Մկնիկի ակի օգտակար ֆունկցիաները
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjkLFI7vA2MYrB9wJNXHMGjXOn1Sg04Co8OlkQf0crFMUaKhchRZ3UabEJkNL0ZGJ1RIoDFF982Q1g3N8ztFpRzOH2FGi-rOCneNnYE9v6QzGbYdRlbVU6CHSpLkHhVdiZd-hj7L-Ed-Fc/s200/%25D5%25B4%25D5%25AF%25D5%25B6%25D5%25AB%25D5%25AF.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhMUVCrKYvW21uaDyC4x-Xi9R0liqWg92XOPCmyX_Rwz61h4F7gp42g9_f1fKwXbrxfQx7sl-9v0lRNkmfdwMthTM8kFZJDnyvU-WqE7_Yg2q-UxLiAUM0SxnDWlT5g1RgSvaxLfqtsVnYE/s1600/idskkEfVW214G.gif)
Մկնիկի մեջտեղի ակը նախատեսված է ոչ միայն պտտելու համար, այլ նաև սեղմելու: Եկեք տեսնենք, թե ինչեր կարելի է անել Google Chrome դիտարկչում և այլ միջավայրերում մկնիկի մեջտեղի ակի միջոցով:
1.Կայքի հղումները
Սեղմեք ցանկացած հղման վրա մկնիկի մեջտեղի ակով և այն կբացվի նոր պատուհանում: Եթե ցանկանում եք հղումը բացել նոր պատուհանում և միանգամից տեսնել, ապա սեղմած պահեք shift-ը և հղման վրա սեղմեք մկնիկի ակով:
2.Դիտարկչի կոճակները
Սեղմեք դիտարկչի ցանկացած կոճակի վրա (օր. refresh, back, forward) մկնիկի մեջտեղի ակով և այն կբացվի նոր պատուհանում:
3.Փակել պատուհանները
Սեղմեք դիտարկչի ցանկացած պատուհանի վերնագրի վրա մկնիկի մեջտեղի ակով և այն կփակվի:
4.Մեծացնել/փոքրացնել էջը
Բացված էջի չափսերը փոխելու համար սեղմած պահեք Ctrl կոճակը և այնուհետև պտտեք մկնիկի մեջտեղի ակը դեպի վերև կամ ներքև:
5.Ավտոմատ սքրոլինգ
Ավտոմատ սքրոլինգի համար որևէ ազատ հատվածում (ոչ հղման վրա) սեղմեք և թողեք մկնիկի մեջտեղի ակը, այնուհետև մկնիկը տեղաշարժեք վերև կամ ներքև:
6.Հորիզոնական սքրոլինգ
Բացված կայքը հորիզոնական սքրոլինգի համար սեղմած պահեք shift կոճակը և պտտեք մկնիկի ակը:
:X
ReplyDeletees et sutvanic gitei
ReplyDeletevaaayyy en nkar@ inch lavna :D
ReplyDelete