Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
HONOR 90 Lite սմարթֆոնի վերլուծություն

HONOR 90 Lite սմարթֆոնի վերլուծություն


HONOR 90 Lite-ը HONOR սմարթֆոնների նորացված շարքի ներկայացուցիչ է։ Այն վերջերս է վաճառքի հանվել Հայաստանում և ընդգրկվել է ավելի մատչելի գնային սեգմենտում, քան ավագ մոդելը։ Թվում է՝ կրտսեր մոդելը կարող է դառնալ օպտիմալ ընտրություն շատ օգտատերերի համար։ Այդ նպատակով այս սմարթֆոնը առաջարկում է հետաքրքիր բնութագրերի և մատչելի գնի համադրություն։ Իսկ թե ինչ է դրանից ստացվել, հիմա կփորձենք պարզել։ 

Երեք գույն ձեր ընտրությամբ



Վերջին տարիներին արտադրողները ավելի շատ են ուշադրություն դարձնում սմարթֆոնների արտաքին տեսքին։ Թվում է՝ բոլորին ձանձրացրել են գորշ, սպիտակ և սև ուղղանկյունները, այդ պատճառով սկսեցին խաղալ գույների և ֆակտուրաների հետ։ Հասկանալի է, որ տարբերակներն այդքան էլ շատ չեն, չէ՞ որ սմարթֆոնը շարունակում է մնալ «էկրանով ուղղանկյուն»։ Այդ պատճառով տարատեսակ փորձարկումների համար հասանելի են մնում հեռախոսի երկու հատված՝ հետևի մակերևույթն ու տեսախցիկների բլոկը։

HONOR-ը հաճախ բազմազանություն է մտցնում նույնիսկ բյուջետային սմարթֆոնների մեջ։ Այսպես, HONOR 90 Lite-ը ևս փորձել են դարձնել ոչ միայն գրավիչ, այլև բազմազան։ Առաջին հերթին պահպանվել է դասականը՝ սև գույնը։ Սակայն սևն այստեղ ոչ թե փայլուն է, ինչպես սովորաբար, այլ՝ անփայլ։ Դա շատ ավելի գրավիչ է և պրակտիկ, քանի որ այդպիսի մակերևույթը գրեթե չի կեղտոտվում։ 

Երկրորդ առանձնահատկությունը «տիտանային արծաթագույն» հետաքրքիր գունային լուծումն է։ Արտաքինից այն իրոք մետաղ է հիշեցնում, որը, թեքելու ժամանակ, առաջացնում է թեթև նուրբ լուսային խաղ։ Մեր կարծիքով, մոդելային շարքում սա ամենագրավիչ գույնն է, որը միևնույն ժամանակ շարունակում է մնալ պրակտիկ, քանի որ ունի նույն անփայլ ծածկույթը, ինչպես և սև տարբերակը։ 

Եվ վերջապես երրորդ երանգը երկնագույնն է։ Սա ունիսեքս մոդել է, որը հավասարապես կհամապատասխանի թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց, որոնք փնտրում են դասականից տարբերվող լուծում։ Ինչպես նախորդ տարբերակներում, դրա պրակտիկությունը բարձր մակարդակի վրա է, ինչին նպաստում է միևնույն տեսակի չկեղտոտվող ծածկույթը։


Ավարտելով գույների նկարագրությունը՝ անցնենք տեսախցիկների բլոկին։ Այն նույնպես խորապես մտածված է։ Դիզայներները որոշեցին հրաժարվել տարբեր սենսորների հավաքածու ներառող առանձին բլոկերից և որոշակիորեն կատարելագործեցին տեսախցիկի կրկնակի կլոր շրջանակի դիզայնը։ Այստեղ երկու բլոկերը, կարծես, սահում են մեկը մյուսի վրա և միանում հպման կետում։ Անսովոր պատկեր՝ առավելևս արծաթագույն և երկնագույն մոդելներում։ 

Էլ ի՞նչ կարելի է ասել դիզայնի մասին։ HONOR 90 Lite-ն ունի կորացված եզրերով բարակ կորպուս, որի հաստությունը չի գերազանցում 7,5 միլիմետրը։ Ձախ կողմում է գտնվում երկու SIM-քարտերի համար նախատեսված բնիկը, իսկ աջից՝ ձայնի կառավարման կոճակն ու մատնահետքի սենսորը։ Այն ժամանակակից է, արագագործ, ինչի շնորհիվ սմարթֆոնն ապաբլոկավորվում է ակնթարթորեն և անսխալ։ Բացի այդ առկա է մեկ զույգ միկրոֆոն, բարձրախոս և USB-C ձևաչափի լիցքավորման մուտք։

Լիարժեք 6,7 դյույմ 90 Հց հաճախականությամբ 


Քանի որ խոսք գնաց HONOR 90 Lite-ի էկրանի մասին, ավելի մանրամասն ծանոթանանք դիսփլեյին։ Առավելևս, որ այն արժանի է դրան։ Եվ այսպես, մեր առջև 6,7-դյույմանոց IPS-մատրից է՝ առանց լայնաիմպուլսային մոդուլացիայի, թարմացման 90 Հց հաճախականությամբ և 2388х1080 պիքսել (391 ppi) կետայնությամբ։ Էկրանը OLED չէ, բայց պատկերի որակից բողոքելու պատճառ չկա՝ այն հստակ է, պայծառ, սահուն շարժվող։ Բարդ է այս գնային սեգմենտում նմանատիպ բան գտնել։ 

Արտադրողը նշում է տեսողության պաշտպանման ֆիրմային այնպիսի տեխնոլոգիաների առկայության մասին, ինչպիսին է «ցիրկադային գիշերային էկրան» ռեժիմը։ Բացի այդ, հեռախոսն առանձնանում է էկրանը կորպուսից բաժանող բարակ շրջանակով, ինչը նշանակում է, որ սմարթֆոնի դիմային մակերևույթի ավելի քան 93%-ը զբաղեցնում է հենց դիսփլեյը։ 

Բարի ավանդույթի համաձայն՝ HONOR 90 Lite-ի մատրիցը արդեն գործարանից պաշտպանված է թաղանթով։ Գնումից հետո այն հանելու անհրաժեշտություն չկա։ Իսկ ահա որոշ ժամանակ անց, երբ ձեզ կթվա որ դիսփլեյը պատված է միկրոճաքերով, հանեք թաղանթը, և էկրանը կրկին կստանա լիովին նոր տեսք։ 

Լիարժեք 100 մեգապիքսել 


HONOR 90 Lite-ի հիմնական տեսախցիկը ունակ է լուսանկարներ կատարել 100 Մպ կետայնությամբ։ Սա շատ հարմար է, երբ անհրաժեշտ է մոտեցնել այդպիսի լուսանկարի ինչ-որ հատված։ Բավական է կտրել լուսանկարի համապատասխան հատվածը, և կստանաք պատկերի համապատասխան մասը՝ տպավորիչ մանրամասնությամբ։ Բացի այդ, պիքսելների միավորման դեպքում, սենսորն իրեն հիանալի կդրսևորի արդեն անբավարար լուսավորության պայմաններում լուսանկարահանման ժամանակ։ 

Նրանք, ովքեր պատրաստ են գնալ փորձարկումների հետաքրքիր լուսանկարներ ստանալու համար, կարող են օգտվել ևս երկու լրացուցիչ տեսախցիկներից։ Այսպես, 5-մեգապիքսլեային սենսորը պատասխանատու է գերլայնանկյուն և «բոկե» էֆեկտով լուսանկարներ ստանալու համար, իսկ 2-մեգապիքսելանոցը կօգնի կատարել մակրոլուսանկարներ ամենամոտ տարածությունից։

Սելֆիների սիրահարների համար նախատեսված է 16-մեգապիքսելանոց սենսորը՝ Full HD տեսանյութեր նկարելու հնարավորությամբ։ Ի դեպ՝ տեսանյութերի մասին․ դրանք կարելի է նկարել միաժամանակ երկու տեսախցիկով։ Օրինակ՝ դիմայինով և հիմնականով կամ դիմայինով ու գերլայնանկյունով։ Սա փորձարկումների լայն դաշտ է բացում տեսաբլոգերների համար։ 

8 միջուկ, 8 գիգաբայթ 
Իսկ ի՞նչ է առաջարկում սմարթֆոնը ապարատային մակարդակում։ Այստեղ ամեն բան կարգին է։ Մեզ զարմացրեց HONOR 90 Lite-ում միանգամից 8 Գբ օպերատիվ հիշողության առկայությունը, որը բացի այդ կարող է մեծացվել ևս 5 գիգաբայթով HONOR RAM Turbo տեխնոլոգիայի շնորհիվ։ Սակայն, եթե անկեղծ, դժվար է պատկերացնել՝ ում և երբ կարող է չբավարարել 8 Գբ օպերատիվ հիշողությունը։ 

Կուտակչի ծավալը կազմում է 256 Գբ։ Օգտատերերի գերակշռող մասը նույնպես կարող է տարիներով բավարարվել դրանով՝ առանց հիշողության քարտեր գնելու անհրաժեշտության։ Այնպես որ, microSD սլոթի բացակայությունը տվյալ դեպքում դժվար է թերություն համարել։ 

Պրոցեսորը 8-միջուկային MediaTek Dimensity 6020-ն է։ Սա նոր չիպ է, որը ներկայացվել է 2023 թվականին և նախատեսված է միջին բյուջետային սեգմենտի սմարթֆոններում կիրառվելու համար։ 

***

HONOR 90 Lite-ը բալանսավորված սմարթֆոն է՝ գրավիչ դիզայնով, հիանալի մեծ էկրանով և հզոր մարտկոցով։ Կարելի էր բողոքել հիշողության քարտի համար նախատեսված սլոթի բացակայությունից, բայց այն այստեղ այդքան էլ անհրաժեշտ չէ՝ 256 Գբ ծավալով ներկառուցված կուտակչի շնորհիվ։ 

HONOR 90 Lite-ի ամենահաճելի կողմը դրա արժեքն է։ Այն կարելի է ձեռք բերել Team Telecom և Vega սրահներում ընդամենը 109900 դրամով։




Կարդալ ավելին
Red Magic-ը ներկայացրեց 24 ԳԲ օպերատիվ հիշողություն ունեցող աշխարհի առաջին սմարթֆոնը

Red Magic-ը ներկայացրեց 24 ԳԲ օպերատիվ հիշողություն ունեցող աշխարհի առաջին սմարթֆոնը

Red Magic ապրանքանիշը ներկայացրեց Red Magic 8S Pro և 8S Pro+ սմարթֆոնները, որոնք հանդիսանում են Red Magic 8 Pro-ի արտաքնապես և տեխնիկապես թարմացված տարբերակները: Օրինակ քուլերի RGB գունավորումը երևում է բոլոր մոդելներում, այլ ոչ թե միայն թափանցիկ տարբերակում (ինչպես Red Magic 8 Pro-ում):

Սմարթֆոններն ունեն 6.8 դյույմանոց OLED էկրան (10bit, 2480×1116, 120 Հց, 1300nit): Սմարթֆոններում տեղադրված է Snapdragon 8 Leading Version պրոցեսոր, որն աշխատում է ուժեղացված 3.36 Հց հաճախականությամբ (3.2-ի փոխարեն): AnTuTu-ում այս պրոցեսորը հավաքում է 1,713,658 միավոր:

Red Magic 8S Pro+ սմարթֆոնը փաստացի հանդիսանում է աշխարհի առաջին սմարթֆոնը, որն ունի 24 ԳԲ LPDDR5X օպերատիվ հիշողություն և 1 ՏԲ UFS4.0 ներքին հիշողություն: Հասանելի են նաև 8/12/16ԳԲ տարբերակներ: Սմարթֆոններում տեղադրված են 5G, Wi-Fi 7, Bluetooth 5.3 և NFC մոդուլներ: Մատնահետքի սկաները նույնպես գտնվում է էկրանի տակ:

Red Magic 8S սմարթֆոնի մարտկոցը 6000 մԱժ է, որն արագ լիցքավորվում է 80 Վտ հզորությամբ: Նշվում է, որ սմարթֆոնը 100% լիցքավորվում է 35 րոպեում: Իսկ ահա Red Magic 8S Pro+ սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է, որը սակայն լիցքավորվում է 165 Վտ հզորությամբ:

Սմարթֆոնների տեսախցիկների բլոկը բաղկացած է 16 ՄՊ սելֆի (էկրանի տակ), 50 ՄՊ S5KGN5 հիմնական, 8 ՄՊ լայնանկյուն և 2 ՄՊ մակրո մոդուլներից:

Red Magic 8S Pro սմարթֆոնի 8/128 ԳԲ բազային մոդելի գինը 550$ է, իսկ Red Magic 8S Pro+ սմարթֆոնի մեկնարկային գինը սկսվում է 750$-ից: 24 ԳԲ և 1 ՏԲ տարբերակի գինը մոտ 1050$ է:

Red Magic 8S Pro+ սմարթֆոնը հասանելի կլինի նաև Bumblebee Super Warriors տարբերակով և 16/512ԳԲ տարբերակով: Այս սմարթֆոնը կվաճառվի 900$-ով:

Կարդալ ավելին
Ռուսական Ozon օնլայն առևտրի հարթակը դեպի Հայաստան ապրանքներ կառաքի 7 օրում

Ռուսական Ozon օնլայն առևտրի հարթակը դեպի Հայաստան ապրանքներ կառաքի 7 օրում

Ռուսաստանի խոշոր ինտերնետ խանութներից մեկը՝ Ozon-ը պաշտոնապես մտել է Հայաստանի շուկա: Նշվում է, որ ապրանքները կառաքվեն 7 օրվա ընթացքում: Օգտատերերը կարող են ապրանքները ստանալ նախօրոք քարտեզի վրա ընտրած ստացման կետերում: Տվյալ պահին Երևանում հասանելի են ավելի քան 40 ստացման կետեր

Սկզբնական շրջանում ապրանքները Omni Logistics-ի առաքիչներով և ստացման կետերով, իսկ հետագայում նախատեսվում է ունենալ սեփական լոգիստիկ ծառայությունները: Հայաստանից գնորդները կարող են պատվիրել ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին:

Հայ սպառողները կարող են գնել Ozon-ի 196 միլիոն անուն ապրանքներ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և խնամքի պարագաներ: 

Կարդալ ավելին
Meta ընկերությունը թողարկել է Twitter-ի ալտերնատիվ հանդիսացող Threads սոցցանցը

Meta ընկերությունը թողարկել է Twitter-ի ալտերնատիվ հանդիսացող Threads սոցցանցը

Meta ընկերությունը, որին է պատկանում նաև Ֆեյսբուք և Ինստագրամ սոցցանցերը, թողարկել է Twitter-ի ալտերնատիվ հանդիսացող Threads սոցցանցը: Ինչպես և Թվիթերում, այստեղ նույնպես գրառումները կարող են ներառել լուսանկարներ ու վիդեոներ: Գրառումների ճյուղավորումների, լայքերի, մեկնաբանությունների և տաևածումների առումով նույնպես այս սոցցանցը ոչնչով չի տարբերվում Twitter-ից: 

Սոցցանցից կարող եք օգտվել iOS և Android համապատասխան հավելվածներով: Գրանցվելու համար բավական է նշել Instagram-ի պրոֆիլի տվյալները: Այս սոցցանցն արդեն արգելված է Եվրամիության երկրներում, քանի որ չի համապատասխանում այդ երկրների կանոնադրությանը: Նշեմ, որ Արմբլոգի գրառումներին այս նոր սոցցանցում կարող եք հետևել այս հղումով:

Կարդալ ավելին
YandexGPT նեյրոցանցը սովորել է համառոտ ներկայացնել ինտերնետի հոդվածները

YandexGPT նեյրոցանցը սովորել է համառոտ ներկայացնել ինտերնետի հոդվածները

«Яндекс» ընկերությունը YandexGPT լեզվային մոդելում ավելացրել է նոր հնարավորություն: Այժմ այս նեյրոցանցը կարողանում է համառոտ ներկայացնել ինտերնետ կայքերում առկա հոդվածները: Անհրաժեշտ է ընդամենը բացել այս կայքը և տեղադրել հոդվածի հղումը: Նշեմ, որ նեյրոցանցից օգտվելու համար պետք է մուտք գործեք Yandex-ի օգտահաշիվ: Նշվում է, որ նեյրոցանցը կարող է համառոտագրել մինչև 30.000 նշան պարունակող տեքստեր: 


Հետաքրքիր է, որ այս նեյրոցանցն աշխատում է նաև հայերեն հոդվածների դեպքում, սակայն համառոտ տեքստը ռուսերենով է ցուցադրում:

Կարդալ ավելին
Գեղեցիկ ու աշխատող QR կոդեր գեներացնող անվճար նեյրոցանցեր

Գեղեցիկ ու աշխատող QR կոդեր գեներացնող անվճար նեյրոցանցեր

Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի QR կոդեր գեներացնող նոր նեյրոցանցին, սակայն այն ժամանակ ծրագրային կոդը դեռ փակ էր և օգտատերերի համար ոչ հասանելի: Վերջերս համացանցում արդեն սկսել են հայտնվել նոր գործիքներ, որոնք աշխատում են այս նեյրոցանցով ու գեներացնում են աշխատող QR կոդեր: Հնարավոր է ընտրել մուտքային լուսանկարը կամ պարզապես գեներացնել տեքստային նկարագրությունով:

Օրինակ կարող եք գեներացնել ձեր կայքի հասցեն կամ այլ ինֆորմացիա պարունակող QR կոդ Արարատ լեռան պատկերով: Ստորև կարող եք փորձել այդ գործիքներից մի քանիսը:

https://qr.journey.io

https://www.aiqrgenerator.com/generator

https://quickqr.art

https://huggingface.co/spaces/huggingface-projects/QR-code-AI-art-generator


Կարդալ ավելին
StabilityAI-ն թողարկել է լուսանկարները կադրից դուրս ընդարձակելու անվճար նեյրոցանց (ինչպես Photoshop-ում)

StabilityAI-ն թողարկել է լուսանկարները կադրից դուրս ընդարձակելու անվճար նեյրոցանց (ինչպես Photoshop-ում)

StabilityAi ընկերությունը թողարկել է լուսանկարները ընդարձակելու գործիք, ոն անվճար հասանելի է վեբ տարբերակով: Բավական է ընդամենը ներբեռնել լուսանկարն ու նշել այն հատվածը, որը դուրս է մնացել կադրից: 

Նեյրոցանցն ավտոմատ կլրացնի ազատ տարածքն ու կառաջարկի տասնյակ տարբերակներ:

Գործիքը նման է վերջերս Photoshop-ում հայտնված գործիքին, սակայն StabilityAi-ի տարբերակը թույլ է տալիս որոշ քանակի նկարներ գեներացնել անվճար (եթե շատ եք ցանկանում գեներացնել, կարող եք գրանցվել ժամանակավոր էլ. փոստեր տրամադրող ծառայություններով՝ https://temp-mail.org/en): Անվճար տարբերակից օգտվելու համար հարկավոր է գրանցվել: Գործիքի անվճար տարբերակը թույլ է տալիս ընդարձակել նկարը առավելագույնը երկու անգամ: ClipDrop կայքում առկա են նաև նեյրոցանցով աշխատող այլ գործիքներ:

Կարդալ ավելին
Ցուցադրվեց Mortal Kombat 1 խաղի գեյմփլեյի առաջին թրեյլերը

Ցուցադրվեց Mortal Kombat 1 խաղի գեյմփլեյի առաջին թրեյլերը


Ցուցադրվեց Mortal Kombat 1 խաղի գեյմփլեյի առաջին թրեյլերը: Հիշեցնեմ, որ խաղը թողարկվելու է ս.թ. Խաղը կթողարկվի սեպտեմբերին Nintendo Switch, PlayStation 5, Windows PC և Xbox Series X/S պլատֆորմերի համար:
Կարդալ ավելին
Տեքստից վիդեոներ գեներացնող Runway Gen-2 նեյրոցանցն արդեն հասանելի է բոլորի համար

Տեքստից վիդեոներ գեներացնող Runway Gen-2 նեյրոցանցն արդեն հասանելի է բոլորի համար

Տեքստից վիդեոներ գեներացնող Runway Gen-2 նեյրոցանցը փակ փորձարկում անցնելուց հետո արդեն հասանելի է բոլոր օգտատերերի համար: Յուրաքանչյուր պրոֆիլին անվճար հասանելի է 105 վայկյան:

Gen-2 նեյրոցանցով վիդեո գեներացնելու համար պետք է բացեք պաշտոնական կայքն ու գրանցվեք (կարող եք նաև մուտք գործել Google-ի պրոֆիլի միջոցով): Այնուհետև առաջարկվող գործիքներից ընտրեք Gen-2 նեյրոցանցը:


Բացված տեքստային դաշտում նկարագրեք, թե ինչ վիդե եք ցանկանում գեներացնել: Կարող եք նաև կցել լուսանկար, որպեսզի ավելի հստակ լինի նկարագրությունը:

Կարդալ ավելին
Apple-ը ներկայացրեց Vision Pro վիրտուալ իրականության ակնոցները

Apple-ը ներկայացրեց Vision Pro վիրտուալ իրականության ակնոցները


Apple-ը ներկայացրեց Vision Pro AR/VR ակնոցները, որոնք վաճառվելու են 3500$-ով: Ակնոցներով կարող եք վիրտուալ տարածության մեջ դիտել ֆիլմեր կամ սպորտային իրադարձություններ, խաղալ, ինչպես նաև օգտվել բազմաթիվ այլ հավելվածներից: 


Ակնոցներն աշխատում են նոր VisionOS օպերացիոն համակարգով: Ակնոցները կառավարվում են ձայնով, ձեռքերով և աչքերով:
Կարդալ ավելին