Մեկնարկել է IT Futsal Cup 2017 առաջնությունը

Ամսաթիվ

IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 35 թիմեր: Առաջնության մասնակիցների մեջ կան թիմեր, որոնք ներկայացված են միևնույն ընկերության կողմից: Օրինակ Synopsys-ը ներկայացված է 5 թիմով, ինչն անխոս մեծ ձեռքբերում է: Առաջնության սկզբնական փուլում թիմերը պետք է հաղթահարեն խմբային փուլը, որից հետո եզրափակիչ փուլերում մրցեն լավագույնի տիտղոսի համար:


Առաջնության բոլոր խաղերը տեղի են ունենալու հանգստյան օրերին ԵՊՀ նորակառույց սպորտ համալիրում: Առաջնության ընթացքին կարող եք հետևել It Futsal Cup Ֆեյսբուքյան էջում, առաջնության պաշտոնական կայքում, կամ հենց Արմբլոգում, որն այս տարի առաջնության ինֆորմացիոն հովանավորն է: Նշեմ նաև, որ առաջնության պաշտոնական կայքում կարող եք գրանցվել և փորձել գուշակել կայանալիք խաղերի հաշիվները: Գուշակության արդյունքում ամենաշատ միավոր ներ հավաքած օգտատերերը նույնպես կպարգևատրվեն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն