Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Telegram-ում հայտնվել է Premium բաժանորդագրություն: Ինչ առավելություններ այն ունի

Telegram-ում հայտնվել է Premium բաժանորդագրություն: Ինչ առավելություններ այն ունի

2022թ. Telegram-ը դասվել է աշխարհում ամենաշատ ներբեռնվող Top 5 հավելվածների շարքում, իսկ ամսական ակտիվ օգտատերերի քանակը ավելի քան 700 միլիոն է: Telegram-ի թիմը որոշել է ներդնել Premium բաժանորդագրությունը, որին միանալու ամսավճարը 4.99$ է: Premium-ի օգտատերերը ստանում են մի շարք առավելություններ և կրկնապատկված ծավալներ: Եկեք տեսնենք, թե ինչ է ներառում Premium բաժանորդագրությունը:


Ավելի մեծ ծավալով ֆայլեր

Տելեգրամում սովորական օգտատերերը կարող են վերբեռնել մինչև 2ԳԲ ծավալով ֆայլեր, իսկ Premium բաժանորդները կարող են վերբեռնել մինչև 4ԳԲ ծավալով ֆայլեր: Նշեմ, որ այստեղ խոսքը մեկ ֆայլի ծավալի մասին է, ոչ թե գումարային: Ոչ Premium բաժանորդները կարող են ներբեռնել Premium բաժանորդների կողմից ուղարկված մեծ ծավալով ֆայլերը:

Արագացված ներբեռնում

Premium օգտատերերը կարող են ներբեռնել ֆոտո, վիդեո և այլ ֆայլեր առավելագույն արագությունով՝ առանց սահմանափակումների: Ֆայլերի ներբեռնման արագությունը կախված է լինելու միայն օգտատիրոջ ինտերնետի արագությունից:


Կրկնակի քիչ սահմանափակումներ

Premium օգտատերերը կարող են հետևել մինչև 1000 ալիքի, հավելվածին կպցնել մինչև 4 օգտահաշիվ, ստեղծել մինչև 20 թղթապանակ, որոնցից յուրաքանչյուրում կտեղավորվի մինչև 200 չաթ: Օգտատերերը կարող են նաև հիմնական ցանկում ամրացնել մինչև 10 չաթ և պահպանել մինչև 10 նախընտրելի ստիկերներ ու մինչև 400 նախընտրելի gif-եր: Պրոֆիլի կենսագրությունում հնարավոր է գրել ավլեի երկար տեքստ: Premium օգտատերերը կարող են նաև իրենց ալիքների և խմբերի համար ստեղծել t.me-ով սկսվող մինչև 20 կարճ հղումներ:


Ձայնային նամակների տեքստային վերծանում

Telegram-ի Premium օգտատերերին հնարավորություն է տրվում ձայնային հաղորդագրությունները դարձնել տեքստ և դրանք լսելու փոխարեն կարդալ:


Յուրահատուկ ստիկերներ

Premium օգտատերերը կարող են ուղարկել տասնյակ ստիկերներ, որոնք ցուցադրվելու են ամբողջ էկրանով: Ընդ որում այդ անիմացիաները ցուցադրվելու են նաև ոչ Premium օգտատերերին:


Յուրահատուկ ռեակցիաներ

Telegram Premium օգտատերերին հասանելի են ավելի քան 10 մոր էմոջիներ, որոնցով կարող են արձագանքել նամակներին: Նոր էմոջիներից են 👌😍❤️‍🔥💯🤡🌭🐳:


Չաթերը կառավարելու ավելի շատ գործիքներ
 
Telegram Premium օգտատերերը ստանում են չաթերը կառավարելու ավելի շատ գործիքներ: Օրինակ հնարավոր է ցանկացած թղթապանակ դարձնել գլխավոր և հավելվածը բացելուց միանգամից կբացվի այդ թղթապանակը: Հավելվածի «Конфиденциальность» բաժնում համապատասխան կարգավորումից հետո բաժանորդները կարող են ավտոմատ նոր չաթերը տեղադրել արխիվի մեջ և անջատել դրանց ծանուցումները:


Միշտ ակտիվ վիդեոավատարներ և Premium նշան

Premium բաժանորդների վիդեոավատարները ցուցադրվելու են բոլոր օգտատերերին բոլոր բաժիններում, այդ թվում չաթերի ցուցակում և չաթերում: Նաև Premium բաժանորդների անունների կողքը ցուցարվելու է Premium տարբերանշանը:


Գովազդի անջատում

Ամիսներ առաջ մեծ լսարան ունեցող Տելեգրամ ալիքներում հայտնվել էին տեքստային գովազդներ: Premium բաժանորդները կարող են անջատել այդ գովազդները: 


Telegram-ում հայտնվել են նաև մի շարք նոր գործառույթներ, որոնք հասանելի են ոչ միայն Premium բաժանորդների համար: Եկեք տեսնենք, թե ինչ նորույթներ կան:

Խումբ մուտք գործելու հայտ

Խմբերի ադմինիստրատորները կարող են միացնել հայտով խումբ մուտք գործելու գործառույթը, որպեսզի ստուգեն նոր մասնակիցներին խումբ ներս թողնելուց առաջ: Երբ օգտատերը բացի խումբը, ապա կտեսնի «Подать заявку» կոճակը: Ադմինիստրատորները կարող են նամակ գրել հայտ ներկայացնողներին, որպեսզի ներկայացնեն խմբի կանոնները կամ ծանոթանան նոր մասնակցի հետ: Այդ պարագայում հայտ ներկայացնող օգտատերը ծանուցվում է, որ իր հետ կապնվել է հենց խմբի ադմինիստրատորը: 


Հաստատված պրոֆիլի տարբերանշան
Հայտնի մարդիկ և կազմակերպությունները կարող են պաշտոնապես հաստատել իրենց խմբերը, ալիքները և բոթերը: Այդ դեպքում անունների կողքը կցուցադրվի Verification Check հատուկ նշան: Այսուհետև այդ նշանը կցուցադրվի ոչ միայն պրոֆիլներում, որոնման արդյունքներում և չաթերի ցանկում, այլև չաթի վերևի հատվածում: Եթե ունեք հաստատված պրոֆիլ գոնե 2 սոցցանցերում, ապա կարող եք Տելեգրամում հաստատման հայտ ուղարկել այստեղ:


Android-ի վրա չաթերի պարզեցված նախադիտում

Տելեգրամի Անդրոիդ հավելվածում հայտնվել է չաթերի պարզեցված նախադիտման հնարավորություն (ինչպես iOS-ում): Այժմ այդ ռեժիմում հնարավոր է դիտել ամբողջ չաթը: Նշեմ, որ նախադիտման դեպքում չաթը չի նշվի որպես կարդացված: Նախադիտման ռեժիմում հայտնվել են նաև նոր կոճակներ, որոնցով հնարավոր է անջատել չաթի ծանուցումները, նշել որպես կարդացված, ամրացնել կամ ջնջել չաթը: Նախադիտման համար բավական է չաթերի ցանկում սեղմած պահել որևէ չաթի պրոֆիլի լուսանկարի վրա:


macOS-ում անիմացիոն ավատարների գործիք

macOS օպերացիոն համակարգի օգտատերերը կարող են օգտվել անիմացիոն ավատարներ ստեղծող նոր գործիքից: Բավական է միայն ընտրել համապատասխան ստիկերը կամ անիմացիոն էմոջին և հետևի ֆոնը:

Կարդալ ավելին
DALL-E 2 նեյրոցանցը լրացրել է հայտնի կտավներում չերևացող հատվածները

DALL-E 2 նեյրոցանցը լրացրել է հայտնի կտավներում չերևացող հատվածները

Վերջերս անդրադարձել էի DALL-E 2 նեյրոցանցին, որը կարողանում է նկարագրված տեքստի հիման վրա գեներացնել նկարներ: Պարզվում է, որ այդ նեյրոցանցն ունի նաև մեկ այլ կիրառություն. այն կարողանում է  նաև լրացնել նկարները: Վերջերս DALL-E 2-ի կոդերն ունեցող մի քանի օգտատերեր փորձարկել են այս նեյրոցանցը և կիսվել տպավորութուններով: Նախևառաջ DALL-E 2-ի գեներացրել է նկարագրված նկարի 8 տարբերակներ (1024x1024) ընդամենը 1 րոպեում: Օգտատերերը փորձել են նաև DALL-E 2-ի նկարների լրացման գործառույթից և արդյունքն իհարկե ապշեցուցիչ է: Օրինակ DALL-E 2-ը նկարել է Մոնա Լիզայի մարմնի շարունակությունը կամ Այվազովսկու հայտնի կտավում ցուցադրել է կադրից դուրս մնացածը: DALL-E 2-ը կարողանում է նաև օրիգինալ նկարի հիման վրա գեներացնել զանազան տարբերակներ: Եկեք տեսնենք, թե ինչ է նկարել DALL-E 2-ը նկարների լրացման և տարբերակների առաջարկման գործառույթներով:


Օրիգինալ տարբերակը


DALL-E-2 տարբերակները









Օրիգինալ տարբերակ

DALL-E-2 տարբերակները










Ներկայացնեմ նաև մի քանի այլ հայտնի նկարների DALL-E 2 տարբերակները, որտեղ ցուցադրվում են կադրից դուրս մնացած առարկաններն ու տեսարանները:







Կարդալ ավելին
Xiaomi-ն թողարկել է 8K թողունակությամբ Box 4S Max սարքը

Xiaomi-ն թողարկել է 8K թողունակությամբ Box 4S Max սարքը

Xiaomi ընկերությունը Չինաստանի շուկայի համար թողարկել է  Box 4S Max սարքը, որն արդեն ունի 8K թողունակություն: Սարքն աշխատում է 4 միջուկանի Amlogic S905X3 պրոցեսորով և Mali-G31 MP2 գրաֆիկական ադապտերով: Սարքի օպերատիվ հիշողությունը 4 ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 64 ԳԲ: 

Սարքը հեռուստացույցին միանում է HDMI 2.1 ինտերֆեյսով: Սարքում ներդրված են Dolby Audio և DTS ձայնային ստանդանտները: Android-ի հիման վրա աշխատող MIUI for TV օպերացիոն համակարգը հնարավոր է կառավարել նաև ձայնով: 


Նշեմ, որ սարքում առկա են Google Play-ն ու այլ ծառայությունները: Box 4S Max սարքն արժի մոտ 70 դոլար: Առայժմ գլոբալ տարբերակի մասին ինֆորմացիա չկա:

Կարդալ ավելին
iOS 16-ում հնարավոր է ձևափոխել iPhone-ի արգելափակման էկրանը

iOS 16-ում հնարավոր է ձևափոխել iPhone-ի արգելափակման էկրանը


WWDC 2022 միջոցառման ժամանակ Apple ընկերությունը ցուցադրեց iOS 16 օպերացիոն համակարգի մի շարք նոր գործառույթներ: Այս նոր համակարգի առանցքային փոփոխություններից է արգելափակման էկրանի ձևափոխման հնարավորությունը: Օգտատերերը կարող են փոխել ժամացույցի տառատեսակն ու գույնը, ինչպես նաև էկրանի վրա տեղադրել եղանակի, օրացույցի և այլ հավելվածների վիջեթներ: Ծրագրավորողները WidgetKit-ի միջոցով կարող են ստեղծել իրենց հավելվածների վիջեթները, որոնք կհայտնվեն արգելափակման էկրանի վրա: Նոր ալգորիթմը ճանաչում է նաև լուսանկարի վրա գտնվող գլխավոր օբյեկտը կամ մարդուն և ժամացույցը տեղադրում է հետևի ֆոնին (ստացվում է խորության էֆեկտ): 


Հնարավորություն կա ստեղծել և պահպանել արգելափակման էկրանի մի քանի ինտերֆեյսներ և արագ փոխել դրանք: Արգելափակման էկրանի վրա հայտնվել է նաև Live Activity գործառույթը, որն իրենից ներկայացնում է թարմացվող ծանուցման վիջեթ: Օրինակ այս վիջեթով հնարավոր է հետևել սպորտային իրադարձությանը կամ կառավարել աուդիո փլեյերը: 


Արգելափակման էկրանի վրա նաև հնարավոր է համակարգել ծանուցումները, որպեսզի դրանք չբաղեցնեն ամբողջ էկրանը: 


Ֆոկուսի ռեժիմը հնարավոր է կիրառել նաև արգելափակման էկրանի վրա: Օրինակ աշխատանքային ռեժիմի դեպքում կցուցադրվի այլ դիզայնով էկրան և այլ ինֆորմացիա:


iOS 16-ի բետա տարբերակն արդեն հասանելի է ծրագրավորողների համար, իսկ օգտատերերի համար հասանելի կլինի աշնանը:
Կարդալ ավելին
Ստեղծվել է նեյրոցանց, որով հնարավոր է լուսանկարում փոխել լույսի աղբյուրի ու շողքերի դիրքերը

Ստեղծվել է նեյրոցանց, որով հնարավոր է լուսանկարում փոխել լույսի աղբյուրի ու շողքերի դիրքերը

Adobe-ի, Apple-ի և Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետների կողմից ստեղծվել է  OutCast նեյրոցանցը, որը թույլ է տալիս լուսանկարների վրա փոխել լուսյքի աղբյուրի դիրքը: Նեյրոցանցը վերբեռնված լուսանկարից ստանում է եռաչափ մեփինգ և տեղորոշում է լույսի աղբյուրն ու շողքերի դիրքերը: Այնուհետև ալգորիթմը թույլ է տալիս փոխել լույսի ուղղությունը, ինչից հետո ավտոմատ փոխվում են լուսանկարի շողքերը, գույներն ու լուսավորությունը: 

OutCast-ի պաշտոնական կայքում այս պահին նեյրոցանցի աշխատանքը կարող եք փորձարկել առաջարկվող լուսանկարների վրա, սակայն ձեր լուսանկարները վերբեռնելու հնարավորություն առայժմ չկա:

Կարդալ ավելին