Ինչպես SmartTV-ով կամ համակարգչով անվճար նայել ամենավերջին ֆիլմերը 4K որակով

Ամսաթիվ

OttPlayer ծրագիրը հիմնականում նախատեսված է IPTV հեռուստատեսային ալիքներ նայելու համար: Այսինքն, ծրագրին տալիս եք վճարովի կամ անվճար փլեյլիսթի հասցե և այն ցուցադրում է ցանկն ու վիդեո պատկերը: 


Համացանցում գոյություն ունի մի հիանալի պորտալ, որը թույլ է տալիս դիտել ամենավերջին ֆիլմերը 4K կամ ավելի ցածր որակով: Պորտալն ունի նաև Torrent ֆիլմեր ցուցադրելու հնարավորություն, ինչին կանդարդառնամ հետագա գրառումներից մեկում: Իսկ մինչ այդ, եկեք տեսնենք, թե ինչպես է հնարավոր այդ պորտալը կապել OttPlayer ծրագրի հետ և SmartTV-ով նայել ամենավերջին ֆիլմերը 4K որակով:


1.Հեռուստացույցի մեջ ներբեռնեք OttPlayer ծրագիրը: Գրեթե բոլոր SmartTV-ների հավելվածների խանութում այն անվճար առկա է: Եթե ծրագիրը առկա չէ ձեր հեռուստացույցի համար կամ ծրագրի մեջ ներքևի հասցեն չի ավելանում, ապա հեռուստացույցի ինտերնետ դիտարկչում բացեք http://widget.ottplayer.es կայքը: Այս կայքը կարող եք բացել նաև համակարգչով, պլանշետով, սմարթֆոնով, PlayStation-ով և ֆիլմերը դիտել այդ սարքերի վրա:

2.Բացեք OttPlayer-ը և սեղմելով մատիտի վրա ավելացրեք հետևյալ պորտալի հասցեն՝ http://nserv.host:5300/#.XML


Նշեմ, որ հարմարավետ նավիգացիայի համար OttPlayer-ի կարգավորումներում նավիգացիայի տիպը դրեք список: Եթե դժվարություններ լինեն, ապա դիտեք YouTube-ի ուղեցույցները:


Հ.Գ.
Ինչպես արդեն նշեցի, OttPlayer-ը հիմնականում նախատեսված է IPTV ալիքներ դիտելու համար, ինչի մասին մանրամասն կարող եք կարդալ այս գրառման մեջ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն