Xiaomi-ն ներկայացրեց 55 դոլարանոց Mi Air 2S անլար ականջակալները

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը ներկայացրեց Xiaomi Mi Air 2S անլար ականջակալները, որոնք արտաքին տեսքով ու ֆունկցիոնալությամբ նման են Apple AirPods-ին: Այս նոր ականջակալներն ունեն թարմացված երկու միջականի պրոցեսոր:
Այս ականջակալների մարտկոցը հերիքում է 5 ժամ, իսկ մարտկոց-քեյսը օգտագործելու դեպքում աշխատելու ժամանակը հասնում է մինչև 24 ժամ: Քեյսը լիցքավորվում է անլար Qi տեխնոլոգիայով կամ USB-C լարով: Ամբողջական լիցքավորումը տևում է մոտ մեկ ժամ:


Xiaomi Mi Air 2S ականջակալները ականջից հանելու դեպքում երգն ավտոմատ դադարեցվում է: Երգերը փոխելու կամ զանգերին պատասխանելու համար կարող եք մատով թակել անաջակալը: Այս նոր ականջակալները կվաճառվեն մոտ 55 դոլարով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն