Ինչպես ցանկացած սարքով դիտել հայկական, ռուսական և արտասահմանյան ալիքներ ամսական 500 դրամով


Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի OttPlayer ծրագրի միջոցով համակարչգով, հեռուստացույցով կամ ցանկացած այլ սարքով 4K ֆիլմեր նայելուն


Այս անգամ եկեք տեսնենք, թե ինչպես է հնարավոր նույն OttPlayer-ով դիտել հեռուստատեսային ալիքները: Ինչպես արդեն գիտեք, OttPlayer-ը աշխատում է փլեյլիստերով: Այսինքն այս ծրագրին տալիս ենք փլեյլիստ և այլն ցուցադրում է դրա պարունակությունը:


OttPlayer ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն հնարավոր է բացել ցանկացած սարքի վրա՝ սկսած բջջային հեռախոսներից, վերջացրած PlayStation-ով: Սարքերի ցանկը կարող եք տեսնել այստեղ:


Իսկ եթե ձեր սարքի համար չկա OttPlayer ծրագիրը, ապա կարող եք այդ սարքի ինտերնետ դիտարկչով բացել http://widget.ottplayer.es կայքը:


OttPlayer-ով հեռուստատեսային ալիքների փլեյլիստ ավելացնելու համար բացեք OttPlayer.es կայքը և անվճար գրանցվեք: Այնուհետև բացեք ձեր սարքի վրա OttPlayer ծրագիրը կամ վեբ վիջեթը և կարգավորումներում գրեք գրանցված պրոֆիլի լոգինն ու գաղնաբառը:


Այնուհետև բացեք OttPlayer.es կայքում ձեր պրոֆիլի էջը և ավելացրեք փլեյլիստի հասցե: Օրինակ կարող եք ավելացնել այս հասցեն (https://smarttvnews.ru/apps/iptvchannels.m3u), որն անվճար է և պարունակում է բավականին շատ հեռուստատեսային ալիքներ (նաև հայկական): Անվճար փլեյլիստերի հասցերեն կարող եք գտնել նախորդ գրառումներից մեկում:


OttPlayer.es կայքում նոր փլեյլիստ ավելացնելուց ուշադիր եղեք, որ սարքերի ցուցակում նշեք այն բոլոր սարքերը, որոնց վրա տեղադրել եք OttPlayer-ի հավելվածը:


Անվճար փլեյլիստի վատն այն է, որ ալիքների մեծ մասը ժամանակի ընթացքում դառնում են անհասանելի կամ դանդաղ են բացվում: 


Դրա փոխարենը առաջարկում եմ օգտվել բավականին էժան փլեյլիստ առաջարկող EdemTV կամ iLookTV ծառայությունից, որը պահանջում է ամսական մոտ 500 դրամ: 


iLookTV-ից փլեյլիստ ստանալու համար բացեք https://ilook.tv/auth/signup կայքը և գրանցվեք: Գրանցվելուց հետո կայքն անվճար տրամադրում է փորձնական փլեյլիստ, որը կարող եք մուտքագրել https://ottplayer.es/playlist/original կայքում: 



Փորձնական փաթեթի ավարտից հետո պետք է կատարեք վճարում https://ilook.tv/finance/payment կայքում: Վճարում կարող եք անել ինտերնետ դրամապանակներով կամ MasterCard-ով: Նշեմ, որ MasterCard-ով վճարում կատարելու դեպքում քարտի տվյալները ոչ մի տեղ չեն պահպանվում և ամբողջովին անվտանգ համակարգ է: Վճարումն անելուց հետո https://ilook.tv/tariff/info էջում  համոզվեք, որ ակտիվացրեք եք փաթեթը: 


Վերջում նշեմ, որ գնի համեմատ այս փլեյլիստը բավականին լավ առաջարկ է: Այն ներառում է հայկական, ռուսական և արտասահմանյան գրեթե բոլոր հեռուստաալիքները, որոնց մեջ կան նաև 4K և FullHD ալիքներ: Ալիքների ամբողջական ցանկը տվյալ պահին դրությամբ կարող եք տեսնել այս էջում:



Նշեմ նաև, որ այս փլեյլիստը տրամադրում է նաև catchup-ի հնարավորություն: Այսինքն կարող եք տեսնել անցած հաղորդումների ցանկը և դիտել արդեն ցուցադրված հաղորդումները:


Եթե Smart հեռուստացույցների կամ այլ սարքերի վրա (օրինակ PlayStation) ալիքները չեն ցուցադրվում, ապա OttPlayer-ի կարգավորումներում փոխեք փլեյերի տիպը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն