Ինչպես ներբեռնել և տեղադրել Windows 11-ի նախնական տարբերակը

Ամսաթիվ

Երեկ տեղեկացրել էի, որ համացանցում հայտնվել են դեռևս պաշտոնապես չներկայացված Windows 11-ի սքրինշոթերը: Պարզվում է, որ համացանցում հայտնվել է նաև Windows 11-ի ISO ֆայլը (ներբեռնել՝ torrent magnet հղում, ուղիղ հղում 1, ուղիղ հղում 2), որը հնարավոր է ներբեռնել և տեղադրել համակարգչի վրա: Windows 10 օգտագործելու դեպքում պետք է պարզապես բացեք ISO ֆայլը (երկու քլիք), այնուհետև բացեք դրա մեջ գտնվող setup.exe ֆայլը և հետևեք թարմացման հրահանգներին: Windows 11-ն ավտոմատ օգտագործում է Windows 10-ի լիցենզիան:

Նշեմ, որ թարմացման արդյունքում ոչ մի ֆայլ ու ծրագիր չի ջնջվում, բայց այնուամենայնիվ հաշվի առեք, որ սա Windows 11-ի նախնական տարբերակն է ու կարող են լինել սխալներ ու խնդիրներ: 

Համենայն դեպս իմ մոտ խնդիրներ չառաջացան: ISO ֆայլը կարող եք նաև ձայնագրել սկավառակի կամ USB կրիչի վրա որպես bootable համակարգ և տեղադրել Windows-ը այլ հայտնի ձևերով:

Նշեմ, որ Windows 11-ում զգալի փոխվել են էլեմենտների արտաքին ինտերֆեյսները: Փոփոխության է ենթարկվել նաև Start Menu-ն: Այժմ այն ցուցադրվում է էկրանի մեջտեղում, չնայած կարգավորումներով հնարավոր է այն վերադարձնել հին դիրքին: 

Windows 11-ում տեղ գտած մնացած նշանակալի փոփոխություններին կանդրադառնամ հունիսի 24-ին, երբ Microsoft-ը պաշտոնապես կներկայացնի այս օպերացիոն համակարգը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն