Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ֆեյսբուքի նոր դիզայնը աստիճանաբար ակտիվանալու է բոլոր օգտատերերի մոտ



Ֆեյսբուք սոցիալական կայքը ս.թ. սեպտեմբերին F8 համաժողովում ներկայացրել էր իր նոր դիզայնը, որը այն ժամանակ ակտիվ էր միայն մշակողների համար: Սակայն մեծամասնությունը ժամանակից շուտ ակտիվացրել էին Timeline-ը այս հնարքի միջոցով: Երեկվանից բազմաթիվ նամակներ եմ ստանում, ովքեր դժգոհում են այն փաստից, որ իրենց մոտ ավտոմատ ակտիվացել է նոր դիզայնը և ցանկանում են վերադառնալ հին ձևին: Պարզվում է ֆեյսբուքի նոր դիզայնը արդեն սկսել է ավտոմատ կերպով ակտիվանալ օգտատերերի մոտ: Այն սկզբում ակտիվացել է Նոր Զելանդիայում և շուտով հասանելի կլինի ֆեյսբուքի բոլոր օգտատերերի համար: Ի պատասխան ձեր նամակներին, տեղեկացնեմ, որ նոր դիզայնը ավտոմատ ակտիվանալուց հետո այլևս հնարավոր չի վերադարձնել հին ձևը:


Նոր Timeline-ի շնորհիվ հնարավոր է լուսանկարներ տեղադրել կամ գրել ստատուսներ անցյալ ժամանակով, պատի վրա տեսնել ֆեյսբուքի ողջ պատմությունը, ինչպես նաև կատարել մի շարք հետաքրքիր գործողություններ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
2 Comments

2 մեկնաբ.:

  1. mi dzev gteq het berenq eliii(((

    ReplyDelete
  2. Isk ete avtomat chi aktivacel,ay aktivacrel es em aktivacrel?Ayd depqum el hnaravor chi hin@ veradarcnel?

    ReplyDelete