Ինչպես Անդրոիդում ակտիվացնել նոր Google Assistant ձայնային օգնականը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEihhVOuo7bnM2CXrt3AtqhLdhjUEK5KXNzB5CDPG54BRaVUWBxAv1wLJ7BITSe4N-ymB7aMCXfijbXAF8TL5GSTNjzWili5sTtQls8croXoeN6S-TGsrUqFRcZow2CHGHhyphenhyphen2uAnrxkXrvqS/s640/cloud.addictivetips.com-5768099434602499.jpg)
Google ընկերությունը ամիսներ առաջ ներկայացրեց Google Pixel սմարթֆոնները, որոնք աշխատում են Android Nougat օպերացիոն համակարգով և ներառում է Google Assistant ծրագիրը: Այս ծրագիրը ձայնային օգնական է, որով հնարավոր է կառավարել սմարթֆոնը կամ համացանցից ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան: Այսինքն սա Apple Siri համակարգի նման համակարգ է:
Google Assistant-ը սկզբնական շրջանում հասանելի էր միայն Google Pixel սմարթֆոնների վրա, սակայն մի քանի շաբաթ առաջ Google-ը որոշեց այն հասանելի դարձնել Android Marshmallow և Nougat համակարգերի բոլոր օգտատերերի համար:
Այսպիսով եկեք տեսնենք, թե ինչպես կարող եք տեղադրել այս ծրագիրը և օգտվել դրանից:
1. Ձեր սմարթֆոնը պետք է աշխատի Android Marshmallow կամ Nougat համակարգերով:
2. Ձեր հեռախոսի ինտերֆեյսի լեզուն պետք է դրված լինի անգլերեն:
3. Ձեր հեռախոսի վրա պետք է տեղադրված լինի Google Play Service-ի վերջին տարբերակները (10.2.98 կամ բարձր):
4. Ձեր հեռախոսի վրա պետք է տեղադրված լինի Google App-ի վերջին տարբերակը (6.14.12.21 կամ բարձր):
Ձեր սմարթֆոնում տեղադրված Google Play Service-ի և Google App-ի տարբերակները տեսնելու համար կարգավորումներում բացեք հավելվածների էջը և սեղմելով համապատասխան հավելվածների վրա ստուգեք տեղադրված տարբերակների թվերը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi07EAC-CFk1w-Vys_zmskhprBE2ghWI7dSgcMUAVWFw2v0w065SyUMEk_bvquD4Nn8ctMgdXjyTNA2Ml6oo0dyS3vJogkX5HuGBn3B17hZkRiNq7DnKXaziaY7YGyPiO2-5NQ-f798iuK9/s640/google+apps+versions.png)
Եթե Ձեր սմարթֆոնի մեջ տեղադրված չեն պահանջվող տարբերակները, ապա պետք բաժանորդագրվեք այդ ծրագրերի բետա տարբերակներին և Google Play-ից թարմացնեք, կամ էլ ներբեռնեք Apkmirror կայքից:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgdUCksjLgtkQGqYEaeQgaF-zdVFXoUbq1XaKJw7qjodyoR060iSZcUBh_SFb4u7z79Rs3bk4s1L_UL67zwMAvLytTWvgDiUJVF17dfiEErSv67BPoSlOriVofnUFQNfynggG4lKCRhnQW9/s640/apkMirror.png)
Նշված թարմացումներն անելուց հետո պետք է մտնեք այս ծրագրերի կարգավորումների էջը և մաքրեք ծրագրերի քեշն ու կուտակած տվյալները:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhJUitg0sbcKjaulunwUJ4h20k30AlGnV3VLcOdFyREqFmH8e49Q8lQKC2EqaYIo6LTdcxMpQOsNzpXt_JzYvww6TVpzyyB24MTYBT-195jBbawVhuav8T6e90vcGCkhbp6CBrTokwvHEia/s640/Screenshot_2017-03-20-17-33-35.png)
Այս գործողություններից հետո կարող եք սեղմած պահել հեռախոսի Home կոճակը և օգտվել Google Assistant-ից: