Ներկայացվեց թարմացված Nokia 5310 հեռախոսը

Ամսաթիվ

HMD Global ընկերությունը ներկայացրեց թարմացված Nokia 5310 հեռախոսը, որը արտաքնապես նման է 2007 թվականին թողարկված 5310 XpressMusic հեռախոսին: Այս հեռախոսը նույնպես կողքի հատվածում ունի երաժշտությունը կառավարող ֆիզիկական կոճակներ: 


Հեռախոսն ունի 2.4 դյույմանոց QVGA էկրան, որի տակ տեղադրված են թվերի ֆիզիկական կոճակները: Սարքն ունի 16Մբ ներքին հիշողություն, որը հնարավոր է շատացնել մինչև 32Գբ microSD քարտի հաշվին: 


Հեռախոսի մարտկոցը 1200 մԱ/ժ է և մեկ լիցքավմամբ անոնին ռեժիմում աշխատում է մոտ մեկ ամիս: Հեռախոսն աշխատում է միայն 2G ցանցով և ունի երկու քարտի հնարավորություն: Թարմացված Nokia 5310 հեռախոսը կվաճառվի 40 Եվրոյով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն