք, որ վերջին մի քանի ամիսներին FireFox-ի գրաֆիկը նվազում է, իսկ Edge-ին աճում, ապա կարող ենք փաստել, որ մի քանի ամսից այս առավելությունն ավելի զգալի կդառնա: Chrome-ը տվյալ պահին զբաղեցնում է շուկայի 68,5%-ը:


Հիշեցնեմ որ միքանի ամիս առաջ Microsoft-ը թողարկեց Edge ինտերնետ դիտարկչի թարմացված տարբերակը, որը ստեղծված է Chromium պլատֆորմի հիման վրա: Այս փոփոխությունը ևս նպաստեց դրա տարածմանը, քանի որ այն դարձավ ավելի թեթև ու ֆունկցիոնալ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն