Windows 11-ի պաշտոնական նախնական թարմացումն արդեն հասանելի է

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը պաշտոնապես հասանելի դարձրեց Windows 11 օպերացիոն համակարգի նախնական թարմացումը: Այն տեղադրելու համար պետք է Windows 10 օպերացիոն համակարգում բացեք թարմացումների էկրանը, այնուհետև բացեք Windows Insider Program էջը, մուտք գործեք Ձեր Microsoft-ի պրոֆիլ և ընտրեք Dev Channel թարմացման աղբյուրը: Այս քայլերից հետո պետք է ռեստարտ անեք համակարգիչը և  թարմացումների էջում արդեն կտեսնեք Windows 11-ի թարմացումը: Թարմացումը տեղադրվում է Windows 10-ի վրա և ոչ մի ֆայլ կամ ծրագիր չի ջնջվում:



Նշեմ, որ այս տարբերակը զգալի տարբերվում է նախկինում համացանցում հայտնված տարբերակից: Այստեղ առկա են մի շարք փոփոխություններ, սակայն ցավոք դեռևս չկա հնարավորություն բացել Android հավելվածները և ինտեգրված չի Microsoft Teams ծրագրային փաթեթը: Այս տարբերակում առկա է թարմացված Microsoft Store-ը, File Explorer-ը, կարգավորումների էջը և այլն: Ներքևի նկարներում կարող եք տեսնել նորույթներից մի քանիսը:












Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն