Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Գտեք բլոգի հին գրառումները հեշտ եղանակով


Բազմաթիվ մարդիկ ինձ հաճախ նամակներ են գրում և  տեղեկացնում, որ չեն կարողանում գտնել բլոգում շաբաթներ կամ ամիսներ առաջ տեղադրված գրառումները: Այդ պատճառով տեղադրել եմ ավելի կատարելագործված որոնման դաշտ, որը ապահովում է 100 տոկոսանոց արդյունք: Ենթադրենք ցանկանում եք գտնել ֆեյսբուքից ջնջվելու մասին գրառումը, ապա էջերը անվերջ թերթելու փոխարեն կարող եք աջ կողմի որոնման դաշտում գրել Ջնջվել ֆեյսբուքից ու սեղմել որոնման կոճակը կամ Enter: Ծրագիրը այժմ ցուցադրում է որոնման բոլոր համապատասխան արդյունքները: Որոնումը կատարվում է ոչ միայն գրառումների վերնագրերում, այլ նաև գրառումներում և դրանց մեկնաբանություններում: Կարող եք կատարել նաև երկար հարցումներ: Օրինակ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես փոքրացնել մեծ լուսանկարները, ապա անհրաժեշտ է հենց այդպես էլ գրել՝ ինչպես փոքրացնել մեծ լուսանկարները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն