Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
GTA V խաղի այս նոր հավելվածում ավելացել է պայթող Samsung Galaxy Note7

GTA V խաղի այս նոր հավելվածում ավելացել է պայթող Samsung Galaxy Note7



Խաղերի մոդիֆիկացիաներ ստեղծող HitmanNiko կեղծանունով օգտատերը GTA V խաղի համար ստեղծել է հատուկ հավելված (mod) և այնտեղ ավելացրել է պայթող Samsung Galaxy Note7 սմարթֆոն: Ինչպես երևում է տեսանյութում, Samsung Galaxy Note7 սմարթֆոնը կարելի է նետել կամ ամրացնել տարբեր մակերեսների վրա: Հիշեցնեմ, որ վերջերս մի քանի դեպքեր են գրանցվել, երբ օգտատերերի Samsung Galaxy Note7 հեռախոսները այրվել են և դրանց հետևանքով առաջացել են հրդեհներ:
Կարդալ ավելին
Google-ն այլևս չի թողարկելու Nexus ապրանքանիշով սմարթֆոններ

Google-ն այլևս չի թողարկելու Nexus ապրանքանիշով սմարթֆոններ


2010 թվականին Google և HTC ընկերությունները ներկայացրեցին միահամուռ ուժերով ստեղծված սմարթֆոնը, որը կոչվում էր Nexus One: Այդ իրադարձությունից հետո ստեղծվեցին բազմաթիվ Nexus սմարթֆոններ, պլանշետներ և նույնիսկ նվագարկիչներ: Սակայն երեկ Google Pixel սմարթֆոնները ներկայացնելուց հետո Google-ը հայտարարեց, որ այլևս չի օգտագործելու Nexus ապրանքանիշային անունը: Տարբերվելու են նաև Nexus և Pixel սմարթֆոնների առաջխաղացման ռազմավարությունները: Google-ն այլև չի նախատեսում ստեղծել ամենավերջին տեխնիկական պարամետրերով սմարթֆոններ և դրանք վաճառել համեմատաբար էժան գներով: Դրա փոխարեն շեշտը դրվելու է այդ սմարթֆոնների վրա սեփական ծրագրային ապահովումների ամենավերջին տարբերակների տեղադրման վրա (օրինակ Google Assistant):
Կարդալ ավելին
Google-ը ներկայացրեց Pixel և Pixel XL սմարթֆոնները

Google-ը ներկայացրեց Pixel և Pixel XL սմարթֆոնները


Ինչպես և սպասվում էր, երեկ Google-ը ներկայացրեց Pixel և Pixel XL սմարթֆոնները, որոնք արտադրվելու են HTC-ի կողմից: Սրանք առաջին սմարթֆոններն են, որոնք ներառելու են Google Assistant ձայնային օգնականին: 



Ընդհանուր առմամբ Google-ը նշում է մի քանի առանցքային առանձնահատկություններ, որոնք ունեն այս սմարթֆոնները՝ Google Assistant-ի առկայությունը, շուկայում մինչ այժմ հայտնված լավագույն տեսախցիկը, ամպային ծառայությունում ֆայլեր պահպանելու անսահմանափակ տարածքի հնարավորությունը, Android-ի ամենաթարմ տարբերակը, 24/7 շուրջօրյա տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև Daydream վիրտուալ իրականության սարքի հետ աշխատանքը:



Google Pixel և Pixel XL սմարթֆոնները միմյանցից տարբերվում են էկրանի ու կորպուսի չափսերով և մարտկոցով: Google Pixel-ն ունի 5 դյույմանոց AMOLED էկրան՝ 1920х1080 թողունակությամբ, իսկ Pixel XL-ը՝ 5.5 դյույմանոց AMOLED էկրան՝ Quad HD թողունակությամբ: Google Pixel-ի մարտկոցը 2770 մԱ/ժ է, իսկ XL-ինը՝ 3450 մԱ/ժ: 


Սմարթֆոնների մարտկոցները պատրաստված են արագ լիցքավորման տեխնոլոգիայով և 15 րոպե լիցքավորելը կբավականացնի 7 ժամ անոնիմ աշխատանքի համար: Սմարթֆոններում տեղադրված է Snapdragon 821 պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն և 32/128Գբ ներքին հիշողություն:



Սմարթֆոնների հիմնական տեսախցիկում օգտագործվում է Sony IMX378 12.3 ՄՊ սենսորը: DxOMark ընկերության մասնագետները արդեն հասցրել են գնահատել այս տեսախցիկը և այն համարել լավագույնը շուկայում: Տեսախցիկը 100 բալից ստացել է 89 միավոր: Սմարթֆոնների առաջնային մասում տեղադրված է Sony IMX179 8Մպ տեսախցիկ:



Google Pixel սմարթֆոնի 32Գբ տարբերակը արժենալու է 650 դոլար, իսկ 128Գբ-ն՝ 750 դոլար: Google Pixel XL սմարթֆոնի 32Գբ տարբերակը արժենալու է 770 դոլար, իսկ 128Գբ-ն՝ 870 դոլար: Այսինքն այս երկու սմարթֆոնների բազային մոդելների գները մոտ են iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնների գներին:



Google Pixel և Pixel XL սմարթֆոնները աշխատում են Android 7.0 օպերացիոն համակարգով, որի վրա տեղադրված է հատուկ Pixel Launcher ինտերֆեյսը: Սմարթֆոնները հասսանելի են լինելու սև, արծաթագույն և կապույտ գույներով:
Կարդալ ավելին
Dropbox-ը դադարում է ցուցադրել html էջերը

Dropbox-ը դադարում է ցուցադրել html էջերը

Dropbox ֆայլային հոսթինգը դադարեցնում է ցուցադրել html ֆայլերը: Այսինքն, եթե նախկինում հնարավոր էր html ֆայլեր տեղադրել Dropbox-ի վրա և դրանց public հասցեներով բացել և տեսնել գեներացված կայքերը, ապա այժմ այդ հասցեները գրելով պարզապես համակարգչի մեջ ներբեռնվում են html ֆայլերը: 

Սա անկասկած բացասական փոփոխություն է, քանի որ բազմաթիվ օգտատերեր (այդ թվում՝ ես) Dropbox-ը օգտագործում էին իրենց ինտերնետային էջերը տեղադրելու և ցուցադրելու համար: Փաստորեն այժմ ստիպված ենք լինելու html էջերը տեղափոխել որևէ ինտերնետ հոսթինգի վրա:
Կարդալ ավելին
Ֆեյսբուքը թողարկել է Messenger-ի թեթևացված տարբերակը, որը նախատեսված է համեմատաբար թույլ սմարթֆոնների համար

Ֆեյսբուքը թողարկել է Messenger-ի թեթևացված տարբերակը, որը նախատեսված է համեմատաբար թույլ սմարթֆոնների համար


Համեմատաբար թույլ սմարթֆոնների օգտատերերը նախընտրում են չօգտվել Facebook-ի հավելվածից և դրա փոխարեն օգտագործում են ավելի քիչ ռեսուրսներ պահանջող Facebook Lite հավելվածը: Այժմ նմանատիպ փոխարինող հավելված է հայտնվել նաև Ֆեյսբուք Մեսենջերի համար: Թողարկված նոր հավելվածը կոչվում է Facebook Messenger Lite և հասանելի է Անդրոիդ սմարթֆոնների համար: Առայժմ այս նոր հավելվածը Google Play-ում հասանելի է մի քանի երկրների օգտատերերի համար (Քենիա, Մալազիա, Շրի Լանկա, Թունիս, Վենեսուելա) և հետագայում հասանելի կլինի բոլոր երկրների համար: Սակայն, եթե մինչ այդ ցանկանում եք ներբեռնել և օգտագործել այս հավելվածը այլ երկրներում (այդ թվում Հայաստանում), ապա կարող եք ներբեռնել անմիջապես apk ֆայլը:
Կարդալ ավելին
Այս լուսանկարները ցույց են տալիս պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչների տարբերությունը

Այս լուսանկարները ցույց են տալիս պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչների տարբերությունը

























Կարդալ ավելին
Այս ծրագրով կարող եք տպագիր տեքստը դարձնել ձեռագիր

Այս ծրագրով կարող եք տպագիր տեքստը դարձնել ձեռագիր



Համացանցում է հայտնվել «Писец» կոչվող ծառայությունը, որի միջոցով հնարավոր է տպագիր տեքստը դարձնել ձեռագիր: Ծառայությունն առայժմ գտնվում է բետա փորձարկման փուլում և կարողանում է փոխակերպել միայն անգլերեն և ռուսերեն տեքստերը: Վերջնական տարբերակում սպասվում է, որ կավելացվեն նաև մնացած յունիկոդ նշաններն ու լեզուները: «Писец» ծառայությունը թույլ է տալիս ընտրել նաև ձեռագիրը (տվյալ պահին հասանելի է միայն մեկ ձեռագիր):

«Писец»-ը միջոցով գեներացված ձեռագիր տեքստի լուսանկարը հնարավոր է ինչպես պահպանել համակարգչի մեջ, այնպես էլ միանգամից տպել: Ծառայությունում հետագայում նախատեսվում է ավելացնել այլ թղթերի ձևեր (օրինակ հորիզոնական գծերով կամ քառակուսիներով): Սակայն մինչ այդ կարող եք տպիչի մեջ դնել համապասխան թուղթը և տպել:




«Писец»-ը կարողանում է նաև ձևափոխել մաթեմատիկական ֆորմուլաներ (օրինակ cosα²+sinα²=1): Այս գործիքը կարող եք օգտագործել օրինակ կոնսպեկներ կամ տնային աշխատանքներ կատարելու համար:


Դե ինչ, սպասենք «Писец»-ի վերջնական տարբերակին և հուսանք, որ կավելանա նաև հայերեն տեքստեչը ձևափոխելու ֆունկցիան:

Կարդալ ավելին
Օգտատերերը հետևել են վիդեոբլոգերի խորհրդին և ծակել իրենց iPhone 7-երը

Օգտատերերը հետևել են վիդեոբլոգերի խորհրդին և ծակել իրենց iPhone 7-երը



TechRax կեղծանունով վիդեոբլոգերը համացանցի օգտատերերին խորհուրդ է տվել iPhone 7-ի վրա անցք բացել, որպեսզի սարքի վրա ավելացվի 3.5մմ անց ականջակալների համար: Այդ տեսանյութը հրապարակվել է Youtube-ում և մեկ շաբաթվա ընթացքում այն դիտվել է 8 միլիոն անգամ: Վիդեոբլոգերը տեսանյութում ասում է, որ Apple-ը ականջակալների բնիկը թաքցրել է սարքի կորպուսի մեջ և տեսնելու համար պետք է ծակել հեռախոսը:



Դատելով տեսանյութի դիսլայքերի քանակից ու մեկնաբանություններից, կարելի է եզրակացնել, որ բազմաթիվ օգտատերեր հետևել են վիդեոբլոգերի ցուցումներին և վնասել իրենց սմարթֆոնները:

Կարդալ ավելին
Ինչպես անվճար տեղադրել ցանկացած ծրագիր iPad-ի կամ iPhone-ի վրա (առանց jailbreak)

Ինչպես անվճար տեղադրել ցանկացած ծրագիր iPad-ի կամ iPhone-ի վրա (առանց jailbreak)


iOS համակարգն իրենից ներկայացնում է փակ օպերացիոն համակարգ և ունի մի շարք սահմանափակումներ: Այդ սահմանափակումները հանելու համար օգնության է գալիս jailbreak-ը, որը ցավոք iOS-ի վերջին տարբերակների համար բավականին ուշ է թողարկվում: Օրինակ iOS 10 համակարգի համար առայժմ jailbreak չկա և այս դեպքում պետք է փնտրենք այլ լուծումներ: iOS-ի ամենանշանակալի սահմանափակումներից մեկն այն է, որ հնարավոր չի այլ միջավայրերից տեղադրել հավելվածներ կամ խաղեր: Այսինքն կա միայն մեկ տարբերակ՝ ներբեռնել դրանք App Store-ից: Սակայն վերջերս հայտնաբերել եմ այս սահմանափակումը հանող մի մեթոդ, որի մասին այսօր կկիսվեմ ձեզ հետ:

1. Բացեք այս կայքը և ձեր օպերացիոն համակարգից կախված ներբեռնեք Cydia Impactor ծրագիրը:

2. Միացրեք iPad կամ iOS սարքը համակարգչին:

3. Բացեք ներբեռնված ծրագիրը և ոչինչ մի սեղմեք:

4. Որևէ կայքից ներբեռնեք ցանկացած ծրագրի ipa ֆայլ (ipa-ն iOS համակարգի հավելվածի ստանդարտ ֆորմատն է, օրինակ Անդրոիդում apk է: Ipa ֆայլը կարող է իրենից ներկայացնել ինչպես օրիգինալ հավելվածը, այնպես էլ դրա մոդիֆիկացված կամ crack արված տարբերակը: Այսինքն դա կարող է լինել օրինակ ինչ-որ հավելված, որը App Store-ում վաճառվում է գումարով: ipa ֆայլեր կարող եք ներբեռնել օրինակ այս կայքից):

5. Մկնիկով քաշեք և տեղադրեք ներբեռնված ipa ֆայլը Cydia Impactor ծրագրի վրա:


6. Գրեք iTunes-ի օգտանունն ու գաղտնաբառը: Հատուկ այս նպատակով կարող եք iCloud-ում գրանցել նոր հաշիվ, կամ օգտագործել ձեր ընթացիկ հաշիվը:


7. Հաստատեք սերտիֆիկատի մասին տեղեկացնող հաղորդագրությունը: Եթե ձեր ընթացիկ հաշիվը հանդիսանում է դեվելոփերի հաշիվ և այդ հաշվով թեստավորում եք ձեր ստեղծած հավելվածները, ապա հնարավոր են որոշակի խնդիրներ առաջանան: 


8. iPad-ի կամ iOS-ի վրա բացեք կարգավորումների էջը, այնուհետև պրոֆիլների էջը: Կախված օպերացիոն համակարգի տարբերակից այդ էջը տարբեր տեղեր է գտնվում (“Settings >> General >> Profiles & Device Management” կամ “Settings >> General >> Device Management” կամ “Settings >> General >> Profiles”):


8. Սեղմեք Developer app բաժնում հայտնված սերտիֆիկատի վրա և բացված էջում սեղմեք Trust:


9. Այս քայլերից հետո կարող եք ստուգել ձեր սարքի հավելվածների ցուցակը և կտեսնեք, որ ipa ֆայլը հաջողությամբ տեղադրվել է: Օրինակ ես այս մեթոդով տեղադրեցի Puffin դիտարկիչը, որը App Store-ում արժի 3.99$: 


Այս հավելվածով կարող եք բացել և տեսնել ֆլեշ փլեյեր պարունակող ինտերնետ կայքերը: Օրինակ կարող եք խաղալ ֆլեշ խաղեր կամ դիտել սպորտային հեռարձակումներ:

P.S.
Վերջում ավելացնեմ, որ այս հնարքը կատարում եք ձեր իսկ գիտությամբ ու ցանկությամբ, այսինքն հետագա խնդիրների համար (եթե դրանք առաջանան իհարկե) ես պատասխանատվություն չեմ կրում :)
Կարդալ ավելին
Ինչպես նկարել և գտնել Ձեր ուզած Յունիկոդ նշանը

Ինչպես նկարել և գտնել Ձեր ուզած Յունիկոդ նշանը


Գոյություն ունեն բազմաթիվ Յունիկոդ նշաններ և երբեմն մեր ուզած նշանը գտնելու վրա բավականին շատ ժամանակ ենք ծախսում: Հատուկ այդ նպատակով ստեղծվել է մի օնլայն գործիք, որը թույլ է տալիս նկարել որոնվող նշանը, որից հետո առաջարկում է նկարին համապատասխան Յունիկոդ նշանները: Բնականաբար առաջարկվող նշանը հնարավոր է պատճենահանել և տեղադրել ցանկացած տեքստային դաշտում:


Օրինակ հայերենի չակերտը գրելու համար պետք է Windows-ում սեղմած պահեք alt կոճակը ու հավաքեք 0171 թվերը, կամ բացեք առաջարկվող կայքը և նկարեք չակերտը:

Կարդալ ավելին