Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ներկայացվեց Nokia 5710 XpressAudio հեռախոսը, որն ունի ականջակալները լիցքավորելու գրպան

Ներկայացվեց Nokia 5710 XpressAudio հեռախոսը, որն ունի ականջակալները լիցքավորելու գրպան

HMD ընկերությունը ներկայացրեց Nokia 5710 XpressAudio ֆիզիկական կոճակներով հեռախոսը, որն իր մեջ ունի ականջակալները տեղադրելու և լիցքավորելու գրպան: Ականջակալները ներառված են հեռախոսի կոմպլեկտի մեջ: 

Nokia 5710 XpressAudio-ի 1450մԱժ «հանվող» մարտկոցը բավականացնում է 6 ժամ 4G ցանցով խոսելու համար և 20 ժամ անոնիմ ռեժիմի համար (երկու 4G SIM քարտով): Ականջակալները մի լիցքավորումով բավականացնում են 4 ժամ երաժշտություն լսելու և 2.4 ժամ խոսելու համար:

Nokia 5710 XpressAudio հեռախոսն ունի 2.4 դյույմանոց QVGA էկրան և դասական ստեղնաշար: Հեռախոսի վրա տեղադրված է VGA տեսախցիկ: Հեռախոսն աշխատում է Series 30 Plus օպերացիոն համակարգով: Հեռախոսի հիշողությունը հնարավոր է շատացնել մինչև 32 ԳԲ microSD քարտով: Հեռախոսը վաճառվելու է մոտ 90 դոլարով: Հասանելի են լինելու սև/կարմիր և սպիտակ/կարմիր երանգներ:

HMD ընկերությունը ներկայացրեց նաև երկու նոր հեռախոսներ՝ Nokia 8210 4G (1999թ. թողարկված հեռախոսի թարմացված տարբերակը) և Nokia 2660 Flip: Երկու հեռախոսներն էլ վաճառվելու են մոտ 77 դոլարով: 



Կարդալ ավելին
NASA-ն հրապարակել է James Webb աստղադիտակով լուսանկարված նոր նկարներ

NASA-ն հրապարակել է James Webb աստղադիտակով լուսանկարված նոր նկարներ

Ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Բայդենը հրապարակեց James Webb աստղադիտակով արված առաջին գունավոր լուսանկարը, որը համարվում է մինչ այս պահը ունեցած տիեզերքի ամենագերճշգրիտ ու դետալային պատկերը: Ժամեր անց NASA-ն հրապարակեց նաև այլ լուսանկարներ: Հիշեցնեմ, որ NASA-ն տիեզերք է ուղարկել James Webb-ը 2021թ. վերջում: Այս նախագծի մեկնարկը տրվել է դեռևս հեռավոր 1996թ.-ին: Նախագծի վրա ծախսվել են միլիարդավոր դոլարներ:







Կարդալ ավելին
Xiaomi-ն ներկայացրեց ևս մեկ 12 Pro մոդել: Այն աշխատում է Dimensity 9000+ պրոցեսորով

Xiaomi-ն ներկայացրեց ևս մեկ 12 Pro մոդել: Այն աշխատում է Dimensity 9000+ պրոցեսորով

Xiaomi ընկերությունը հերթական ցուցադրության ժամանակ ներկայացրեց նոր 12S շարքը, որտեղ ցուցադրվեցին 12S, 12S Pro և 12S Ultra սմարթֆոնները: Xiaomi-ն ներկայացրեց նաև սովորական 12 շարքի Pro մոդելի նոր սմարթֆոն, որն աշխատում է ոչ թե Snapdragon 8 Gen 1-ով, այլ Dimensity 9000+ պրոցեսորով: 

Այս սմարթֆոնում տարբերվում է նաև մարտկոցը՝ 4600 մԱժ-ի փոխարեն տեղադրված է 5160 մԱժ, որը 120 Վտ-ի փոխարեն լիցքավորվում է 67 Վտ-ով:

Ի տարբերություն նոր S սարքի, այս թարմացված սմարթֆոնի տեսախցիկը չի ստացել Leica տարբերանշանը: Տեսախցիկի հիմնական սենսորը 50 ՄՊ-անոց Sony IMX707 է: Սմարթֆոնի 6.73 դյույմանոցի էկրանի վերևի հատվածում տեղադրված է 32 ՄՊ առջևի տեսախցիկ:

Կարդալ ավելին
Ներկայացվեցին Xiaomi 12S, Xiaomi 12S Pro և Xiaomi 12S Ultra սմարթֆոնները

Ներկայացվեցին Xiaomi 12S, Xiaomi 12S Pro և Xiaomi 12S Ultra սմարթֆոնները


Xiaomi 12 ընկերությունը ներկայացրեց նոր 12S սարքի երեք սմարթֆոններ: Xiaomi 12S և 12S Pro մոդելները արտաքնապես նման են Xiaomi 12-ին, իսկ ահա 12S Ultra-ն զգալի տարբերվում է հատկապես տեսախցիկների տեսքով: 


Երեք սմարթֆոններն էլ աշխատում են Snapdragon 8+ Gen 1 թոփ պրոցեսորով: Սմարթֆոնների օպերատիվ հիշողությունը 8/12 ԳԲ է, իսկ ներքին հիշոությունը՝ 128/256/512 ԳԲ: 


Xiaomi 12S-ի էկրանը 6,28 դյույմ է (FHD+, 419 ppi, 120 Հց), իսկ12S Pro-ինն ու Ultra-ինը՝ 6.73 դյույմ (QHD+, 522 ppi, 1-120 Հց): Բոլոր երեք սմարթֆոնների էկրանները Dolby Vision տեխնոլոգիայով են և ծածկված են Corning Gorilla Glass Victus ապակիով: 


Xiaomi 12S-ի մարտկոցը 4500 մԱժ է, որը լարով լիցքավորվում է 67 Վտ-ով, անլար՝ 50 Վտ, հետադարձ անլար՝ 10 Վտ: Xiaomi 12S Pro-ի մարտկոցը 4600 մԱժ է, որը լարով լիցքավորվում է 120 Վտ-ով, անլար՝ 50 Վտ, հետադարձ անլար՝ 10 Վտ: Xiaomi 12S Ultra-ի մարտկոցը 4860 մԱժ է, որը լարով լիցքավորվում է 67 Վտ-ով, անլար՝ 50 Վտ, հետադարձ անլար՝ 10 Վտ: 


Xiaomi 12S շարքի բոլոր մոդելներում տեղադրված տեսախցիկները ստեղծվել են Leica ընկերության հետ համագործակցության շրջանակներում: Xiaomi 12S-ի և 12S Pro-ի տեսախցիկների հիմնական մոդուլը 50 ՄՊ Sony IMX707 սենսորն է: Իսկ ահա 12S Ultra-ի գլխավոր մոդուլը 1 դյույմանոց Sony IMX989 սենսոր է: 


Այսպիսով Xiaomi 12S-ի տեսախցիկների մոդուլներն են՝ 50 ՄՊ հիմնական, 13 ՄՊ լայնանկյուն, 5 ՄՊ մակրո և 32 ՄՊ առջևի: Xiaomi 12S Pro-ի մոդուլներն են՝ 50 ՄՊ հիմնական, 50 ՄՊ տելեֆոտո, 50 ՄՊ լայնանկյուն և 32 ՄՊ առջևի: 



Xiaomi 12S Ultra-ի մոդուլներն են՝ 50 ՄՊ հիմնական, 48 ՄՊ տելեֆոտո, 48 ՄՊ լայնանկյուն և 32 ՄՊ առջևի: 



Xiaomi 12S Ultra-ի տեսախցիկն ունի 120X թվային զում: Ultra-ի տեսախցիկը թույլ է տալիս նաև նկարել Dolby Vision HDR վիդեո 4K և FullHD թողունակություններով: Հնարավորություն կա նաև նկարել 8K վիդեոներ: 


Xiaomi 12S Ultra սմարթֆոնում հետևի հատվածը կաշվից է, իսկ կորպուսը պաշտպանված է ջրից ու փոշուց IP68 ստանդարտով: Սմարթֆոնում տեղադրված է նաև Harman Kardon ստերեոդինամիկներ:


Xiaomi 12S-ում տեղադրված են նաև ֆիրմային  Surge P1 և Surge G1 պրոցեսորները, որոնք պատասխանատու են լիցքավորման վերահսկման և մոնիթորինգի համար: Սմարթֆոններում ներդրված է նաև հովացման նոր տեխնոլոգիա:



Xiaomi 12S սմարթֆոնի 8/128ԳԲ տարբերակի  գինը 600 դոլար է, 8/128ԳԲ 12S Pro-ինը՝ 700 դոլար, իսկ 8/256 ԳԲ Ultra տարբերակինը՝ 900 դոլար:
Կարդալ ավելին
Ներկայացվեցին Xiaomi Smart Band 7 Pro ֆիթնես թևոցները

Ներկայացվեցին Xiaomi Smart Band 7 Pro ֆիթնես թևոցները

Xiaomi ընկերությունը ներկայացրեց Smart Band 7 Pro ֆիթնես թևնոցները, որոնք արտաքնապես նման են  Redmi Smart Band Pro կամ Honor Band 6 թևնոցներին:

Այս նոր սարքի AMOLED էկրանը 1.64 դյույմ է՝ 280×456 թողունակությամբ (326 ppi): Թևնոցում ներդրված է արտաքին միջավայրի լույսի սենսոր, որով կարգավորվում է էկրանի լուսավորությունը: 

Smart Band 7 Pro-ի գլխավոր առանձնահատկություններից է նաև Always On Display գործառույթը, որի շնորհիվ ժամացույցն ու այլ ինֆորմացիա մշտապես ցուցադրվում է էկրանին: 

Թևնոցն ունի ավելի քան 180 պաշտոնական ցիֆերբլատներ: Բնականաբար արտաքին տեսքը հնարավոր է փոխել նաև բազմազան ժապավենների միջոցով:


Smart Band 7 Pro թևնոցն ունի նաև ներդրված GPS մոդուլ, ինչը չկա սովորական Mi Band-երում: Թևնոցն աշխատում է նաև Beidou, ГЛОНАСС, Galileo և QZSS համակարգերով: Մնացած մոդուլներից կարելի է առանձնացնել  NFC և Bluetooth BLE 5.2-ը:

Smart Band 7 Pro-ի մարտկոցը 235 մԱժ է, ինչը թույլ է տալիս մեկ լիցքավորումով սարքն օգտագործել 12 օր: Թևնոցը 5 АТМ ջրակայուն է:

Smart Band 7 Pro թևնոցը կարողանում է հետևել 117 սպորտային ռեժիմների: Band 7 Pro-ն ունի նմանատիպ թևնոցներին բնորոշ մնացած բոլոր գործառույթները (քնի, սրտի աշխատանքի և արյան մեջ թթվածնի քանակի հետևում և այլն): Smart Band 7 Pro թևնոցը սկզբնական շրջանում վաճառվելու է մոտ 60 դոլարով:


Կարդալ ավելին
Raspberry Pi-ն ներկայացրեց Wi-Fi մոդուլով աշխատող 6 դոլարանոց Pico W միկրոսխեման

Raspberry Pi-ն ներկայացրեց Wi-Fi մոդուլով աշխատող 6 դոլարանոց Pico W միկրոսխեման

Paspberry Pi-ն ներկայացրեց Pico W ծրագրավորվող միկրոսխեման, որը տարբերվում է նախորդ տարվա Pico-ից Wi-Fi 802.11n 2.4GHz մոդուլով: Pico-ն ունի երկմիջուկանի ARM Cortex-M0+ պրոցեսոր (133 Մհց), 264 Կբ օպերատիվ հիշողություն և մինչև 16 Մբ արտաքին ֆլեշ հիշողություն: Միկրոսխեմայի վրա տեղադրված նոր Wi-Fi CYW43439 չիպը ներառում է նաև Bluetooth մոդուլ, սակայն այն անջատված է (միգուցե ապագայում միացնեն): 

Pico W-ն կարելի է ծրագրավորել MicroPython, C և C++ լեզուներով: Այն հիմնականում օգտագործվում է ուսուցողական նպատակներով կամ օրինակ խելացի տան համակարգ ստեղծելու համար:

Paspberry Pi-ն ներկայացրեց նաև երկու նոր միկրոսխեմաներ՝ Pico H և Pico WH: Դրանք փաստացի հանդիսանում են Pico և Pico W միկրոսխեմաների պատճենները, սակայն ներառում են կոնտակտային կցիչներ: 

Paspberry Pi-ն արժի 4 դոլար, Pico H-ը՝ 5 դոլար, Pico W-ն՝ 6 դոլար, իսկ Picow WH-ը՝ 7 դոլար:

Կարդալ ավելին
Apple-ի RoomPlan նոր API-ով հնարավոր է սկանավորել սենյակն ու կահույքը և ստանալ եռաչափ հատակագիծ

Apple-ի RoomPlan նոր API-ով հնարավոր է սկանավորել սենյակն ու կահույքը և ստանալ եռաչափ հատակագիծ

Apple ընկերությունը Swift-ում ստեղծել է ARKit-ով աշխատող նոր API, որը կոչվում է RoomPlan: Այն iPhone-ի կամ iPad-ի LiDAR սկաններով և տեսախցիկով սկանավորում է սենյակն ու իրական ժամանակում ստեղծում եռաչափ հատակագիծ: 

Հետաքրքիրն այն է, որ այն սկանավորում է նաև կահույքն ու դրա հատկությունները (օրինակ չափս, կոորդինատ և այլն): RoomPlan-ը կարողանում է նաև տարբերել հայելիները, դռները, լուսամուտները և այլն:

Ծրագրավորողները կարող են այն ներդնել RoomPlan-ը իրենց ծրագրերում: Հնարավորություն կա նաև վերջում արտահանել հատակագիծը դեպի Cinema 4D, AutoCAD և այլ ծրագրեր:

Կարդալ ավելին
 Ինչպես լիցքավորել iLookTV-ի հաշվեհամարը և դիտել հազարավոր օնլայն ալիքներ

Ինչպես լիցքավորել iLookTV-ի հաշվեհամարը և դիտել հազարավոր օնլայն ալիքներ

Բլոգի նախորդ գրառումներում անդրադարձել եմ ինտերնետով հեռուստացույց նայելու մեթոդներին, որոնցից Հայաստանում ամենատարածվածներից է iLookTV-ն (նախկին EdemTV): Նշեմ, որ այս ծառայությունը ամսական 1 դոլարով տրամադրում է IPTV փլեյլիստ, որը ներառում է հազարավոր հեռուստաալիքներ: Այդ փլեյլիստը կարելի է բացել ցանկացած սարքի վրա համապատասխան ծրագրով: 


Ցավոք վերջերս Հայաստանից անհնար է դարձել այդ կայքում գրանցվելը, իսկ գրանցված օգտատերերի համար այլևս հնարավոր չի լիցքավորել հաշիվը բանկային քարտով: Գրանցվելու համար բավական է ինտերնետ դիտարկչի վրա տեղադրեք ցանկացած անվճար VPN հավելված և երկիրը ընտրեք օրինակ Ռուսաստան: Օրինակ Google Chrome-ի դեպքում կարող եք օգտագործել Free VPN for Chrome հավելվածը, երկիրը նշեք Ռուսաստան և բացեք iLookTV-ի գրանցվելու էջը: Գրանցումը բարեհաջող կատարելուց հետո կարող եք անջատել հավելվածը և ջնջել: Մուտք գործելու համար VPN-ի կարիք չկա:

Իսկ ինչ վերաբերում է լիցքավորման խնդրին, ապա այստեղ ինչ-ինչ պատճառներով ցուցակից բացակայում են մի շարք վճարման միջոցներ և միակ ընտրությունը կրիպտոարժույթն է: Եթե ունեք Բիթքոին դրամապանակ, ապա պետք է առաջարկվող կրիպտո հաշվեհամարին փոխանցել գումարը: Իսկ Բիթքոին դրամապանակի բացակայության դեպքում պետք է օգտվել այլ կայքերից, որոնք ընդունում են օրինակ MasterCard և փոխարենը տալիս են Բիթքոին: Ես ինքս փորձել եմ BTCBIT.NET կայքը: Գրանցվելուց հետո բացեք Bitcoin գնելու էջը և լրացրեք համապատասխան դաշտերը: Տվյալ պահին նվազագույնը կարող եք գրել 7 դոլար:

Բիթքոին դրամապանակի դաշտում պետք է գրեք iLookTV-ի կողմից տրամադրված հաշվեհամարը:



Նշեմ, որ գումարը  iLookTV-ի հաշվեհամարին փոխանցվում է մոտ մեկ ժամվա ընթացքում: Տեղեկացնեմ նաև, որ վերոնշյալ կայքը ծառայության միջնորդավճար է պահում, սակայն այս պարագայում այդքան էլ շատ չի և iLookTV-ն լիցքավորելու միակ ելքն է:


Հիշեցնեմ, որ iLookTV-ի և OttPlayer-ի մասին մանրամասն կարող եք կարդալ իմ նախորդ գրառումներից մեկում:

Կարդալ ավելին
Ինչ տեսք ունի Nothing Phone (1)-ը

Ինչ տեսք ունի Nothing Phone (1)-ը

YouTube բլոգեր Մարկես Բրաունլին թողարկել է տեսահոլովակ, որտեղ ցուցադրում է Nothing Phone (1) սմարթֆոնը:  Հիշեցնեմ, որ այս սմարթֆոնի հեղինակը OnePlus ստարտափի հիմնադիրն է: 

Նոր սմարթֆոնը պաշտոնապես կներկայացնեն հուլիսի 12-ին: Սմարթֆոնի տեխնիկական պարամետրերից դեռևս քիչ ինֆորմացիա է հայտնի, այդ պատճառով սպասենք պաշտոնական հաղորդագրությանը: Սմարթֆոնն աշխատելու է Անդրոիդի հիման վրա ստեղծված Nothing OS համակարգով: 


Սմարթֆոնի գլխավոր առաջնահատկություններից մեկը արտաքին տեսքն է: Օրինակ հետևի հատվածում տեղադրված են լեդ լույսեր, որոնք հնարավոր է կարգավորել:


Կարդալ ավելին