GOG.com-ը StayAtHome ակցիայով անվճար նվիրում է 27 խաղ

Ամսաթիվ

Համակարգիչների խաղերի հայտնի GOG.com կայքում այժմ հատուկ ակցիա է, որի շրջանակներում անվճար կարող եք ներբեռնել և խաղալ 27 խաղեր: Նշեմ, որ ակցիան մի քանի օրից կավարտվի, իսկ այս ընթացքում Ձեր պրոֆիլին կցված խաղերը կարող եք անվերջ խաղալ: 


Խաղերը Ձեր պրոֆիլին կապելու համար պետք է բացեք gog.com և մտնեք Ձեր պրոֆիլ (եթե պրոֆիլ չունեք, ապա գրանցվեք): Այնուհետև բացեք ակցիայի էջը և ավելացրեք խաղերը Ձեր զամբյուղի մեջ: Վերջում բացեք զամբյուղը և անվճար գնեք խաղերը, որոնք հետագայում կարող եք ներբեռնել այս էջից: Նշեմ, որ որոշ խաղեր նախատեսված են նաև Mac-ի և Linux-ի համար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն