Ինչպես մի քանի վայկյանում ջնջել տեսահոլովակի ֆոնը

Ամիսներ առաջ բլոգում անդրադարձել էի remobe.bg կայքին, որի միջոցով հնարավոր է ակնթարթորեն լուսանկարի վրայից հեռացնել ֆոնը և առանձնացնել դրա վրա գտնվող մարդուն: Այժմ համացանցում հայտնվել է նմանատիպ մի ծառայություն, որն արդեն վիդեոյի վրայից է հեռացնում ֆոնը:


Այս գործիքը թույլ է տալիս նաև հին ֆոնի փոխարեն ընտրել այլ ստատիկ կամ դինամիկ ֆոներ: Հնարավորություն կա նաև ներբեռնել վերջնական արդյունքը: Այս գործիքն առայժմ գտնվում է սկզբնական փուլում և դեռևս պետք չի 100 տոկոսանոց արդյունք ակնկալել: Տվյալ պահին սահմանափակում կա նաև վիդեոյի երկարության վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն