Skype-ով վիդեոզանգեր կարող եք կատարել նաև առանց գրանցվելու և ներբեռնելու

Ամսաթիվ

Covid-19 կորոնավիրուսի հետ կապված ամբողջ աշխարհում շատացել են վիդեոզանգերը և տվյալ պահին մեծ տարածում է գտել Zoom ծրագիրը: Microsoft-ը որոշել է օգտվել առիթից և ավելի է պարզեցրել Skype-ով վիդեոզանգեր կատարելու գործընթացը: Meet Now կոչվող ծառայությունը թույլ է տալիս Skype-ով վիդեոզանգեր կատարել առանց գրանցվելու և որևէ ծրագիր ներբեռնելու: 


Պետք է ընդամենը բացել համապատասխան կայքը, մի քլիքով գեներացնել վիդեոզանգի հասցե և այն ուղարկել այլ օգտատերերի, որոնք կարող են առանց գրանցվելու, գաղտնաբառի և ծրագիր ներբեռնելու միանալ վիդեոզանգին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն