Գտեք բլոգի հին գրառումները հեշտ եղանակով

Ամսաթիվ

Բազմաթիվ մարդիկ ինձ հաճախ նամակներ են գրում և տեղեկացնում, որ չեն կարողանում գտնել բլոգում շաբաթներ կամ ամիսներ առաջ տեղադրված գրառումները: Այդ պատճառով տեղադրել եմ ավելի կատարելագործված որոնման դաշտ, որն ապահովում է 100 տոկոսանոց արդյունք: Ենթադրենք, ցանկանում եք գտնել ֆեյսբուքից ջնջվելու մասին գրառումը, ապա էջերը անվերջ թերթելու փոխարեն կարող եք աջ կողմի որոնման դաշտում գրել Ջնջվել ֆեյսբուքից ու սեղմել որոնման կոճակը կամ Enter: Ծրագիրն այժմ ցուցադրում է որոնման բոլոր համապատասխան արդյունքները: Որոնումը կատարվում է ոչ միայն գրառումների վերնագրերում, այլ նաև գրառումներում և դրանց մեկնաբանություններում: Կարող եք կատարել նաև երկար հարցումներ: Օրինակ, եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես փոքրացնել մեծ լուսանկարները, ապա անհրաժեշտ է հենց այդպես էլ գրել՝ ինչպես փոքրացնել մեծ լուսանկարները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն