Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Նոր MacBook Pro նոթբուքների վրա վիդեոքարտերի հետ կապված խնդիրներ կան

Նոր MacBook Pro նոթբուքների վրա վիդեոքարտերի հետ կապված խնդիրներ կան


Նոր Apple MacBook Pro նոթբուքների որոշ օգտատերերի մոտ խնդիրներ են առաջացել դրանց վիդեոքարտերի հետ կապված: Հիմնականում գրաֆիկական ծրագրերով աշխատելու ընթացքում նոթբուքի էկրանին հայտնվում են տարբեր երանգներով պատկերներ կամ էկրանը սկսում է թարթել տարբեր գույներով:



Առայժմ հայտնի չէ այս խնդրի ճշգրիտ մասշտաբների մասին, սակայն ինտերնետում անցկացված օնլայն հարցումը ցույց է տալիս, որ այդ խնդիրն ավելի շատ առկա է 15 դյույմանոց մոդելների վրա:
Կարդալ ավելին
Microsoft Windows-ի և Office-ի բոլոր տարբերակների պաշտոնական ISO ֆայլերը ներբեռնող գործիք

Microsoft Windows-ի և Office-ի բոլոր տարբերակների պաշտոնական ISO ֆայլերը ներբեռնող գործիք



Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի Microsoft-ի կայքում տեղադրված մի էջի, որտեղ javascript կոդ աշխատացնելուց հետո հնարավոր էր դառնում ներբեռնել Microsoft Windows-ի բոլոր տարբերակների պաշտոնական ISO ֆայլերը: Սակայն վերջերս այդ էջն անհասանելի է և հայտնի չէ, թե երբ նորից հասանելի կլինի:

Սակայն պետք չի հուսահատվել, քանի որ ծրագրավորողներն արդեն հասցրել են ստեղծել մի գործիք, որը թույլ է տալիս շատ հեշտ ներբեռնել Microsoft Windows-ի և Office-ի բոլոր տարբերակների պաշտոնական ISO ֆայլերը ներբեռնող գործիք: Այս կայքի աշխատանքի հիմքում ընկած է Microsoft-ի պաշտոնական կայքը:


Այս ծրագրով ISO ֆայլերը ներբեռնելու համար պետք ընդամենը աջ կողմից ընտրեք համատասխան ծրագիրը և ձախ հատվածից ընտրել ծրագրի տարբերակն ու լեզուն: Վերջում կարող եք անմիջապես ծրագրի մեջից ներբեռնել Ձեր ընտրած ծրագիրը կամ պետք է սեղմեք հասցե գեներացնող կոճակի վրա և Ձեր ընտրած ծրագրի հասցեն ավտոմատ կպատճենվի համակարգչի հիշողության մեջ: Ներբեռնելու համար պետք է այդ հասցեն տեղադրեք (paste) և բացեք ինտերնետ դիտարկչում:


Հ.Գ.
Որոշ օգտատերերի մոտ ծրագիրը ցուցադրում է դատարկ սպիտակ էկրան և ոչ մի օպերացիոն համակարգ չի ներբեռնում: Այս խնդիրը լուծելու համար բացեք Ձեր Internet Explorer-ի կարգավորումները և միացրեք նկարում ցուցադրված պրոտոկոլները:


Կարդալ ավելին
Google DeepMind արհեստական ինտելեկտը կարողանում է կարդալ մարդկանց շուրթերից

Google DeepMind արհեստական ինտելեկտը կարողանում է կարդալ մարդկանց շուրթերից


Google ընկերությունը Օքսվորդի գիտնականների հետ համատեղ ստեղծել է արհեստական ինտելեկտ, որը կարողանում է բավականին բարձր ճշտությամբ կարդալ մարդկանց շուրթերից և հասկանալ տեքստը: Մասնագետներն այս ալգորիթմին ցուցադրել են BBC-ի և այլ հայտնի հեռուստաալիքների հազարավոր ժամերով հեռուստաշուներ և արդյունքում ալգորիթմը 46.8% ճշտությամբ կարդում է շուրթերից: Նշեմ, որ շուրթերից կարդացող մասնագետը նույն փորձի ընթացքում կարողանում է կարդալ 12.4% ճշտությամբ: Դե ինչ, այս ալգորիթմն առայժմ գտնվում է զարգացման փուլում և մոտ ապագայում այս կարող է դառնալ հասանելի բոլորի համար:
Կարդալ ավելին
Ինչպես արագ ռեստարտ անել Chrome-ը և պահպանել ընթացիկ բացված էջերը

Ինչպես արագ ռեստարտ անել Chrome-ը և պահպանել ընթացիկ բացված էջերը



Google Chrome-ով երկար աշխատելուց հետո երբեմն կարիք է լինում վերաթողարկել ծրագիրը (restart): Սակայն դա անելու համար պետք է փակել ծրագիրը և բացելուց հետո ընթացիկ բացված էջերը չեն պահպանվում:




Պարզվում է, որ Chrome-ը ռեստարտ անելու համար կա մի հեշտ հնարք: Պետք է ընդամենը Chrome-ի հասցեի դաշտում գրել՝ chrome://restart
Կարդալ ավելին
VLC նվագարկիչով այժմ կարող եք դիտել 360° տեսահոլովակներ ու լուսանկարներ

VLC նվագարկիչով այժմ կարող եք դիտել 360° տեսահոլովակներ ու լուսանկարներ




Հայտնի սոցիալական ցանցերն ու վիդեո հոսթինգները վաղուց արդեն ցուցադրում են 360° աստիճան տեսահոլովակներ ու լուսանկարներ, սակայն համակարգչային նվագարկիչներից VLC առաջիններից է, որ իր ծրագրի մեջ ներդնում է այս ֆունկցիան: Այսպիսով VLC ծրագրի նոր տարբերակում կարող եք արդեն բացել և տեսնել 360° աստիճան տեսահոլովակներ ու լուսանկարներ:



Եթե համակարգչի մեջ չունեք նմանատիպ վիդեոներ կամ նկարներ, ապա կարող եք ներբեռնել և փորձել VLC-ի կայքում առաջարկվող մեդիա ֆայլերը: Նշեմ նաև, որ 360° աստիճան մեդիաները կարող եք կառավարել համակարգչի մկնիկի միջոցով:
Կարդալ ավելին
iPhone 7-ի ճառագայթման ցուցանիշը 5 անգամ գերազանցում է Samsung Galaxy 7 Edge-ի ցուցանիշին

iPhone 7-ի ճառագայթման ցուցանիշը 5 անգամ գերազանցում է Samsung Galaxy 7 Edge-ի ցուցանիշին


Էլեկտրոմագնիսական ճառագայթման վատ ազդեցության մասին գիտնականները ընդհանուր հայտարարի չեն գալիս: Մի մասը պնդում է, որ դա կարող է զգալի վնաս հասցնել մարդու օրգանիզմին, իսկ մյուս մասը պնդում է, որ բջջային հեռախոսների թույլատրելի սահմաններում ճառագայթումը ոչ մի կողմնակի էֆեկտ չի կարող ունենալ մարդու առողջության վրա: Ինչևէ փաստը մնում է փաստ, որ բջջային սարքերը արձակում են էլեկտրամագնիսական ճառագայթներ, որոնց մակարդակը հիմնականում թույլատրելի սահմաններում է լինում:


PhonAndroid պարբերականը ներկայացրել է նոր ուսումնասիրությունների արդյունքները, որտեղ ներկայացված են բջջային հեռախոսների ճառագայթման ցուցանիշները: Մասնագետները պնդում են, որ iPhone 7 սմարթֆոնի ճառագայթման մակարդակը(SAR) 5 անգամ ավելի շատ է Samsung Galaxy S7 edge-ի ճառագայթման մակարդակից:


Այս ուսումնասիրությունների արդյունքում ամենալավ ցուցանիշն ունի Galaxy S7 edge-ը, երկրորդ հորիզոնականում Asus ZenFone 3-ն է, իսկ երրորդում Galaxy A5-ը: Այս ցուցակում ճառագայթման ամենաբարձր մակարդակն ունեն Huawei Honor 8 և Huawei P9 սմարթֆոնները:

Ճառագայթման ամենացածր մակարդակ ունեցող սմարթֆոնների ցանկը՝
  1. Samsung Galaxy S7 Edge (0,264)
  2. Asus ZenFone 3 (0,278)
  3. Samsung Galaxy A5 2016 (0,290)
  4. Lenovo Moto Z (0,304)
  5. OnePlus 3 (0,394)
  6. Samsung Galaxy S7 (0,406)
  7. HTC 10 (0,417)
  8. Sony Xperia XA (0,473)
  9. Honor 5X (0,560)
  10. Samsung Galaxy A3 2016 (0,621)
Ճառագայթման ամենաբարձր մակարդակ ունեցող սմարթֆոններ ցանկը՝

  1. Honor 8 (1,5)
  2. Huawei P9 (1,43)
  3. Apple iPhone 7 (1,38)
  4. Apple iPhone 7 Plus (1,24)
  5. Honor 5C (1,14)
  6. Sony Xperia X Compact (1,08)
  7. Sony Xperia XZ (0,870)
  8. LG G5 (0,737)
  9. Apple iPhone SE (0,720)
  10. Sony Xperia X (0,720)
Կարդալ ավելին
Microsoft Solitaire խաղերի հավաքածուն արդեն հասանելի է Android և iOS սարքերի վրա

Microsoft Solitaire խաղերի հավաքածուն արդեն հասանելի է Android և iOS սարքերի վրա


Microsoft ընկերությունը շարունակում է զարմացնել իր օգտատերերին և ավելի շատ ծառայություններ ու ծրագրեր է հասանելի դարձնում այլ պլատֆորմերի համար: Այս անգամ հերթը հասավ դասական Solitaire խաղերի հավաքածուին, որն այժմ հասանելի է iOS և Android սարքերի վրա: Հավաքածուն ներառում է Klondike, FreeCell, Pyramid և Tripeak խաղերը:


Կարդալ ավելին
Այս խաղում հաղթելու համար պետք է շատ արագ փոխեք ինտերնետ դիտարկչի պատուհանի չափսերը

Այս խաղում հաղթելու համար պետք է շատ արագ փոխեք ինտերնետ դիտարկչի պատուհանի չափսերը


Chrome Experiments նախագծի շրջանակներում ստեղծվել է մի հետաքրքիր ու յուրօրինակ կայք, որը կոչվում է Super Resize Me: Այս կայքը բացելուց հետո պետք է ինտերնետ դիտարկչի պատուհանի չափսը փոքրացնեք և հավասարեցնեք կայքում ցուցադրված շրջանակի չափսերին: Թվում է թե հեշտ գործ է, սակայն այս ամենը պետք է անեք շատ արագ և փորձեք հնարավորինս շատ միավորներ հավաքել:


Դե ինչ, խաղացեք ու մեկնաբանությունններում գրեք, թե որքան միավոր կարողացաք հավաքել:

Կարդալ ավելին
Ինչ անել, եթե Skype-ը չի տեղադրվում Windows 7-ի վրա

Ինչ անել, եթե Skype-ը չի տեղադրվում Windows 7-ի վրա



Վերջերս որոշեցի համակարգչի վրա տեղադրել Windows 7 և հանդիպեցի մի խնդրի, որին այսօր կանդրադառնամ: Windows 7-ը տեղադրելուց հետո հերթով տեղադրեցի անհրաժեշտ ծրագրերը և Skype-ը տեղադրելու ժամանակ ստացա Windows Installer-ի մասին հաղորդագրություն: Փորձեցի կատարել Windows-ի թարմացումները, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին անցնում: Նշեմ, որ տեղադրել էի Windows 7 SP1 x64, իսկ Skype-ը ներբեռնել էի պաշտոնական կայքից: 



Երկար փնտրտուքներից հետո Skype-ի կայքում հայտնաբերեցի մի հղում, որտեղից ներբեռնված Skype-ն առանց խնդիրների տեղադրվում և աշխատում է: Ճիշտն ասած չգիտեմ ինչն է պատճառը, սակայն բազմաթիվ օգտատերերի կողմից ստացել եմ նույն խնդրին առնչվող նամակներ: Այսպիսով, եթե ունեք նման խնդիր, ապա փորձեք ներքևի հղումով ներբեռնել Skype ծրագիրը:
Կարդալ ավելին
Google-ի այս հավելվածը թույլ է տալիս մի քանի վայրկյանում թվայնացնել ձեր մանկության լուսանկարները

Google-ի այս հավելվածը թույլ է տալիս մի քանի վայրկյանում թվայնացնել ձեր մանկության լուսանկարները


Հավանաբար ձեզանից շատերը նախկինում փորձել են սկաների միջոցով թվայնացնել իրենց մանկության լուսանկարները: Ես ինքս բազմաթիվ անգամ կատարել եմ այս գործողությունը և կարծում եմ, որ սա բավականին ժամանակատար և դժվար գործընթաց է:


Սմարթֆոնների հայտնվելուց հետո այս խնդիրը որոշակի առումով ավելի հեշտացավ, սակայն այս դեպքում ևս կան որոշ դժվարություններ: Օրինակ չեք կարող սմարթֆոնը ճիշտ անկյան տակ կամ ճիշտ հեռավորության վրա պահել: Խնդիր է առաջանում նաև լուսավորության ու լուսանկարի որակի հետ կապված:



Հատուկ այս նպատակով Google-ը ստեղծել է PhotoScan հավելվածը, որը հասանելի է iOS և Android համակարգերի համար: PhotoScan-ը աշխատում է պանորամա նկարելու մեխանիզմով: 


Լուսանկարները թվայնացնելու համար պետք է ընդամենը հավելվածի օգնությամբ կատարեք մի քանի լուսանկար և այնուհետև հավելվածը դրանք միացնում է և ճիշտ անկյան տակ դասավորելով ստանում է մեկ ամբողջական լուսանկար:


Կարդալ ավելին