Իլոն Մասկը ցուցադրեց ամենաարագ Տեսլա մեքենան, որով հնարավոր է նաև խաղալ նոր սերնդի խաղեր (վիդեո)

Ամսաթիվ

Իլոն Մասկը ներկայացրեց Tesla Model S Plaid էլեկտրական մեքենան, որը փաստացի հանդիսանում է ամենաարագ Տեսլա մեքենան: Այն 0-ից 100 կմ/ժ արագություն զարգացնում է ընդամենը 2 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը 320 կմ/ժ է: 

Մեկ լիցքավորումով մեքենան գնում է 630 կմ: 15 րոպե լիցքավորելու դեպքում հնարավոր է գնալ 300 կմ: Թարմացել է նաև մեքենայի սրահն ու տեխնիկան: 17 դյույմանոց էկրանով հնարավոր է խաղալ նոր սերնդի համակարգչային խաղեր (PlayStation 5-ի հզորության): 

Օրինակ Cyberpunk 2077 խաղը հնարավոր է խաղալ 60 FPS-ով: Մեքենայում տեղադրված են 22 դինամիկներ: Մեքենան արժի 130 000 դոլար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն