Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Apple iOS 7 համակարգի պաշտոնական տեսահոլովակը

Apple iOS 7 համակարգի պաշտոնական տեսահոլովակը


Apple ընկերությունը հենց նոր ներկայացրեց iOS 7 օպերացիոն համակարգը, որտեղ կան բազմաթիվ փոփոխություններ ու նորություններ: Առայժմ կարող եք դիտել այս տեսահոլովակը, իսկ հետագայում ավելի մանրամասն կուսումնասիրենք այս նոր համակարգը:
Կարդալ ավելին
Երևանի երկնքից լուսանկարված պանորամաներ

Երևանի երկնքից լուսանկարված պանորամաներ


Վերջերս բլոգում անդրադարձել էի 360yerevan.am կայքին, որի միջոցով հնարավոր է վիրտուալ շրջել Երևանի փողոցներով, ինչպես նաև հայտնվել մշակութային ու ժամանցային տարբեր կենտրոններում: Կայքը յուրահատուկ գործիք է Հայատանի փողոցների ու վայրերի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար և նախատեսված է ինչպես Հայաստանում բնակվողների, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող մարդկանց համար: Վերջերս կայքում ավելացել է ևս մեկ հետաքրքիր բաժին, որտեղ տեղադրում են երկնքից լուսանկարված պանորամաներ: Այդ բաժնում այժմ տեղադրված են Դավթաշենի ու Կիևյան կամուրջների, Մայր Հայաստանի արձանի և Հանրապետության հրապարակի օդային պանորամաները: Նշեմ նաև, որ հեղինակները խոստանում են մոտ ապագայում շատացնել տեսարանների քանակը:
Կարդալ ավելին
Armblog.net-ը 3 տարեկան է

Armblog.net-ը 3 տարեկան է

Հարգելի այցելուներ, այսօր Armblog.net-ը դարձավ 3 տարեկան: Դժվար է հավատալ, որ արդեն 3 տարի այս նախագիծը համացանցում է և շատերի համար դարձել է հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն ստանալու աղբյուրներից մեկը: Բլոգը 3 տարեկան չէր դառնա, եթե չլինեիք դուք՝ ձեր խորհուրդներով ու գնահատականներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բլոգի այցելուներին ու խոստանալ, որ այստեղ կշարունակվեն տեղադրվել ինֆորմացիոն տեխնոլոգիաների և այլ ոլորտների վերաբերյալ գրառումներ:
Կարդալ ավելին
ՏՏ ընկերությունները գաղտնի ծառայություններին տրամադրում են օգտատերերի մասին տվյալներ

ՏՏ ընկերությունները գաղտնի ծառայություններին տրամադրում են օգտատերերի մասին տվյալներ


ԶԼՄ-ները բացահատել են PRISM նախագիծը, որը շրջանակներում Ամերիկյան խոշորագույն IT ընկերությունները տրամադրում են օգտատերերի մասին մանրամասն տվյալներ: Համաձայն The Washington Post պարբերականում հրապարակված հոդվածի, բոլոր հայտնի IT ընկերությունները թույլատրում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը տվյալներ հավաքել իրենց սերվերներից:
Կարդալ ավելին
GameReview: Diablo 3

GameReview: Diablo 3

Կարդալ ավելին
Ինչպես կարգավորել Ֆեյսբուքը, որպեսզի Ձեր անունը չօգտագործվի գովազդների մեջ

Ինչպես կարգավորել Ֆեյսբուքը, որպեսզի Ձեր անունը չօգտագործվի գովազդների մեջ

Ինչպես գիտեք Ֆեյսբուքում կա գովազդների մի տեսակ, որտեղ ցուցադրվում է գովազդվող էջը կամ ապրանքանիշը և դրա կողքին ցուցադրվում է Ձեր անունը: Օրինակ, եթե ես լայքել եմ Google-ի Ֆեյսբուքյան էջը,  ապա Google-ը կարող եք գովազդ տեղադրել Ֆեյսբուքում և իմ ընկերների հոսքում կերևա այդ գովազդը և կնշվի, որ ես լայքել եմ այդ էջը: Այսինքն ընկերությունները օգտագործում են Ֆեյսբուքի օգտատերերին՝ իրենց գովազդները այդ մարդկանց ընկերներին հասանելի դարձնելու համար: 


Կա մի պարզ հնարք, որի միջոցով կարող եք անջատել այս ֆունկցիան: Ֆեյսբուքում կան գաղտնիության մի շարք կարգավորումներ, որոնց մեջ կա նաև ձեր հավանած էջերի մասին տվյալների հասանելիության կարգավորում:

1.Մտեք ձեր լայքերի էջը կամ սեղմեք այստեղ:


2.Սեղմեք վերևում գտնվող մատիտի վրա և  ընտրեք նախավերջին տարբերակը (Edit Privacy of Your Likes):


3.Interest և Other բաժինների համար ընտրեք Only Me կարգավորումը: Եթե ցանկանում եք, կարող եք նաև մյուսների համար նույնպես ընտրել այդ տարբերակը:
Կարդալ ավելին
Windows 8.1-ում տեղ գտած նոր ֆունկցիաների մասին պատմող առաջին պաշտոնական տեսանյութը

Windows 8.1-ում տեղ գտած նոր ֆունկցիաների մասին պատմող առաջին պաշտոնական տեսանյութը


Ս.թ. հունիսի 26-ին արդեն հասանելի կլինի Microsoft Windows 8.1-ը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ և ավելացել են նոր ֆունկցիաներ: Օպերացիոն համակարգի հեղինակները խոստացել են, որ այս տարբերակում կվերադարձնեն Start կոճակը, որը այդքան էլ նման չի լինելու նախորդ տարբերակների Start կոճակին:
Կարդալ ավելին
Ինչպես հեշտ համեմատել խաղերի նվազագույն պարամետրերը համակարգչի պարամետրերի հետ

Ինչպես հեշտ համեմատել խաղերի նվազագույն պարամետրերը համակարգչի պարամետրերի հետ

Հաճախ պատահում են դեպքեր, երբ համակարգչի վրա տեղադրում եք որևէ խաղ, սակայն այն բացելուց հետո հայտնաբերում եք, որ տվյալ տվյալ խաղը համատեղելի չի Ձեր համակարգչի պարամետրերի հետ (օր. օպերատիվ հիշողություն կամ պրոցեսորի հզորություն): Հատուկ այդ նպատակով ստեղծվել է մի կայք, որի միջոցով հնարավոր է մի քանի վայրկյանում ստուգել տվյալ խաղի համատեղելիությունը ձեր համակարգչի վրա: Այս ծառայության միակ թերությունն այն է, որ այն աշխատեցնելու համար անհրաժեշտ է դիտարկչի վրա տեղադրել Java հավելվածը:

1. Java-ն տեղադրելուց հետո բացեք այս կայքը:
2. Համապատասխան դաշտում գրեք խաղի անունը:
3. Սեղմեք Can You Run It կոճակը:
4. Սեղմեք Begin Detection կոճակը:


5. Java ծրագրին տվեք աշխատելու թույլատվություն և սպասեք:



Համակարգչի պարամետրերը ստուգելուց հետո ծրագիրը կցուցադրի բացասական կամ դրական պատասխան:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Պարսամյան Ռազմիկը

Կարդալ ավելին
Ֆլեշով պատրաստված չափազանց գեղեցիկ խաղ

Ֆլեշով պատրաստված չափազանց գեղեցիկ խաղ



Թարմացված 
Այս խաղն այժմ չի աշխատում: Կարող եք տեսնել խաղի ձայնագրված տեսահոլովակը
------------------

Հաճախ մարդիկ Ֆլեշով այնքան գեղեցիկ և տպավորիչ խաղեր ու անիմացիաներ են պատրաստում, որ թվում է, թե այս տեխնոլոգիան սահմաններ չի ճանաչում: Այս անգամ կանդրադառնանք Ֆլեշով պատրաստված հերթական խաղին, որը նաև ուսոցողական բնույթի  է և իրենից ներկայացնում է սոցիալական գովազդ: Խաղը ավելի տպավորիչ դարձնելու համար կապեք այն Ֆեյսբուքի պրոֆիլի հետ:

Կարդալ ավելին