Red Magic-ը ներկայացրեց 24 ԳԲ օպերատիվ հիշողություն ունեցող աշխարհի առաջին սմարթֆոնը

Ամսաթիվ

Red Magic ապրանքանիշը ներկայացրեց Red Magic 8S Pro և 8S Pro+ սմարթֆոնները, որոնք հանդիսանում են Red Magic 8 Pro-ի արտաքնապես և տեխնիկապես թարմացված տարբերակները: Օրինակ քուլերի RGB գունավորումը երևում է բոլոր մոդելներում, այլ ոչ թե միայն թափանցիկ տարբերակում (ինչպես Red Magic 8 Pro-ում):

Սմարթֆոններն ունեն 6.8 դյույմանոց OLED էկրան (10bit, 2480×1116, 120 Հց, 1300nit): Սմարթֆոններում տեղադրված է Snapdragon 8 Leading Version պրոցեսոր, որն աշխատում է ուժեղացված 3.36 Հց հաճախականությամբ (3.2-ի փոխարեն): AnTuTu-ում այս պրոցեսորը հավաքում է 1,713,658 միավոր:

Red Magic 8S Pro+ սմարթֆոնը փաստացի հանդիսանում է աշխարհի առաջին սմարթֆոնը, որն ունի 24 ԳԲ LPDDR5X օպերատիվ հիշողություն և 1 ՏԲ UFS4.0 ներքին հիշողություն: Հասանելի են նաև 8/12/16ԳԲ տարբերակներ: Սմարթֆոններում տեղադրված են 5G, Wi-Fi 7, Bluetooth 5.3 և NFC մոդուլներ: Մատնահետքի սկաները նույնպես գտնվում է էկրանի տակ:

Red Magic 8S սմարթֆոնի մարտկոցը 6000 մԱժ է, որն արագ լիցքավորվում է 80 Վտ հզորությամբ: Նշվում է, որ սմարթֆոնը 100% լիցքավորվում է 35 րոպեում: Իսկ ահա Red Magic 8S Pro+ սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է, որը սակայն լիցքավորվում է 165 Վտ հզորությամբ:

Սմարթֆոնների տեսախցիկների բլոկը բաղկացած է 16 ՄՊ սելֆի (էկրանի տակ), 50 ՄՊ S5KGN5 հիմնական, 8 ՄՊ լայնանկյուն և 2 ՄՊ մակրո մոդուլներից:

Red Magic 8S Pro սմարթֆոնի 8/128 ԳԲ բազային մոդելի գինը 550$ է, իսկ Red Magic 8S Pro+ սմարթֆոնի մեկնարկային գինը սկսվում է 750$-ից: 24 ԳԲ և 1 ՏԲ տարբերակի գինը մոտ 1050$ է:

Red Magic 8S Pro+ սմարթֆոնը հասանելի կլինի նաև Bumblebee Super Warriors տարբերակով և 16/512ԳԲ տարբերակով: Այս սմարթֆոնը կվաճառվի 900$-ով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն