Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Կայացան IT Futsal Cup 2017 առաջնության խմբային փուլի հերթական խաղերը

Կայացան IT Futsal Cup 2017 առաջնության խմբային փուլի հերթական խաղերը





IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 35 թիմեր: Հանգստյան օրերին ԵՊՀ նորակառույց սպորտ համալիրում կայացան այս առաջնության խմբային փուլի հերթական խաղերը:


Կարդալ ավելին
Onex-ի բջջային հավելվածներն արդեն հասանելի են Google Play-ում ու App Store-ում

Onex-ի բջջային հավելվածներն արդեն հասանելի են Google Play-ում ու App Store-ում



Վերջին շրջանում Հայաստանում հայտնվեցին մի քանի վճարովի ծառայությունները, որոնք թույլ են տալիս գնումներ կատարել արտասահմանյան հայտնի կայքերից և մի քանի օր անց ստանալ պատվերները Հայաստանում: Onex-ը հանդիսանում է նմանատիպ ծառայություններից մեկը և կատարում է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ծառայություններ: Onex-ից օգտվելը շատ հեշտ է: Պետք է նախևառաջ գրանցվեք այս կայքում, այնուհետև ստանաք Ձեր անհատական հասցեներն ու արտասահմանյան գնումների կայքերում նշել այդ հասցեները:



Վերջերս Onex-ը թողարկել է նաև Android ու iOS համակարգերի համար բջջյային հավելվածներ, որոնցով կարող եք մուտք գործել ձեր հաշիվները և ստանալ տեղեկություն պատվերների կարգավիճակի մասին: Հավելվածներն ունեն նաև push ծանուցումների գործառույթ:




Կարդալ ավելին
Թեստ: Գիտե՞ք արդյոք ռետրո խաղերի անունները

Թեստ: Գիտե՞ք արդյոք ռետրո խաղերի անունները



Կարդալ ավելին
Հայկական «անվերջ վազող» ժանրի խաղ, որի հերոսը հայ զինվորն է

Հայկական «անվերջ վազող» ժանրի խաղ, որի հերոսը հայ զինվորն է



Hi Zinvor խաղն իրենից ներկայացնում է «անվերջ վազող» ժանրի խաղ, որի հերոսը հայ զինվորն է: Խաղում անհրաժեշտ է հաղթահարել խոչընդոտները և հավաքել հնարավորինս շատ միավորներ: Խաղն ուղեկցվում է հայկական հայրենասիրական երգերով:



Hi Zinvor խաղն անվճար հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS համակարգերի համար:



Կարդալ ավելին
Ֆեյսբուքում կարող եք որոնել անծանոթ հեռախոսահամարը և տեսնել տիրոջ պրոֆիլը

Ֆեյսբուքում կարող եք որոնել անծանոթ հեռախոսահամարը և տեսնել տիրոջ պրոֆիլը


Ֆեյսբուքում կա մի բացթողում  ֆունկցիա, որի մասին քչերն են տեղյակ: Գրանցվելուց կամ պրոֆիլը վավերացնելուց Ֆեյսբուքը երբեմն պահանջում է գրել հեռախոսահամար, որը հետագայում կցվում է այդ պրոֆիլին: Օգտատերերը կարող են Ֆեյսբուքն այնպես կարգավորել, որպեսզի իրենց պրոֆիլում չցուցադրվի հեռախոսահամարը և այն չկարողանան տեսնել ընկերներն ու այլ մարդիկ, սակայն այդ հեռախոսահամարով այնուամենայնիվ հնարավոր է լինում գտնել օգտատիրոջը Ֆեյսբուքում:


Օրինակ կարող եք որոնել Ձեր հեռախոսի կոնտակտներից մեկի հեռախոսահամարը և եթե այդ մարդը Ֆեյսբուքում նշել է իր հեռախոսահամարը, ապա միանգամից կտեսնեք նրա պրոֆիլը:


Պարզվում է՝ Ֆեյսբուքում կա Ձեր հեռախոսահամարով պրոֆիլը գտնելու ֆունկցիան կարգավորող պարամետր, սակայն այն հնարավոր չի անջատել: Կարող եք պարզապես կարգավորել, որպեսզի միայն ընկերները կարողանան օգտվել այդ ֆունկցիայից: 
Կարդալ ավելին
Մեկնարկել է IT Futsal Cup 2017 առաջնությունը

Մեկնարկել է IT Futsal Cup 2017 առաջնությունը


IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 35 թիմեր: Առաջնության մասնակիցների մեջ կան թիմեր, որոնք ներկայացված են միևնույն ընկերության կողմից: Օրինակ Synopsys-ը ներկայացված է 5 թիմով, ինչն անխոս մեծ ձեռքբերում է: Առաջնության սկզբնական փուլում թիմերը պետք է հաղթահարեն խմբային փուլը, որից հետո եզրափակիչ փուլերում մրցեն լավագույնի տիտղոսի համար:


Առաջնության բոլոր խաղերը տեղի են ունենալու հանգստյան օրերին ԵՊՀ նորակառույց սպորտ համալիրում: Առաջնության ընթացքին կարող եք հետևել It Futsal Cup Ֆեյսբուքյան էջում, առաջնության պաշտոնական կայքում, կամ հենց Արմբլոգում, որն այս տարի առաջնության ինֆորմացիոն հովանավորն է: Նշեմ նաև, որ առաջնության պաշտոնական կայքում կարող եք գրանցվել և փորձել գուշակել կայանալիք խաղերի հաշիվները: Գուշակության արդյունքում ամենաշատ միավոր ներ հավաքած օգտատերերը նույնպես կպարգևատրվեն:
Կարդալ ավելին
Xiaomi-ն ներկայացրել է Intel չիպով աշխատող «խելացի» մարզակոշրիկներ

Xiaomi-ն ներկայացրել է Intel չիպով աշխատող «խելացի» մարզակոշրիկներ


Xiaomi-ն ներկայացրել է Intel Curie պրոցեսորով աշխատող խելացի մարզակոշիկներ, որոնք կոչվում են 90 Minutes Ultra Smart: Մարզակոշիկներում ներդրված պրոցեսորը իրական ժամանակում հավաքագրում և հաշվարկում է օգտատիրոջ քայլքի կամ վազքի մասին տվյալներ (արագություն, անցած հեռավորություն, ծախսած կալորաներ և այլն): 


Ներդրված պրոցեսորը կարող է նաև ինքնուրույն պարզել՝ օգտատերը վազում է, քայլում, թե ժայռ է մագլցում: Խելացի մարզակոշիկն ամբողջությամբ լիցքավորումից հետո կարող է աշխատել 60 օր:


Այս խելացի մարզակոշիկները վաճառվելու են մի քանի գունային երանգներով և հասանելի են լինելու ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Մարզակոշիկները վաճառվելու են 43 դոլարով:
Կարդալ ավելին
Ինչպես 2 ամիս շարունակ սմարթֆոնով անվճար դիտել հայկական և արտասահմանյան հեռուստաալիքները

Ինչպես 2 ամիս շարունակ սմարթֆոնով անվճար դիտել հայկական և արտասահմանյան հեռուստաալիքները


Beeline-ը բջջային կապի բոլոր բաժանորդների համար մարտի 8-ից մեկնարկել է հատուկ ակցիա, որը կգործի մինչև սույն թվականի մայիսի 9-ը: Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ սմարթֆոն և ներբեռնել BeeTV բջջային հավելվածը:


Հավելվածի մուտքի կոդն է 2050, գաղտնաբառ՝ 2050։ Այնուհետև, հնարավոր կլինի դիտել 15 ամենադիտվող ալիքները։


Այս ակցիան հասանելի է Հայաստանի բջջային կապի բոլոր բաժանորդների համար. ընդ որում Beeline բաժանորդների համար զրոյացվելու է նաև տվյալ հավելվածից օգտվելու ժամանակ ծախսված ինտերնետի տարիֆիկացումը, իսկ այլ օպերատորների բաժանորդներն ինտերնետի համար կվճարեն ըստ իրենց սակագնային փաթեթի: 


Հեռուստաալիքների ցանկն է Հ1, 21 TV, ArmNews, Карусель, Матч!Футбол1, BBC World News, ԲԱԶՄՈՑ TV, ԿԻՆՈՄԱՆ TV, ՖԻԼՄԶՈՆ TV, ԹԱՎԱ TV, ОРТ, RU TV, RTG TV, Телекафе, МузТВ։


Կարդալ ավելին
Torrent ֆայլեր գտնելու լավագույն որոնողական համակարգերից մեկը՝ Sky torrents

Torrent ֆայլեր գտնելու լավագույն որոնողական համակարգերից մեկը՝ Sky torrents



Torrent ֆայլեր պարունակող կայքերը հիմնականում պարունակում են չափազանց մեծ քանակությամբ գովազդային վահանակներ, շփոթեցնող Download կոճակներ, դուրս թռնող պատուհաններ և այլ նմանատիպ խանգարող էլեմենտներ: Բացի դրանից, Torrent կայքերից մեծ մասում պարտադիր պետք է գրանցվել:



Պարզվում է կան Torrent ֆայլեր որոնելու կայքեր, որոնք չունեն վերևում նշված բացասական կողմերը: Դրանցից մեկը Sky torrents-ն է, որի կարգախոսն է՝ Complete Privacy, Zero tracking ( NO Cookies, NO javascript , NO ads ): Այսինքն օգտատիրոջ գործողություններին չեն հետևում ու ինֆորմացիա չեն հավաքում, խանգարող javascript կոդեր ու գովազդներ չկան:


Sky torrents կայքում կա ընդամենը մեկ որոնման դաշտ, որտեղ կարող եք գրել անհրաժեշտ ֆայլի անունը և ստանալ գտնված ֆայլերի ցանկը, որը կարող եք դասավորել մի քանի չափորոշիչներով:


Sky torrents կայքում կա նաև Top1000 բաժին, որտեղ տեղադրված են ամենաշատ ներբեռնված 1000 torrent-ները:


Կարդալ ավելին
Google Play-ի ծննդյան առթիվ ներկայացվել են ամենաշատ ներբեռնված հավելվածները, խաղերը, երգերը, ֆիլմերն ու գրքերը

Google Play-ի ծննդյան առթիվ ներկայացվել են ամենաշատ ներբեռնված հավելվածները, խաղերը, երգերը, ֆիլմերն ու գրքերը


Այսօր Google Play-ը դառնում է 5 տարեկան և այս առիթով Google-ը ներկայացրել է այս 5 տարիների ընթացքում ԱՄՆ-ում ամենաշատ ներբեռնված/վաճառված հավելվածները, խաղերը, երգերը, ֆիլմերն ու գրքերը:

Խաղեր
  1. Candy Crush Saga
  2. Subway Surfers
  3. Temple Run 2
  4. Despicable Me
  5. Clash of Clans

Հավելվածներ
  1. Facebook
  2. Facebook Messenger
  3. Pandora Radio
  4. Instagram
  5. Snapchat

Երգեր
  1. Ed Sheeran — Thinking Out Loud
  2. Lorde — Royals
  3. Taylor Swift — Blank Space
  4. Mark Ronson feat. Bruno Mars — Uptown Funk
  5. Pharrell Williams — Happy

Երաժշտական ալբոմներ
  1. Adele — 25
  2. Eminem — The Marshall Mathers LP2 (Deluxe)
  3. Taylor Swift — 1989
  4. Drake — If You’re Reading This It’s Too Late
  5. Kendrick Lamar — To Pimp A Butterfly

Ֆիլմեր
  1. The Interview
  2. Frozen
  3. Deadpool
  4. Star Wars: The Force Awakens
  5. Guardians of the Galaxy

Գրքեր
  1. Fifty Shades of Grey, by E L James
  2. The Hunger Games trilogy, by Suzanne Collins
  3. A Game of Thrones, by George RR Martin
  4. The Fault in Our Stars, by John Green
  5. Gone Girl, by Gillian Flynn
Կարդալ ավելին