Ֆեյսբուքի բջջային տարբերակում հայտնվել են ֆիլտրեր, «Պատմություններ» և Direct հաղորդագրություններ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjFUyM4rZK-5XGltrEUxJ8AjcVpUIWmhgKc0dAr4aB_KT2yBfZBuzcQw81DJFSajf4uxVR0VNhxT8-Q_Umw3SgCxbhETguqqHEUDuYVJ0AbFfAoStmv9AtGrH32l07_3x93B9-kT2yxHL3h/s640/Overview-iPhone%255B1%255D.jpg)
Որոշ օգտատերերի մոտ Facebook սոցիալական ցանցի բջջային հավելվածներում հայտնվել է Stories կոչվող գործառույթը, որը թույլ է տալիս ստեղծել «պատմություններ» և լուսանկարներով ու տեսհոլովակներով կիսվել ընկերների հետ: Սա շատ նման է Instagram-ում, Snapchat-ում և Facebook Messenger-ում առկա համանուն ֆունկցիային:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjI7wBiZ9cs5-9s0C7m5pEUl-WtDxZeG58cg7W2nOIsqwNS3_DyNFn-6QUXNRuhMKeqx0u0Q8-k16uauxBS-4UAVsN9CIXPaQcZsPld_NEnCI_WHahrinz9iYg8fUb6yHhusupje_39PHVO/s640/stories-iphone%255B1%255D.png)
Facebook-ի ոնր բջջային հավելվածում նորությունների հոսքի վերևում ցուցադրվելու են ընկերների լուսանկարները, որոնց վրա սեղմելով կարող եք հերթով տեսնել ընկերների «պատմությունները»: Հրապարակված լուսանկարները Stories բաժնում մնում են ընդամենը 24 ժամ և այնուհետև անհետանում:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjKTVKhsmyUqGmKZPxkPluVYWr9x7kxrM861tkIGYUlNCwTqw4yi5g7gDAi2bRv2Z5Ry_Afr72-K5GT18LPLbBZL5vDb4eoaVVjnJeP_47FL2P-de34T_LJHZZ4hhSjT66xo0PyFK4uvq2t/s640/direct-iphone%255B1%255D.png)
Եթե այնուամենայնիվ որոշ օգտատերեր չեն ցանկանում կիսվել իրենց պատմություններով բոլոր ընկերների հետ, ապա կարող ենք օգտվել նոր Direct ֆունկցիայից: Այս դեպքում ստացողը կարող է տեսնել Ձեր պատմությունը մեկ անգամ, որից հետո այն այլևս հասանելի չի լինի:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEghRNJ1DP7jRcOYTVQa07kyG8d8lQKbIKrHbimLW_rozzL1YjmrPgThgybwf-5oDcxfdqAtOXCmn0u9Wzv53bVxcgpXl9YerkgGXRy2w1h8vSKsKUwPY5odr4aTmLw2Q8t4RqYR7chVlosV/s640/Facebook+filtres.png)
Ֆեյսբուքի բջջային հավելվածում ավելացել է նաև Camera Effects տեսախցիկը, որը պարունակում է բազմաթիվ ու բազմաժանր ֆիլտրեր: Օգտատերերը կարող են սեղմել Ֆեյսբուքի հավելվածում վերևում գտնվող տեսախցիկի վրա և կիրառել տարբեր էֆեկտներ իրենց լուսանկարների կամ տեսանյութերի վրա: