Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Apple-ը վաճառքի է հանել դեղին iPhone 14

Apple-ը վաճառքի է հանել դեղին iPhone 14

 


Apple ընկերությունը թողարկել է դեղին iPhone 14 և 14 Plus, որոնք արդեն հասանելի են ԱՄՆ խանութներում: Նշվում է, որ ևս 60 երկրներում այս գույնը հասանելի կլինի մարտի 10-ին և 14-ին: Դեղին iPhone-ները վաճառվելու են նույն գնով, ինչ մնացած երանգները (799$ - iPhone 14 և 899$-iPhone 14 Plus):


Կարդալ ավելին
Windows 11-ի խոշոր թարմացում՝ chatGPT-ով Bing, Snipping Tool-ով էկրանի ձայնագրում, թաբերով Notepad և այլն

Windows 11-ի խոշոր թարմացում՝ chatGPT-ով Bing, Snipping Tool-ով էկրանի ձայնագրում, թաբերով Notepad և այլն

 

Շաբաթներ առաջ Microsoft-ը հայտնեց, որ ներդնելու է chatGPT արհեստական բանականությունով աշխատող որոնողական համակարգը իր ծառայությունների մեջ: Վերջերս այս համակարգը հասանելի դարձավ Skype-ի, Edge դիտարկչի, Bing կայքի այն օգտատերերի համար, ովքեր փորձարկելու հայտ են ներկայացրել: Այսօր Microsoft-ը հայտնեց, որ chatGPT-ն ներդրել է նաև Windows 11-ի թարմացված տարբերակում: Հիշեցնեմ, որ նոր համակարգի փորձարկման համար կարող եք հայտ ուղարկել այս հղումով


Windows 11-ի թարմացված տարբերակում հայտնվել են նաև մի շարք այլ նորույթներ: Օրինակ Snipping Tool գործիքում հայտնվել է էկրանը ձայնագրելու հնարավորություն, Notepad-ում հայտնվել են թաբեր, Phone Link ծրագիրը հնարավոր է նաև կպցնել iPhone սմարթֆոններին, թարմացվել են վիջեթները և մի շարք այլ կոմպոնենտներ: Փոփոխությունների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Կարդալ ավելին
Հայաստանում մեկնարկել է HONOR X9a և HONOR X8a սմարթֆոնների վաճառքը: Գները սկսած 99.000  ՀՀ դրամից

Հայաստանում մեկնարկել է HONOR X9a և HONOR X8a սմարթֆոնների վաճառքը: Գները սկսած 99.000 ՀՀ դրամից

Հայաստանում մեկնարկել է HONOR X9 և HONOR X8 սմարթֆոնների ավելի մատչելի տարբերակների՝ HONOR X9a և HONOR X8a սմարթֆոնների վաճառքը: Սմարթֆոնները թե՛ արտաքնապես, թե՛ տեխնիկական բնութագրերով բավականին հետաքրքիր են ստացվել: Եկե՛ք պարզենք, թե ինչ են իրենցից ներկայացնում այս սմարթֆոնները:

Էկրան 
Երկու մոդելներն էլ թեև ունեն գրեթե նույն անկյունագծով էկրաններ, սակայն արտաքնապես ու պարամետրերով տարբերվում են: HONOR X8a սմարթֆոնն ունի 6.7” LTPS հարթ էկրան (2388*1080), իսկ HONOR X9a մոդելն ունի 6.67” AMOLED էկրան (1080*2400), որը կողքերի հատվածներում ունի կորություն (ջրվեժի նման): X9a մոդելի էկրանը թարմացվում է 120Hz հաճախականությամբ, իսկ X8a-ինը՝ 90Hz:


Արտաքին տեսք
Սմարթֆոններն արտաքին տեսքով բավականին տարբերվում են: HONOR X8a-ն ունի ավելի դասական և հարթ տեսք: Հետաքրքիր է, որ այս սմարթֆոնն իրականում ավելի բարակ է, քան X9a սմարթֆոնը, որն իր դիզայներական լուծումների շնորհիվ ավելի բարակ է թվում: HONOR X8a սմարթֆոնը ձախ կողմում ունի երկու SIM քարտի համար նախատեսված բնիկ: HONOR X8a-ի մատնահետքի սքաները գտնվում է կողքի հատվածում:


Ինչպես արդեն նշեցի, HONOR X9a սմարթֆոնն ունի «ջրվեժատիպ» կոր էկրան, ինչը բնորոշ է պրեմիում դասի սմարթֆոններին (օրինակ՝ HONOR 70-ին): HONOR X9a-ն ունի նաև բավականին բարակ շրջանակներ: Այս սմարթֆոնի ձախ հատվածում ոչ մի կոճակ կամ բնիկ չկա: SIM քարտի բնիկը տեղադրված է ներքևի հատվածում: Մատնահետքի սքաներն այս մոդելում տեղադրված է էկրանի մեջ:


Երկու սմարթֆոնն էլ հասանելի են երեք գույներով, որոնք տարբեր են՝ կախված սմարթֆոնից: Դասական սև գույնը HONOR X9a-ի դեպքում փայլուն է, իսկ X8a-ի դեպքում՝ փայլատ: Փայլուն գույնը գեղեցիկ է նայվում, սակայն սմարթֆոնի վրայի մատնահետքերը և փոշին ավելի տեսանելի են: Իմ կարծիքով՝ սա զուտ ճաշակի հարց է:

Սմարթֆոնների երկրորդ երանգն արծաթագույնն է: HONOR X9a մոդելի արծաթագույնն ունի ծիածանագույն գրադիենտ և տարբեր անկյուններից այն տարբեր երանգներ է ստանում՝ դեղին, կանաչ, մանուշակագույն և այլն: HONOR X8a-ի արծաթագույնն իսկապես արծաթագույն է, չնայած թեթև երանգներ նույնպես կարելի է նկատել:

Իսկ ինչ վերաբերում է երրորդ գույնին, ապա HONOR X9a-ի դեպքում դա կանաչն է, իսկ HONOR X8a-ի դեպքում՝ թեթև բյուրեղյա էֆեկտով և մետաքսանման մակերեսով երկնագույնը:


Տեսախցիկների բլոկ
HONOR X9a-ն տեսախցիկի մոդուլները ներկառուցված են էլեգանտ, պրեմիում տեսք ունեցող օղակի մեջ, իսկ ահա HONOR X8a-ի տեսախցիկները տեղադրված են մեծ քառակուսի բլոկի մեջ: Թեև վերջինս ավելի դասական է, սակայն HONOR X9a-ի տեսախցիկների բլոկը նրբագեղ և տարբերվող տեսք ունի:

Երկու սմարթֆոնն էլ ունեն երեք հիմնական մոդուլից բաղկացած տեսախցիկների համակարգ, որոնցից երկուսը՝ 2 MP (f/2.4) մակրո և 5 MP (f/2.2) գերլայնանկյուն/խորության մոդուլները երկու սմարթֆոններում նույնն են: Առաջին մոդուլը նախատեսված է սուպեր մակրո լուսանկարներ անելու համար (շատ մոտ հեռավորությունից), իսկ երկրորդը՝ գերլայնանկյուն համայնապատկերների համար:

Իսկ ահա տեսախցիկների հիմնական մոդուլները տարբեր են: HONOR X9a-ն ունի 64 MP(f/1.8) հիմնական մոդուլ, մինչդեռ HONOR X8a-ի դեպքում 100 MP է (f/1.9): Առաջին հայացքից տարօրինակ է, որ ավելի մատչելի HONOR X8a մոդելն ունի ավելի բարձր մեգապիքսելանոց մոդուլ, սակայն լուսանկարի որակը չի որոշվում միայն մեգապիքսելների քանակով:





Պարզ եղանակի և ուժեղ լուսավորության պայմաններում երկու սմարթֆոնն էլ հեշտությամբ լուսանկարում են բարձր որակի կադրեր գերազանց գունային վերարտադրմամբ՝ պահպանելով սպիտակի ճիշտ բալանսը և արտաբերելով բոլոր դետալները: Այնուամենայնիվ, մթնշաղին կամ քիչ լուսավորության պայմաններում HONOR X9a մոդելն անհամեմատ ավելի լավ է նկարում: Այս սմարթֆոնն ավելի լավ է արտաբերում դետալները: Տարբերությունը չնչին է, բայց այն հօգուտ HONOR X9a մոդելի է։






Սմարթֆոնների առջևի տեսախցիկը 16 MP է (f/2.45), որը տեսանկարահանում է 1080P թողունակությամբ: Այս տեսախցիկը ծառայում է նաև որպես դեմքի ճանաչման 2D սենսոր, որի միջոցով հնարավոր է ապաարգելափակել սմարթֆոնը: Սմարթֆոնների հիմնական տեսախցիկները նույնպես տեսանկարահանում են 1080P թողունակությամբ: Նշեմ, որ երկու սմարթֆոնն էլ կարողանում են միաժամանակ տեսանկարահանել երկու տեսախցիկից՝ առջևի և հիմնական։ 

Պրոցեսոր և գրաֆիկական ադապտեր 
HONOR X8a մոդելն աշխատում է MediaTek Helio G88 չիպով և Mali-G52 MC2 գրաֆիկական ադապտերով: Պրոցեսորը բաղկացած է 8 միջուկներից, որոնցից 2-ն (A75 2.0 GHz) ավելի հզոր են մնացած 6-ից (A55 1.8GHz):

HONOR X9a մոդելն ունի համեմատաբար հզոր Snapdragon 695 պրոցեսոր և Adreno 619 գրաֆիկական ադապտեր: Այստեղ նույնպես պրոցեսորը 8 միջուկանի է, որոնցից 2-ն (A78 2.2 GHz) ավելի հզոր են մնացած 6-ից (A55 1.8GHz):

Թեև երկու մոդելներում էլ պրոցեսորները չեն պատկանում թոփերի դասին, սակայն ամենօրյա աշխատանքում պրոցեսորներն իրենց առջև դրված առաջադրանքը շատ լավ անում են: Նշեմ, որ պրոցեսորի հզորության թեստավորման ժամանակ HONOR X9a-ի պրոցեսորը մոտ 2.5 անգամ ավելի շատ միավոր է հավաքում:

Օպերատիվ և ներքին հիշողություն 
Այս պարամետրերով HONOR X8a և HONOR X9a սմարթֆոնները չեն տարբերվում: Երկուսն էլ ունեն 6 GB օպերատիվ և 128 GB ներքին հիշողություն:

Մարտկոցի ծավալ և լիցքավորման արագություն 
HONOR X8a-ն ունի 4500 mAz մարտկոց, որը լարով լիցաքավորվում է 22.5w առավելագույն հզորությամբ: HONOR X9a մոդելի մարտկոցը 5100 mAz է: Այն լիցքավորվում է 40w առավելագույն հզորությամբ: Նշեմ, որ համապատասխան լիցքավորման ադապտերները տեղադրված են տուփի մեջ:

Օպերացիոն համակարգ և ծրագրեր 
Երկու մոդելներն էլ տուփից աշխատում են Magic UI 6.1 ինտերֆեյսով, որը հիմնված է Android 12-ի վրա: Սմարթֆոնների վրա աշխատում են Google-ի ծառայությունները (Play Market և այլն):

Չափսեր, կշիռ և արտաքին տեսք 
HONOR X8a սմարթֆոնը կշռում է 179 գրամ, իսկ HONOR X9a սմարթֆոնը՝ 175 գրամ: Սմարթֆոնների հաստություններն ու չափսերն են՝

HONOR X8a - 7.48 մմ, 74.5 մմ x 162.9 մմ 
HONOR X9a - 7.9 մմ, 73.9 մմ x 161.6 մմ 


Honor X7a, X8a և X9a սմարթֆոնները Հայաստանում կարող եք ձեռք բերել Ucom, Telecom ArmeniaZigZag, Vega, Vesta, VLV և Eldorado գործընկեր խանութներից: Honor X8a-ն վաճառվում է 99,900 ՀՀ դրամով, իսկ HONOR X8a մոդելը՝ 149900 ՀՀ դրամով: Բացի վերոնշյալ երկու մոդելներից, արտադրողն առաջարկում է նաև իր մատչելիությամբ աչքի ընկնող HONOR X7a սմարթֆոնը՝ ընդամենը 76900 ՀՀ դրամով։ Նշեմ, որ, պաշտոնական գործընկերներից HONOR X9a կամ HONOR X8a սմարթֆոն ձեռք բերելով, նվեր կստանաք HONOR Choice X3 lite անլար ականջակալներ։
Կարդալ ավելին
Մարտ ամսին մի շարք Xiaomi և Redmi սմարթֆոններ կստանան MIUI 14 թարմացումը

Մարտ ամսին մի շարք Xiaomi և Redmi սմարթֆոններ կստանան MIUI 14 թարմացումը

Xiaomi ընկերությունը հայտնեց  MIUI 14 համակարգի գլոբալ թարմացման գրաֆիկը: Այսպիսով մինչև մարտ ամսվա վերջ թարմացումը կստանան հետևյալ սմարթֆոնները՝

Xiaomi 12
Xiaomi 12 Pro
Xiaomi 12 Lite
Xiaomi 12X
Xiaomi 12T
Xiaomi 12T Pro
Xiaomi Mi 11
Xiaomi Mi 11 Lite
Xiaomi Mi 11 Lite 5G
Xiaomi Mi 11 Lite 5G NE
Xiaomi Mi 11 Ultra
Xiaomi Mi 11i
Xiaomi 11T
Xiaomi 11T Pro
Redmi Note 11 Pro+ 5G
Redmi Note 10
Redmi Note 10 Pro
Redmi 10 5G

Կարդալ ավելին
 Google Pixel 6 և 7 սմարթֆոնների էքսկլյուզիվ Magic Eraser գործիքն արդեն հասանելի է այլ iOS/Android սմարթֆոններում

Google Pixel 6 և 7 սմարթֆոնների էքսկլյուզիվ Magic Eraser գործիքն արդեն հասանելի է այլ iOS/Android սմարթֆոններում

Google ընկերությունը մնացած սմարթֆոնների համար հասանելի է դարձրել արհեստական բանականությամբ աշխատող Magic Eraser գործիքը, որը մինչ այժմ համարվում էր  Google Pixel 6 և 7 սմարթֆոնների էքսկլյուզիվ և հասանելի էր միայն այդ սմարթֆոնների համար: 

Նշեմ, որ ի տարբերություն Pixel սմարթֆոնների, մնացած սմարթֆոններում Magic Eraser-ը հասանելի է լինելու միայն Google One ծառայության բաժանորդների համար: Հիշեցնեմ, որ այս ծառայության բաժանորդները նաև ստանում են հավելյալ ամպային հիշողություն՝ իրենց լուսանկարներն ու այլ տվյալներ պահպանելու համար:

Magic Eraser գործիքը լուսանկարից հեռացնում է կողմնակի օբյեկտները կամ մարդկանց: Գործիքն աշխատում է կամ ավտոմատ ռեժիմում, կամ անցանկալի օբյեկտը ձեռքով նշելով: Magic Eraser գործիքը ներդրված է Google Photos հավելվածի մեջ:

Google Photos-ում այսուհետ հնարավոր է նաև HDR էֆեկտ կիրառել ինչպես լուսանկարների, այնպես էլ վիդեոների վրա: 

Կարդալ ավելին
Spotify-ում հայտնվել է արհեստական բանականությամբ աշխատող հաղորդավարով ռադիո

Spotify-ում հայտնվել է արհեստական բանականությամբ աշխատող հաղորդավարով ռադիո

Spotify ծառայությունում հայտնվել է նոր ռադիո, որտեղ հնչող երգերը համախմբված են օգտատիրոջ նախասիրությունների հիման վրա: Սակայն այստեղ կարևոր փաստն այն է, որ ռադիոյում խոսում է արհեստական բանականությունը: 

Վիրտուալ հաղորդավարը ներկայացնում է երգերը և հաղորդում այլ հետաքրքիր տվյալներ: DJ կոչվող նոր ծառայությունն արդեն հասանելի է ԱՄՆ-ի և Կանադայի օգտատերերի համար: Ավելի մանրամասն կարող եք կարդալ պաշտոնական կայքում:

Կարդալ ավելին
Leadership in Tech (LIT) Academy-ն մեկնարկում է Հայաստանում տեխնոլոգիական առաջնորդության զարգացման նոր հեղինակավոր ծրագիր

Leadership in Tech (LIT) Academy-ն մեկնարկում է Հայաստանում տեխնոլոգիական առաջնորդության զարգացման նոր հեղինակավոր ծրագիր


Leadership in Tech (LIT) Academy-ն հայտարարեց Manage People ծրագրի մեկնարկի մասին: 

Արտեմ Գրիգորյանի (LinkedIn), Արսեն Բաբայանի (Adobe), Հարություն Բաղդասարյանի (QLess), դոկտոր Մերի Դուրյանի (Arup) և մի շարք այլ հանրահայտ ընկերությունների ոլորտի առաջատար փորձագետների անմիջական ներգրավվածությամբ և Meta, Apple, Microsoft, H-E-B, Salesforce,VMware, TUMO և նման այլ հաջողակ կազմակերպությունների ներկայացուցիչների շարունակական աջակցությամբ LIT-ը միտված է նպաստել տեխնոլոգիական ոլորտում առաջնորդության զարգացմանն ու խթանմանը: 

Manage People-ը 6-ամսյա ծրագիր է` նախատեսված տեխնոլոգիական թիմերի առաջնորդների և ավագ մասնագետների համար, ովքեր ձգտում են զարգացնել իրենց կառավարման և առաջնորդության հմտությունները:

Ծրագիրը ներառում է խմբային հանդիպումներ, նեթվորքինգ միջոցառումներ, պանելային քննարկումներ և փակ միջոցառումներ՝ առաջարկելով մասնակիցներին գիտելիքների փոխանակման եզակի փորձ: Բացի այդ, ծրագրի մասնակիցները կունենան.

  • 52 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ
  • եռամսյա անհատական հանդիպումներ մենթորների հետ
  • ամենամյա ոչ ֆոմալ հանդիպումներ քաղաքից դուրս մենթորների և փորձագետների հետ
  • հասանելիություն տեխնոլոգիական կազմակերպությունների առաջնորդների փակ համայնքին և միջոցառումներին
  • հասանելիություն բոլոր դասընթացների նյութերին 
  • LIT Academy-ի առաջնորդության զարգացման վկայական:
Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական թիմերի առաջնորդներն ու ավագ մասնագետները:

Առաջին խմբի մասնակիցները կստանան 25% զեղչ մասնակցության վճարից:

Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 24-ն է:

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել հետևյալ հղմամբ:

Ծրագիրը կմեկնարկի մարտի 1-ին:

Շտապե՛ք, տեղերը սահմանափակ են։ 


Կարդալ ավելին
Ստեղծվել է նոր նեյրոցանց, որը լավացնում է նկարի որակը, նույնիսկ եթե այն փոքր չափսի է և լղոզված

Ստեղծվել է նոր նեյրոցանց, որը լավացնում է նկարի որակը, նույնիսկ եթե այն փոքր չափսի է և լղոզված

GitHub-ում հայտնվել է նոր նեյրոցանցի կոդ, որը լավացնում է նկարի որակը, նույնիսկ եթե այն փոքր չափսի է և լղոզված: Գործիքի կայքում ցուցադրված են նմուշներ, որոնց միջոցով կարող են տեսնել, թե ինչ որակի նկարներ է ստացվում բավականին վատ նկարներից:

Գործիքը կարող եք փորձել այս կայքում: Որակը լավացնելու համար կարող եք փոխել Codeformer_Fidelity պարամետրը (ինչքան ցածր թիվ, այնքան որակյալ արդյունք):

Կարդալ ավելին
Facebook-ում և Instagram-ում ավելացել է վճարովի բաժանորդագրություն, որը պրոֆիլին ավելացնում է «վերիֆիկացիայի» նշան

Facebook-ում և Instagram-ում ավելացել է վճարովի բաժանորդագրություն, որը պրոֆիլին ավելացնում է «վերիֆիկացիայի» նշան

Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ Meta-ի ծառայություններում ավելանում է վճարովի բաժանորդագրություն, որի շնորհիվ Facebook-ի և Instagram-ի օգտատերերը կարող են ստանալ «հաստատված պրոֆիլի» կապույտ նշան: Այս բաժանորդագրությունն արդեն հասանելի է Նոր Զելանդիայի և Ավստրալիայի օգտատերերի համար: Բաժանորդագրության արժեքն է ամսական 11.99 դոլար վեբ տարբերակի դեպքում և 14.99 դոլար բջջային տարբերակում: Ապագայում բաժանորդագրության հնարավորությունը հասանելի կլինի բոլոր երկրների համար: Բաժանորդագրված օգտատերերը վերիֆիկացիա են անցնում անձնագրով: Բաժանորդագրությունն իր մեջ ներառում է նաև որոնման համակարգում, նորությունների հոսքում, մեկնաբանություններում և այլ վայրերում ավելի շատ երևալու հնարավորություն: Բաժանորդագրված օգտատերերը կարող են նաև ավելի հեշտ կապ հաստատել տեխնիկական սպասարկման բաժնի իրական աշխատակցի հետ

Կարդալ ավելին
Microsoft-ը ներդրել է chatGPT արհեստական բանականությունը Bing որոնողական համակարգում

Microsoft-ը ներդրել է chatGPT արհեստական բանականությունը Bing որոնողական համակարգում


Microsoft ընկերությունը ներկայացրեց Bing որոնողական համակարգի թարմացված տարբերակը, որտեղ ներդրված է OpenAI-ի ChatGPT արհեստական բանականությունը: Նշվում է, որ Bing-ում տեղադրված է ChatGPT-ի բարելավված տարբերակը: 


Այս նեյրոցանցը հասանելի է լինելու ինչպես Bing-ում, այնպես էլ Edge դիտարկչում: Նոր նեյրոցանցը կփոխարինի դասական որոնողական համակարգին, որը տարիներ շարունակ մեծ փոփոխությունների չի ենթարկվել: Օրինակ կարող եք արհեստական բանականությանը խնդրել, որպեսզի նա կազմի 4 հոգանոց ընտանիքի հանգստի պլանը Մեքսիկայում կամ կգրի անհրաժեշտ ծրագրային կոդը:


Նեյրոցանցը բավականին արագ է աշխատում և օրինակ կարող է 15 էջանոց PDF ֆայլից 2 վայկյանի ընթացքում գտնել անհրաժեշտ ինֆորմացիան և համառոտ վերաձևակերպելով տա պատասխան: Bing-ի թարմացված տարբերակն արդեն հասանելի է որոշ օգտատերերի համար, իսկ մնացած առաջարկվում է սեղմել համապատասխան կոճակը և սպասել:
Կարդալ ավելին