Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Շաբաթվա հարցումը: Google, թե՞ Yandex

Շաբաթվա հարցումը: Google, թե՞ Yandex

Այս անգամ հարցումով կպարզենք, թե ներկայացված որոնողական համակարգերից որն են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց Windows օպերացիոն համակարգը (Windows` 72.45%- 468 ձայն, Mac OS` 27.55% - 178 ձայն):


Կարդալ ավելին
Վիրտուալ շրջեք աշխարհի առաջնության մարզադաշտերով

Վիրտուալ շրջեք աշխարհի առաջնության մարզադաշտերով


Մի շաբաթից Բրազիլիայում կմեկնարկի Ֆուտբոլի աշխարհի աջանությունը և այս փաստը չէր կարող վրիպել Google-ի աչքերից: Այսպիսով Google Maps-ի Streeet View ծառայությունում ավելացել է աշխարհի առաջնության 12 մարզադաշտերում վիրտուալ շրջելու հնարավորությունը: Բացի հանրահայտ Մարական և մնացած մարզադաշտերում շրջելուց, Google-ը ավելացրել է նաև այդ մարզադաշտեր հասնելու մանրամասն ուղղություններն ու ճանապարհները, ինչպես նաև Street View-ում տեղադրվել են Բրազիլիայի նկարազարդ պատերը: 12 մարզադաշտերում վիրտուալ շրջայց կարող եք կատարել այստեղ:
Կարդալ ավելին
Երթևեկության կանոնները սովորացնող հավելված հայ ծրագրավորողների կողմից

Երթևեկության կանոնները սովորացնող հավելված հայ ծրագրավորողների կողմից



«Այբ» ուսումնական կենտրոնի աշակերտները Android հեռախոսի համար պատրաստել են մի հավելված, որի շնորհիվ հնարավոր է սովորել երթևեկության կանոնները: Հավելվածը ներառում է նաև 62 քննական թեսթեր, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 10 հարց: Նշեմ, որ այս քննական թեսթերն ու հարցերը համապատասխանում են իրական քննության հարցերին: Այնպես որ այս հավելվածի շնորհիվ կարող եք հեշտությամբ պատրաստվել վարորդական իրավունքի տեսական քննությանը: 


Հավելվածում երթևեկության կանոնները բաժանված են ըստ բաժինների (ճանապարհային նշաններ, գծանշումներ և այլն): Յուրաքանչյուր բաժնում կարող եք տեսնել այդ բաժնին համապատասխան կանոններն ու լուսանկարները: Հավելվածն ունի շատ գեղեցիկ ու պարզ դիզայն: Անդրոիդ ունեցողներին անպայման խորհուրդ կտամ փորձել:


Կարդալ ավելին
Թողարկվեց Google Chrome-ի 64 բիթանոց տարբերակը: Այն աշխատում է 25%-ով ավելի արագ

Թողարկվեց Google Chrome-ի 64 բիթանոց տարբերակը: Այն աշխատում է 25%-ով ավելի արագ



Google  ընկերությունը տեղեկացնում է Windows օպերացիոն համակարգի համար նախատեսված Google Chrome ինտերնետ դիտարկչի 64 բիթանոց տարբերակի թողարկման մասին: Տվյալ պահին Chrome-ի 64 բիթանոց տարբերակը հասանելի է միայն Windows 7 և Windows 8 օպերացիոն համակարգերի համար: Այն տեղադրված է Google Chrome-ի Dev և Canary կանալների վրա (սրանք փորձնական կանալներ են, որոնք նախատեսված են ծրագրեր մշակողների և փորձարկողների համար): Սա նշանակում է, որ որոշ ժամանակ հետո Chrome-ի 64 բիթանոց տարբերակը կանցնի բետա փուլը և այնուհետև կթողարկվի արդեն ստաբիլ տարբերակը: 

Google Chrome-ի 64 բիթանոց տարբերակն ունի երեք հիմնական առավելություններ՝

Արագություն
Chrome-ի 64 բիթանոց տարբերակը կարող է առավելագույն էֆեկտիվ օգտագործել նոր պրոցեսորների հնարավորությունները: 64 բիթի դեպքում ծրագրի արագությունը կավելանա 25%-ով: 

Անվտանգություն
Windows 8 համակարգում Chrome-ը արդեն օգտագործում է High Entropy ASLR տեխնոլոգիայի առավելությունները: 64 բիթանոց տարբերակի անցումը թույլ կտա ավելի արդյունավետ դիմակայել տարբեր հակերային գրոհների:

Կայունություն
Google-ի մասնագետները նշում են, որ 64 բիթանոցի դեպքում կա ծրագրի կայունության զգալի աճ: Մասնավորապես, կայքի էլեմենտների արտապատկերման ընթացքում տեղի ունեցող ձախողումները կրճատվել են երկու անգամ:

64 բիթանոց Chrome-ը կարող եք պարզապես ներբեռնել և տեղադրել 32 բիթանոց տարբերակի վրա: Այսինքն կարիք չկա ջնջել հին տարբերակը և տեղադրել նորը: Եթե օգտագործում եք 64 բիտանոց Windows 7 կամ Windows 8, ապա Chrome-ի 64 բիթանոց դեռևս ոչ ստաբիլ տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:
Կարդալ ավելին
Instagram-ում հայտնվել են նոր գործիքներ

Instagram-ում հայտնվել են նոր գործիքներ


Հայտնի Instagram ծառայության Android և iOS հավելվածներում հայտնվել են լուսանկարները մշակելու նոր գործիքներ: Instagram-ի այս նոր տարբերակը ստացել է 6.0.1 հերթական համարը: Այս նոր տարբերակի գլխավոր փոփոխությունը հանդիսանում է կիրառվող ֆիլտրերի ինտենսիվության կարգավորումը: Ֆիլտրի վրա երկու անգամ սեղմելու դեպքում այժմ հնարավոր է կարգավորել տվյալ ֆիլտրի ինտենսիվությունը և լուսանկարի վրա ավելացնել շրջանակ: Բացի այդ, վերևի աջ անկյունում հայտնվել է նոր նշան, որի վրա սեղմելով կբացվի գործիքների նոր հավաքածուն: Այդ գործիքների միջոցով կարող եք փոխել լուսանկարի տաքությունը, սրությունը, լուսավորությունը և այլն: Instagram-ի նոր տարբերակը կարող եք ներբեռնել  Google Play և App Store հավելվածների խանութից:

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արմեն Մարտիրոսյանը
Կարդալ ավելին
Google+ ցանցի առավելությունները Ֆեյսբուքի նկատմամբ

Google+ ցանցի առավելությունները Ֆեյսբուքի նկատմամբ



Չնայած այն փաստին, որ օգտատերերի մեծամասնությունը ավելի շատ նախապատվություն են տալիս Facebook սոցիալական ցանցին, բայց Google ընկերությունը շարունակում է զարգացնել իր Google+ սոցիալական ցանցը: Մասնավորապես, Google-ը փորձում է կապել օգտատիրոջ Google+ հաշիվները Youtube, Blogger, Gmail և այլ հայտնի ծառայությունների հաշիվներին և այս կերպ փորձում մարդկանց ներգրավվել Google+ ցանցում: Չնայած Հայաստանում շատ քչերն են օգտվում այս ցանցից, բայց այն ունի մի շարք առավելություններ Facebook-ի նկատմամբ: Եկեք տեսնենք, թե որոնք են այդ առավելությունները:

Հիանալի դիզայն
Ի տարբերություն Facebook-ի, Google+ ցանցն ունի հիանալի դիզայն, որը շատ հեշտությամբ ձևափոխվում է կախված էկրանի չափսից: Բացի այդ, այս ցանցում ներառված են գեղեցիկ անիմացիաներ, որոնք ավելի են գեղեցկացնում կայքի դիզայնը:



Gif անիմացիաներ
Google+ ցանցում հնարավոր է տեղադրել Gif անիմացիաներ: Սա կարծում եմ շատ կարևոր առավելություն է Facebook-ի նկատմամբ, քանի որ շատ օգտատերերի է դուր գալիս այս անիմացիաները:



Ջնջված նկարների վերականգնում
Google+ ցանցում ջնջված նկարները հավիտյան չեն անհետանում: Օգտատերերը երբեմն կարող են մտափոխվել և վերադարձնել իրենց ջնջված լուսանկարները: Google+ ցանցը թույլ է տալիս  «Աղբաման»-ի միջից վերականգնել ջնջված նկարները:



Gmail-ի հետ համագործակցություն
Առանց որևէ մեկի էլ. փոստը իմանալու, կարող եք նրան հեշտությամբ նամակ ուղարկել Google+ ցանցով, եթե նա կա Ձեր ընկերների մեջ: Gmail-ում նույնպես կարող եք գրել Google+ ցանցի օգտատիրոջ անունը և նրան նամակ ուղարկել:

Լուսանկարների որակը շատ չի փոխվում
Համարյա բոլոր սոցիալական ցանցերը փոխում են լուսանկարների որակը: Google+ ցանցը գրեթե չի փոխում տեղադրված լուսանկարների որակը: Համենայն դեպս, այստեղ տեղադրված լուսանկարների որակը ավելի լավն է, քան Ֆեյսբուքում:

Խմբագրել լուսանկարները
Google+ ցանցը ներառում է մի շարք գործիքներ, որոնց միջոցով կարող եք խմբագրել Ձեր լուսանկարները (կտրել, ավելացնել էֆեկտրեն, կարգավորել գույները և այլն):

Չկա գրառումների խմբագրման պատմություն
Վերջերս Ֆեյսբուքում հայտնվել է գրառումները խմբագրելու հնարավորություն, բայց դրա հետ մեկտեղ այլ օգտատերերին ցուցադրվում է նաև այդ գրառման բոլոր նախկին տարբերակները: Իսկ ահա Google+ ցանցում չեն ցուցադրվում տվյալ գրառման հին տարբերակները, այլ միայն տեղեկացվում է, որ այդ գրառումը փոփոխված է: Ինչու՞ պետք է մարդիկ տեսնեն մեր գրառումների սխալ կամ թերի տարբերակները:

Ավտոմատ #Հեշթեգեր
Հեշթեգերը շատ են հեշտացնում սոցիալական ցանցերում միևնույն թեմային վերաբերող ինֆորմացիա որոնելու համար: Google+  ցանցը ավտոմատ հեշտեգեր է տեղադրում Ձեր գրառումների տակ, որպեսզի մարդիկ դրանք ավելի հեշտ գտնեն:

Կիսվել գտնվելու վայրով
Google+ ցանցի և Google Maps ծառայության համագործակցությունը թույլ է տալիս Google+ ցանցում ընկերների հետ կիսվել Ձեր գտնվելու վայրով: Google+ ցանցը ցուցադրում է նաև Ձեր գտնվելու վայրի մասին ընկերների կարծիքները:


Գովազդ չկա
Google+ ցանցում չեն փորձում գովազդների հաշվին գումար աշխատել: Այստեղ ցուցադրվում է միայն այն ինֆորմացիան, որը Դուք ցանկանում եք տեսնել:

Անջատել գրառման մեկնաբանությունները
Շատ օգտատերեր ցանկանում են իրենց հետևորդներին տարածել գրառումներ, բայց չեն ցանկանում, որպեսզի նրանք գրեն մեկնաբանություններ: Google+ ցանցում կա մեկնաբանությունները և տարածումները անջատելու ֆունկցիա:



Գրառումների վիճակագրություն
Google+ Ripples գործիքի միջոցով հնարավոր է տեսնել Google+ ցանցում ցանկացած գրառման կամ կայքի տարածման մասին մանրամասն վիճակագրություն:


Ծանուցումներ (Notifications)
Google+ ցանցը թաքցնում է արդեն տեսած ծանուցումներ և ամեն անգամ ծանուցումների պատուհանը բացելով տեսնում եք միայն նոր ծանուցումները: Ի տարբերություն Ֆեյսբուքի, այստեղ չեն հայտնվում հավելվածների ծանուցումները:

Համագործակցություն Google-ի որոնման հետ:

Սա իրոք շատ օգտակար ֆունկցիա է բլոգերների ու նյութերի հեղինակների համար: Google-ի որոնման արդյունքներում ցուցադրվում են նրանց պրոֆիլներն ու լուսանկարները:



Պրոֆիլ
Google+ ցանցում կարող եք տեսնել այն մարդկանց քանակը, ովքեր այցելել են Ձեր պրոֆիլ: Այստեղի գլխամասի լուսանկարները ավելի մեծ չափսի են ու պրոֆիլները ավելի գեղեցիկ տեսք ունեն:




Կարծում եմ վերևում նշված փաստերն ու ֆունկցիաները իրականում շատ օգտակար են ու հարմար, սակայն Հայաստանում այնուամենայնիվ այս սոցիալական ցանցից դեռևս շարունակում են օգտվել շատ քիչ թվով օգտատերեր: Եթե գրանցված եք այդ ցանցում, ապա կարող եք հետևել իմ պրոֆիլին կամ Armblog.net-ի էջին: Շնորհակալություն
Կարդալ ավելին
Ներկայացվեց Mortal Kombat X խաղի թրեյլերը

Ներկայացվեց Mortal Kombat X խաղի թրեյլերը



Համացանցում տեղադրվել է Mortal Kombat X խաղի թրեյլերը: Ցավոք սրտի, տվյալ պահին այս խաղի մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չկան: Հայտնի է միայն, որ խաղը կթողարկվի մյուս տարի: Ենթադրվում է, որ խաղը հասանելի կլինի PlayStation, Xbox խաղային կոնսոլների և համակարգիչների վրա:

Կարդալ ավելին
Apple-ի և Microsoft-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ. «Սիլիկոնային հովտի ցանցահենները»

Apple-ի և Microsoft-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ. «Սիլիկոնային հովտի ցանցահենները»



Ինտերնետն ու IT ինդուստրիան հանդիսանում են վերջին տասնամյակների ամենամեծ ձեռքբերումները և սա չէր կարող վրիպել կինոռեժիսորների աչքերից: Մինչ այժմ նկարահանվել են IT բնագավառին վերաբերող բազմաթիվ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր: Աստիճանաբար կփորձեմ ներկայացնել այս բնագավառին վերաբերող լավագույն ֆիլմերը: 


Առաջին ֆիլմը, որին ցանկանում եմ անդրադառնալ, կոչվում է Սիլիկոնային հովտի ցանցահենները (Pirates of Silicon Valley): Ֆիլմը նկարահանվել է 1999թ.: Ֆիլմում նկարագրված է, թե ինչպես են ձևավորվել 2 հսկա ընկերությունները՝ Microsoft-ը և Apple-ը: Բնականաբար Ֆիլմի գլխավոր հերոսներն են Ստիվ Ջոբսը, Ստիվ Վոզնյակը, Բիլ Գեյթսը և Ստիվ Բալմերը: Նշեմ, որ ֆիլմի դերակատարները իրականում շատ նման են վերոնշյալ մարդկանց: Ի տարբերություն մնացած ֆիլմերի, այստեղ պատմությունները ճոխացված չեն: Օրինակ ֆիլմում կարող ենք տեսնել, թե ինչպես է Ստիվ Ջոբսը հաջողությունից կորցնում իր գլուխը, ինչպես վատ է նա վերաբերվում իր աշխատողների հետ, կամ ինչպես է նա թողնում իր հղի ընկերուհուն: Ֆիլմում առանց թերությունների չի մնացել նաև Բիլ Գեյթսը: Նա խաբում է IBM-ին՝ DOS համակարգը սեփական արտադրանք ներկայացնելով: Ֆիլմում տեսնում ենք նաև, թե ինչպես է Ստիվ Ջոբսը իրենով անում Xerox ընկերության արտադրանքները և դրանց հիմքի վրա ստեղծում իր օպերացիոն համակարգը: Իսկ Բիլ Գեյթսը այնուհետև գողանում է Ստիվ Ջոբսից և ստեղծում Windows-ը:


Բացի Microsoft-ից և Apple-ից, այս ֆիլմում ներկայացված են նաև IBM և Xerox ընկերություններ պատմությունից դրվագներ: Բնականաբար ռեժիսորները չէին կարող սա բաց թողնել, քանի որ Apple-ի և Microsoft-ի ձևավորման սկզբնական փուլում այս ընկերությունները մեծ դեր են խաղացել:


Ֆիլմի հերոսները գնում են բազմաթիվ զոհաբերությունների, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Նրանք մտնում են դաժան պայքարի մեջ և երբեմն առաջնորդի դերում հայտնվում խաբեության շնորհիվ: Սակայն, չնայած այս ամենին, մենք այնուհանդերձ խղճում ենք ֆիլմի հերոսներին և նախապատվություն տալիս այս կամ այն կերպարին:


Ինչու՞ պետք է դիտել այս ֆիլմը: Որովհետև այն թույլ  է տալիս իմանալ երկու առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունների պատմությունը: Բացի այդ, դիտելով այս ֆիլմը, հնարավոր է դառնում չիդեալականացնել Ստիվ Ջոբսին և Բիլ Գեյթսին, այլ գիտակցել նրանց իրական նվաճումներն ու բացթողումները: Վերջում նշեմ, որ Ֆիլմը նաև պարունակում է մի շարք հումորային տեսարաններ: 
Կարդալ ավելին
Ի՞նչ փոփոխություններ կան iOS 8 և Yosemite համակարգում: Հայերեն վիդեո-անդրադարձ

Ի՞նչ փոփոխություններ կան iOS 8 և Yosemite համակարգում: Հայերեն վիդեո-անդրադարձ



Երեկ WWDC 2014 համաժողովի ժամանակ Apple ընկերությունը ներկայացրեց իր նոր OS X 10.10 Yosemite iOS 8 օպերացիոն համակարգերը: Դրանցում կատարվել են մի շարք զգալի փոփոխություններ ու ավելացել են նոր ֆունկցիաներ: iOS 8-ի նորարարությունների մեծ մասը նախատեսված են ծրագրեր մշակողների համար ու իրոք շատ լուրջ փոփոխություններ են: Իսկ վերջնական օգտատերերը շատ քիչ փոփոխություններ կարող են տեսնել: Մասնավորապես նշեմ, որ Apple-ը ներկայացրեց նոր ծրագրավորման լեզու, որը կոչվում է Swift: Եթե ծրագրավորող եք ու ցանկանում եք ավելի մանրամասն ծանոթանալ այդ լեզվին, ապա ներբեռնեք և կարդացեք «The Swift Programming Language» անվճար գիրքը: Գրքի օնլայն տարբերակը հասանելի է այստեղՆշեն, որ OS X 10.10 Yosemite համակարգը հասանելի կլինի ամբողջովին անվճար և կարող եք ներբեռնել այս տարվա աշնանը: iOS 8 համակարգը նույնպես հասանելի կլինի աշնանը: Եթե չեք հետևել երեկվա ներկայացմանը, ապա կարող եք դիտել iMicca-ի հայերեն անդրադարձը:

Կարդալ ավելին