Տարվա վերջին գրառումը: Շնորհավոր Ամանոր

Ամսաթիվ
Հարգելի ընթերցողներ, նախ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը  և մաղթում նորանոր հաջողություններ ու քաջ առոողջություն: Հպարտ եմ, որ ունեմ ձեր նման մշտական այցելուներ, ովքեր բլոգի ստեղծման օրվանից միշտ ինձ աջակցել են ու օժանդակել, ուրախացել են իմ և բլոգի հաջողություններով ու օգնել ստեղծել այսպիսի բլոգ: Եթե ասեմ, որ անցնող տարին հաջող էր Արմբլոգի համար, կնշանակի ոչինչ չասել: Բավական է միայն նշել, որ անցած տարվա համեմատ այցելուները ավելացել են մոտ 95 տոկոսով, բլոգի ֆեյսբուքի էջին միացել են 10.000-ից ավել մարդիկ, բլոգը համարյա բոլոր վարկանիշային աղյուսակներում զբաղեցրել է բարձր հորիզոնականներ, ինչպես նաև բազմաթիվ արձագանքներ են եղել բլոգի մասին: Դրանցից մի քանիսը կարող եք տեսնել այստեղ:



Շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր սիրով և ուրախությամբ ինձ տարբեր թեմաների վերաբերյալ նյութեր են ուղարկել: Արմբլոգի նյութերի մեծամասնությունը ստեղծվում է հենց այցելուների խնդրանքների, կարծիքների և առաջարկությունների հիման վրա: Ի դեպ նշեմ, որ 2011 թվականին ամենաշատ տարածված օրվա կադրը Հովհաննես Պողոսյանի կողմից ուղարկված լուսանկարն է: Անցնող տարվա նախագծերից ուզում եմ առանձնացնել ArmblogTV ծրագրի ստեղծումը և ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակը: 
Սիրելի ընթերցողներ տարվա վերջին գրառումով ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորը: Հավատացած եմ, որ գալիք տարում էլ ավելի մեծ տեմպերով կշարունակենք առաջ ընթանալ և կփորձենք դրական փոփոխություններ անել հայկական ինտերնետում: Սիրով լցվեք միմիանց նկատմամբ և փորձեք մարդկանց փոխանցել բարի ու ճշմարիտ արժեքներ: Հավատացեք ձեր ուժերին և վստահեք Աստծուն ու  անպայման կհասնեք հաջողության:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ  ԾՆՈՒՆԴ

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
1 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

1 մեկնաբ.: