Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Տարվա վերջին գրառումը: Շնորհավոր Ամանոր

Տարվա վերջին գրառումը: Շնորհավոր Ամանոր

Հարգելի ընթերցողներ, նախ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը  և մաղթում նորանոր հաջողություններ ու քաջ առոողջություն: Հպարտ եմ, որ ունեմ ձեր նման մշտական այցելուներ, ովքեր բլոգի ստեղծման օրվանից միշտ ինձ աջակցել են ու օժանդակել, ուրախացել են իմ և բլոգի հաջողություններով ու օգնել ստեղծել այսպիսի բլոգ: Եթե ասեմ, որ անցնող տարին հաջող էր Արմբլոգի համար, կնշանակի ոչինչ չասել: Բավական է միայն նշել, որ անցած տարվա համեմատ այցելուները ավելացել են մոտ 95 տոկոսով, բլոգի ֆեյսբուքի էջին միացել են 10.000-ից ավել մարդիկ, բլոգը համարյա բոլոր վարկանիշային աղյուսակներում զբաղեցրել է բարձր հորիզոնականներ, ինչպես նաև բազմաթիվ արձագանքներ են եղել բլոգի մասին: Դրանցից մի քանիսը կարող եք տեսնել այստեղ:



Շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր սիրով և ուրախությամբ ինձ տարբեր թեմաների վերաբերյալ նյութեր են ուղարկել: Արմբլոգի նյութերի մեծամասնությունը ստեղծվում է հենց այցելուների խնդրանքների, կարծիքների և առաջարկությունների հիման վրա: Ի դեպ նշեմ, որ 2011 թվականին ամենաշատ տարածված օրվա կադրը Հովհաննես Պողոսյանի կողմից ուղարկված լուսանկարն է: Անցնող տարվա նախագծերից ուզում եմ առանձնացնել ArmblogTV ծրագրի ստեղծումը և ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակը: 
Սիրելի ընթերցողներ տարվա վերջին գրառումով ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորը: Հավատացած եմ, որ գալիք տարում էլ ավելի մեծ տեմպերով կշարունակենք առաջ ընթանալ և կփորձենք դրական փոփոխություններ անել հայկական ինտերնետում: Սիրով լցվեք միմիանց նկատմամբ և փորձեք մարդկանց փոխանցել բարի ու ճշմարիտ արժեքներ: Հավատացեք ձեր ուժերին և վստահեք Աստծուն ու  անպայման կհասնեք հաջողության:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ  ԾՆՈՒՆԴ
Կարդալ ավելին
"Շնորհավոր Ամանոր" բոլոր լեզուներով

"Շնորհավոր Ամանոր" բոլոր լեզուներով


Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես կլինի "Շնորհավոր Ամանոր" աշխարհի բոլոր լեզուներով, ապա սեղմեք այստեղ:
Կարդալ ավելին
Ամանորյա գեղեցիկ ֆլեշ շնորհավորանքներ

Ամանորյա գեղեցիկ ֆլեշ շնորհավորանքներ


Christmas_01 Christmas_11 Christmas_21
Christmas_02 Christmas_12 Christmas_22
Christmas_03 Christmas_13 Christmas_23
Christmas_04 Christmas_14 Christmas_24
Christmas_05 Christmas_15 Christmas_25
Christmas_06 Christmas_16 Christmas_26
Christmas_07 Christmas_17 Christmas_27
Christmas_08 Christmas_18 Christmas_28
Christmas_09 Christmas_19 Christmas_29
Christmas_10 Christmas_20 Christmas_30
Կարդալ ավելին
Բրաբիոն Ֆլորա Սերվիսի անձնակազմը սիրով շնորհավորում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը

Բրաբիոն Ֆլորա Սերվիսի անձնակազմը սիրով շնորհավորում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը



Հարգելի այցելուներ, Ձեզ եմ փոխանցում «Բրաբիոն Ֆլորա Սերվիս»-ի կողմից սիրով ներկայացված ամանորյա նախատոնական շննորհավորական ուղերձը:


«Սիրելի ընթերցողներ, Բրաբիոն Ֆլորա Սերվիսի անձնակազմը սիրով շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանալով ՝ բարեկեցիկ կյանք և բարօրություն բոլորիդ ընտանիքներում: Թող գալիք տարում խաղաղությունն, առողջությունն ու մեծ հաղթանակները ուղեկցեն Ձեզ: Բոլորիդ երջանկություն և սեր ենք մաղթում: Թող մեր երկրում բոլորս ունենանք հստակ երազանքներ և հավատանք դրանց իրագործմանը:

Կանանց ցանկանում ենք որպեսզի 2012 ը լինի հիասքանչ ծաղիկներով ողողված անմոռանալի տարի, իսկ տղամարդկանց՝ բազմաթիվ ուրախալի առիթներ՝ իրենց սիրելիներին նման բերկրանք պարգևելու:

Սիրով՝ «Բրաբիոն Ֆլորա Սերվիս » »

Ես էլ միանում եմ վերը նշված գեղեցիկ շնորհավորանքներին և Ձեզ մաղթում նախատոնական բարձր տրամադրություն:
Կարդալ ավելին
2011 թվականի  Youtube-ի ամենահայտնի տեսանյութերից մի քանիսը

2011 թվականի Youtube-ի ամենահայտնի տեսանյութերից մի քանիսը

"Ultimate Dog Tease"
Husky Dog Talkin - "I Love You"
"Jack Sparrow" by The Lonely Island and M. Bolton
"Talking Twin Babies Part 2"
"Nyan Cat"
"Look At Me Now" Cover Karmin Music
"The Creep" by The Lonely Island
"Born This Way" Cover by Maria Aragon
"The Force" Volkswagen Commercial
"Cat Mom Hugs Baby Kitten"
The T-mobile Royal Wedding
"Friday" by Rebecca Black
Songify This: Winning - a Song by Charlie Sheen
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արեգ Սարգսյանը
Կարդալ ավելին
Samsung հեռախոսի այս գովազդը 2011 թվականի ամենաշատ դիտված տեսահոլովակներից մեկն է

Samsung հեռախոսի այս գովազդը 2011 թվականի ամենաշատ դիտված տեսահոլովակներից մեկն է

Կարդալ ավելին
Բլոգի բջջային տարբերակի նոր հասցեն

Բլոգի բջջային տարբերակի նոր հասցեն


         
Ուրախությամբ հայտնում եմ, որ բլոգի բջջային տարբերակը այժմ հասանելի է  m.armblog.net հասցեով: Բջջային տարբերակը նախատեսված է ինչպես սմարթֆոնների, այնպես էլ  հասարակ հեռախոսների համար: Հիշեցնեմ, որ հայերեն ֆոնտերի հետ խնդիրներ ունենալու դեպքում կարող եք օգտվել հետևյալ հնարքից:
Կարդալ ավելին
Այցելեք աշխարհի հայտնի թանգարանները համակարգչի միջոցով

Այցելեք աշխարհի հայտնի թանգարանները համակարգչի միջոցով


2011թ. փետրվարի մեկին Google ընկերությունը ներկայացրեց մի նախագիծ, որի միջոցով հնարավոր է վիրտուալ այցելել աշխարհի հայտնի թանգարանները և քայլել այդ թանգարանների մեջ: Նախագիծը կոչվում է Google Art Project: Նախագիծը առայժմ ներառում է 17 թանգարաններ, որոնց թիվը հետագայում կարող է ավելանալ:

Նախագիծը իր մեջ ներառում է՝
- 11 քաղաքների 17 թանգարաններ
- 17 հատ գեգապիկսելանոց նկարներ
- 385 սենյակներ
- 486 լուսանկարիչներ
- 1061 բարձր որակի լուսանկարներ


Թանգարանները կարող եք նայել նաև 3D ակնոցներով: Դրա համար անհրաժեշտ է միացնել եռաչափ ռեժիմը (աջ click արեք էկրանի վրա և նշեք 3D mode on):


Կարդալ ավելին
3D մեփինգ Հանրապետության Հրապարակում

3D մեփինգ Հանրապետության Հրապարակում



Դեկտեմբերի 20-ին մայրաքաղաքում տեղի ունեցավ ամանորյա շքեղ միջոցառում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վառեց հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառումը ներառում էր նաև մեր օրերում այդքան պահանջված 3D բաղկացուցիչ` Երևանի Պատկերասրահի շենքի վրա ցուցադրվեց Ամանորյա 3D մեփինգ: Հատկանշական է, որ առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ նման շոուի կազմակերպումը ՄԻԱՅՆ հայկական ընկերությունների մասնակցությամբ: Գովելի է, որ թե անիմացիոն լուծումները, թե համակարգային ինտեգրացիան արվել են տեղական ընկերությունների կողմից: Շոուն դեռ շարունակվում է, և մինչև դեկտեմբերի 31-ը երևանցիները կարող են ոչ միայն վայելել մեփինգը, այլ մասնակցել նրան ինտերակտիվ համակարգի միջոցով: Երեկոյան ժամերին հրապարակում կարելի է խաղալ ինտերակտիվ խաղ և հետևել խաղի արդյունքներին Պատկերասրահի շենքի վրա: Եվ սա էլ դեռ ամենը չե` նոր տարվա գիշերը մեզ սպասվում է ևս մեկ անակնկալ` նորից 3D մեփինգի տեսքով:


Նշեմ, որ 3D մեփինգի շնորհիվ ցանկացած չափի, գույնի պատկեր կամ անիմացիա կարող է պրոեկտվել խանութի ցուցափեղկի, փողոցի, շենքի վրա: Անմոռանալի զգացողություններ` պատկերացրեք, որ Ձեր աչքի առաջ դիմացի շենքի պատուհաններով ջուր է բարձրանում, հետո ինչ-որ լույս է շրջում մի պատուհանից մյուսը, շենքի վրա սկսում են ծածանվել մեկ վայրկյան առաջ գոյություն չունեցող հսկայական դրոշներ, ի վերջո ամբողջ շենքը վերածվում է փլատակների ու հաշված վայրկյանների ընթացքում վերակառուցվում նորից: Ձեզ հարկավոր կլինի որոշակի ժամանակ հասկանալու համար, որ տեսածը ոչ այլ ինչ է, քան հենց ինքը` 3D պրոեկցիա շենքի վրա:

Այնպես որ սպասենք ամանորյա անակնկալների:

Կարդալ ավելին