Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Նեյրոնային ցանցը գեներացրել է սովետական մուլտֆիլմերի հերոսների ռեալիստիկ նկարները

Նեյրոնային ցանցը գեներացրել է սովետական մուլտֆիլմերի հերոսների ռեալիստիկ նկարները

Նեյրոնային ցանցը գեներացրել է սովետական մուլտֆիլմերի հերոսների ռեալիստիկ նկարները: Նկարները գեներացվել են  Եվգենիա Շվենկայի նկարների հիման վրա: Այս նկարները գեներացնող նեյրոնային ցանցի հեղինակը նշում է, որ վերջում որոշ նկարներ մշակել է Ֆոտոշոփով ու ավելացրել որոշ դետալներ:







Կարդալ ավելին
Windows 11-ի պաշտոնական նախնական թարմացումն արդեն հասանելի է

Windows 11-ի պաշտոնական նախնական թարմացումն արդեն հասանելի է

Microsoft ընկերությունը պաշտոնապես հասանելի դարձրեց Windows 11 օպերացիոն համակարգի նախնական թարմացումը: Այն տեղադրելու համար պետք է Windows 10 օպերացիոն համակարգում բացեք թարմացումների էկրանը, այնուհետև բացեք Windows Insider Program էջը, մուտք գործեք Ձեր Microsoft-ի պրոֆիլ և ընտրեք Dev Channel թարմացման աղբյուրը: Այս քայլերից հետո պետք է ռեստարտ անեք համակարգիչը և  թարմացումների էջում արդեն կտեսնեք Windows 11-ի թարմացումը: Թարմացումը տեղադրվում է Windows 10-ի վրա և ոչ մի ֆայլ կամ ծրագիր չի ջնջվում:



Նշեմ, որ այս տարբերակը զգալի տարբերվում է նախկինում համացանցում հայտնված տարբերակից: Այստեղ առկա են մի շարք փոփոխություններ, սակայն ցավոք դեռևս չկա հնարավորություն բացել Android հավելվածները և ինտեգրված չի Microsoft Teams ծրագրային փաթեթը: Այս տարբերակում առկա է թարմացված Microsoft Store-ը, File Explorer-ը, կարգավորումների էջը և այլն: Ներքևի նկարներում կարող եք տեսնել նորույթներից մի քանիսը:












Կարդալ ավելին
NVIDIA Canvas ծրագիրը ձեր նկարած ձևանմուշները վերածում է ռեալիստիկ լուսանկարների

NVIDIA Canvas ծրագիրը ձեր նկարած ձևանմուշները վերածում է ռեալիստիկ լուսանկարների


NVIDIA ընկերությունը թողարկել է Canvas գրաֆիկական խմբագրիչը, որը մեքենայական ուսուցման շնորհիվ ձևանմուշները վերածում է ֆոտոռեալիստիկ նկարների: Ծրագիրը սովորել է ավելի քան 5 միլիոն լուսանկարներ ուսումնասիրելով:  Ծրագիրը ստեղծվել է GauGAN տեխնոլոգիայի հիման վրա: 


Ծրագրում հասանելի են 15 տեսակի մատերիալներ՝ խոտ, ամպեր, ջուր, ծառեր և այլն: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև վերջում կիրառել տարբեր ֆիլտրեր: Ստացված արդյունքը հնարավոր է արտահանել նաև որպես Adobe Photoshop-ի ֆայլ, որը ներառում է նաև layer-ները: 


Նշեմ, որ նախկինում NVIDIA-ն արդեն ցուցադրել էր նմանատիպ օնլայն գործիք: Canvas ծրագիրը կարող եք անվճար ներբեռնել պաշտոնական կայքից:

Կարդալ ավելին
Microsoft-ը ներկայացրեց Windows 11-ը, որտեղ հնարավոր կլինի բացել Անդրոիդ հավելվածներ

Microsoft-ը ներկայացրեց Windows 11-ը, որտեղ հնարավոր կլինի բացել Անդրոիդ հավելվածներ

Microsoft ընկերությունը վերջապես ներկայացրեց Windows 11-ի վերաբերյալ մի քանի մանրամասներ: Նախևառաջ նշեմ, որ մինչ այս համացանցում տարածված լուսանկարներն ու Windows 11 համակարգը իրական էին: Նոր օպերացիոն համակարգում փոխվել է ինչպես արտաքին ինտերֆեյսի էլեմենտները, այնպես էլ առկա են մի շարք ծրագրային փոփոխություններ:

Windows 11-ի առանցքային նորույթներից մեկն այն է, որ Microsoft Store-ից հնարավոր կլինի ներբեռնել Անդրոիդ հավելվածներ և դրանք բացել անմիջապես Windows 11-ում: Microsoft Store-ում առկա են Amazon App Store-ում տեղադրված Անդրոիդ հավելվածները: 

Հավելվածները ներբեռնելուց հետո դրանք կաշխատեն ինչպես սովորական Windows հավելվածները: Օրինակ հնարավոր կլինի դրանք տեղադրել Taskbar-ի վրա:

Windows 11-ի Start Menu-ն ու Taskbar-ի էլեմենտները տեղափոխվել են էկրանի կենտրոն (կարգավորումներից հնարավոր է հետ բերել)


Taskbar-ում հայտնվել է նոր նշան, որի վրա սեղմելով բացվում է նորությունների վիջեթը: Այնտեղ ցուցադրվող նյութերը հնարավոր է կարգավորել:

Microsoft Teams-ը նույնպես ներդրվել է Windows 11-ի մեջ, ինչը թույլ է տալիս մշտապես տեքստային կամ աուդիո/վիդեո կապի մեջ լինել ընկերների հետ:


Խաղասերների համար հասանելի է Xbox Game Pass գրադարանը:  xCloud ամպային ծառայության խաղերը նույնպես հասանելի են այս գրադարանում:

Auto HDR նոր գործառույթն ավտոմատ խաղերի վրա կկիրառի գունային HDR տեխնոլոգիան: Xbox Series X / S խաղային կոնսոլներում առկա DirectStorage գործառույթը նույնպես ներդրվել է Windows 11-ում, որը թույլ է տալիս խաղերը բացել համեմատաբար արագ (պետք է ունենալ համապատասխան հիշողության սարք, իսկ խաղեր արտադրողները պետք է խաղերում կիրառեն այս տեխնոլոգիան):

Microsoft-ը թարմացրել է նաև Microsoft Store հավելվածների խանութի արտաքին ինտերֆեյսը: Այս խանութում կարող են տեղադրվել նաև Windows-ի ավանդական ծրագրերը:

Պատուհանները մեծացնելու նշանի վրա մկնիկը պահելով ցուցադրվում են տարբեր ուղղանկյուններ, որոնց վրա սեղմելով պատուհանը տեղադրվում է էկրանի համապատասխան վայրում:



Windows 11-ը կարող են անվճար տեղադրել Windows 10-ի օգտատերերը: Windows 11-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի աշնանը: Հիշեցնեմ, որ ավելի վաղ համացանցում արդեն հայտնվել  է Windows 11-ի նախնական տարբերակի ISO ֆայլը:

Կարդալ ավելին
Epic Games-ը անվճար նվիրում է Horizon Chase Turbo և Sonic Mania համակարգչային խաղերը

Epic Games-ը անվճար նվիրում է Horizon Chase Turbo և Sonic Mania համակարգչային խաղերը

Epic Games Store-ը շարունակում է անվճար խաղեր նվիրել խաղասերներին: Այս շաբաթ օգտատերերը կարող են անվճար իրենց գրադարաններում ավելացնել հայտնի Horizon Chase Turbo և Sonic Mania խաղերը:

Կարդալ ավելին
Microsoft-ը ներկայացնում է Windows 11-ը: Ուղիղ միացում

Microsoft-ը ներկայացնում է Windows 11-ը: Ուղիղ միացում



Կարդալ ավելին
Անիմատորները վերանկարել են նույն անիմացիան ավելի քան 2400 տարբերակով (վիդեո)

Անիմատորները վերանկարել են նույն անիմացիան ավելի քան 2400 տարբերակով (վիդեո)

3D անիմատորներից մեկը ամբողջ աշխարհի անիմատորներին առաջարկել է վերանկարել իր կողմից ստեղծված կարճ անիմացիան: Առաջարկվող անիմացիայում քայլող մարդը ինչ-որ բան է տանում ուսերին կամ հետևից քաշում: Արդյունքում ավելի քան 2400 անիմատորներ ուղարկել են իրենց տարբերակները: Սկզբնական անիմացիայի հեղինակը հավաքել է բոլոր տարբերակները և ստեղծել 3մոտ  ժամանոց վիդեո:


Առաջարկի հեղինակը նաև հավաքել է թոփ 100 վիդեոները մեկ վիդեոյի մեջ: 


Կարդալ ավելին
Վերջապես CyberPunk 2077 խաղը վերադարձավ PlayStation Store

Վերջապես CyberPunk 2077 խաղը վերադարձավ PlayStation Store

Cyberpunk 2077 խաղը վերջապես վերադարձավ PlayStation Store և հասանելի է ինչպես PS4, այնպես էլ PS5 կոնսոլների համար: Այնուամենայնիվ Sony ընկերությունը խորհուրդ է տալիս այն խաղալ PlayStation 5-ով կամ PS4 Pro-ով, քանի որ PS4-ի դեպքում կարող են լինել արագագործության խնդիրներ: Հիշեցնեմ, որ 2020թ. դեկտեմբերին այս խաղը ջնջվեց PS Store-ից (այս ընթացքում վաճառվում էր միայն սկավառակով), քանի որ այնտեղ առկա էին մեծ քանակով ծրագրային սխալներ: Խաղի հիմնադիր CD Projekt-ը նույնիսկ օգտատերերին առաջարկեց վերադարձնել խաղը և հետ ստանալ գումարը: Նշեմ, որ նոր սերնդի կոնսոլների համար ադապտացված Cyberpunk 2077 խաղը հավանաբար կթողարկվի 2021թ. երկրորդ կեսին:

Կարդալ ավելին
Hyundai-ն ավարտեց Boston Dynamics-ը գնելու գործընթացը

Hyundai-ն ավարտեց Boston Dynamics-ը գնելու գործընթացը

Hyundai ընկերությունն այսօր պաշտոնապես դարձավ ռոբոտներ արտադրող Boston Dynamics-ի հիմնական սեփականատերը: Գործարքի գինը կազմել է 1.1 միլիարդ դոլար: Այսպիսով Hyundai-ին է պատկանելու Boston Dynamics-ի բաժնեմասերի 80%-ը, իսկ մնացած 20%-ը՝ Softbank-ին, որը 2017թ. գնել էր Boston Dynamics-ը Google-ից: Նշեմ, որ այս գործարքի մասին հաղորդվել էր դեռևս 2020թ. դեկտեմբերին:

Կարդալ ավելին
Windows 11-ի էկրանի նկարները բարձր որակով (18 հատ)

Windows 11-ի էկրանի նկարները բարձր որակով (18 հատ)

 


















Ավելի բարձր որակով բոլոր լուսանկարները կարող եք ներբեռնել այստեղից:

Կարդալ ավելին