Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Մաքրեք համակարգչի էկրանը շնիկի օգնությամբ

Մաքրեք համակարգչի էկրանը շնիկի օգնությամբ



Եթե ցանկանում եք ունենալ համակարգչի մաքուր  էկրան, բայց ալարում եք ինքներդ մաքրել, ապա օգնության է գալիս այս հրաշք շունը: Սեղմեք շան վրա և վայելեք :)) Ամբողջ էկրանով տեսնելու համար սեղմեք F11:


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Լևոն Նազարյանը
FIFA12 և PES12 խաղերն արդեն հասանելի են

FIFA12 և PES12 խաղերն արդեն հասանելի են

Յուրաքանչյուր տարվա աշնան սկզբում ֆուտբոլասերները մեծ ակնկալիքով են սպասում այս երկու ֆուտբոլային սիմուլյատորների թողարկմանը: FIFA-ն պատկանում է ամերիկյան Electronics Arts ընկերությանը, իսկ PES-ը` ճապոնական Konami ընկերությանը: Ֆուտբոլասերների մոտ տարբեր կարծիքներ կան այս երկու խաղերի վերաբերյալ և միանշանակ պատասխան չենք կարող տալ, թե այս խաղերից որն է ավելի լավը: Այս խաղերը ունեն իրենց առավելությունները և թերությունները: Բայց մի բան միանշանակ է, որ երկուսն էլ տարեց տարի ավելի հետաքրքիր ու գեղեցիկ տեսք են ստանում: Մի խոսքով փորձեք և գրեք ձեր կարծիքները, թե որ սիմուլյատորն եք ավելի շատ նախընտրում: Խաղերը ներբեռնելու համար անհրաժեշտ է օգտվել Torrent ծրագրից:


Առաջարկում եմ նաև մասնակցել հարցմանը, որտեղ կարող եք քվեարկել այն խաղի օգտին, որը ավելի շատ եք հավանում ու խաղում:




Հետաքրքիր մաթեմատիկա

Հետաքրքիր մաթեմատիկա


Ինչպես պատկերների մեջ թաքցնել գաղտնի տվյալներ

Ինչպես պատկերների մեջ թաքցնել գաղտնի տվյալներ



Եթե ցանկանում եք պահել Ձեր գաղտնի տվյալները (գաղտնաբառեր, բանկային քարտի PIN կոդեր և այլն) օտար աչքերից հեռու, ապա կարող եք այդ տվյալները պահել պատկերների մեջ: Այդ մեթոդը կոչվում է Ստեգանոգրաֆիա: Օրինակ, եթե որևէ մեկը գողանում է Ձեր համակարգչի տվյալները, ապա նա հաստատ չի կարող գուշակել, որ Ձեր գաղտնաբառը թաքնված է նկարի մեջ: Գոյություն ունեն բաղմաթիվ ծրագրեր, որոնք նախատեսված են պատկերների մեջ ինֆորմացիա պահելու համար: Ընդ  որում պարտադիր չի, որ թաքցնեք միայն որոշակի տեքստ: Կարող եք պատկերի մեջ պահել նաև տարբեր ֆայլեր (Օրինակ նկարի մեջ պահել մեկ այլ նկար կամ վիդեո):



Եթե ցանկանում եք պատկերների մեջ պահել տարբեր տիպի ֆայլեր, ապա կարող եք օգտագործել camouflage ծրագիրը: Այն տեղադրելուց հետո աջ click արեք թաքնվող ֆայլի վրա և սեղմեք camouflage: Այնուհետև նշեք այն ֆայլը, որի մեջ պիտի պահեք և գրեք գաղտնաբառ: 



Թաքնված ֆայլը նորից հետ բերելու համար սեղմեք այդ ֆայլի վրա աջ click-ով և նշեք uncamouflage:
Mozilla FireFox 7-ն արդեն հասանելի է պաշտոնական կայքում

Mozilla FireFox 7-ն արդեն հասանելի է պաշտոնական կայքում



Mozilla ընկերության պնդմամբ այս տարբերակն աշխատում է ավելի արագ և օգտագործում է ավելի քիչ հիշողություն: Լավացվել է նաև HTML5-ով աշխատող ծրագրերի և խաղերի արագությունը: Դիտարկչի 7-րդ տարբերակը կարող եք ներբեռնել Mozilla-ի պաշտոնական կայքից:
Google-ը 13 տարեկան է

Google-ը 13 տարեկան է

Այսօր Google-ը նշում է իր ստեղծման 13-րդ դարեդարձը: Չնայած Google.com դոմեյնը գրանցվել է սեպտեմբերի 15-ին, սակայն Google-ն իր ծննդյան օրը համարում է հենց սեպտեմբերի 27-ը: Google որոնողական համակարգը ստեղծվել է Ստենդֆորդի համալսարանի ուսանողներ Larry Page-ի և Sergey Brin-ի կողմից: Նրանք 1996 թվականին աշխատում էին BackRub որոնողական համակարգի վրա, իսկ 1998 թվականին այդ համակարգի հիման վրա ստեղծեցին Google-ը: Համակարգն իր անվանումը ստացել է Գուգոլ բառից, որը նշանակում է 10-ի 100 աստիճան: Այս տարիների ընթացքում Գուգլը աստիճանաբար հզորացել է և այսօր անհնար է պատկերացնել ժամանակակից ինտերնետն առանց Գուգլի ծառայությունների: 


Google-ի ծառայություններն ու կայքերը

AdSense
Google Search
Google Certification Program
AdWords
Google AJAX APIs
Google Alerts
Google Analytics
Google Questions and Answers
Google App Engine
Google App Inventor
Google Apps
Google Apps Script
Google Art Project
Google Audio Indexing
Blogger (service)
Google Body
Google Books
Google Books Library Project
Google Bookmarks
Google Building Maker
Google Business Solutions
Google Buzz
Google Calendar
Google Chart API
Google Checkout
Chrome Web Store
Google Cloud Print
Google Code
Google Code Search
Google Contacts
Google Current
Google Custom Search
Google Data Liberation Front
Google Dictionary
History of Google Docs
Google Cloud Connect
Google Docs
DoubleClick for Publishers by Google
Google eBooks
Google Fast Flip
Google Finance
Google Friend Connect
Google Gadgets
Google Gadgets API
Gizmo5
Gmail
Gmail interface
Google Flights
Google+
Google Grants
Google Groups
Google Health
IGoogle
Google Image Labeler
Google Images
Google Image Swirl
Google IME
Google Insights for Search
Jaiku
Knol
Google Labs
List of Google products
Living stories
Google Map Maker
Google Maps
Google Mars
Google Moderator
Google Moon
Music Beta by Google
Google News
Google News Archive
Nymwars
Google Offers
Google One Pass
Orkut
Google Patents
Google Person Finder
Google Personalized Search
Picasa
Google Plugin for Eclipse
Google Product Search
Google Public Data Explorer
Google Public DNS
Google Reader
Google Real-Time Search
Satellite map images with missing or unclear data
Google Scholar
Google Scholar and academic libraries
Google Script Converter
Google Sidewiki
Sitemaps
Sitemap index
Google Sites
Google Sky
Speak To Tweet
Google Squared
Google Street View
Supplemental Result
Google Sync
Google Translate
Google Translator Toolkit
Google transliteration
Google Trends
Vevo
Google Videos
Google Wallet
Apache Wave
WDYL (search engine)
Google Web History
Google Webmaster Tools
Google Website Optimizer
Google WiFi
YouTube
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հրայրը
Ինչպես թաքցնել Սկայպի գովազդները

Ինչպես թաքցնել Սկայպի գովազդները


Եթե ցանկանում եք անջատել Սկայպում հայտնվող գովազդները, ապա կարող եք դրանք անջատել հետևյալ մեթոդով:


1. Մտեք Tools, հետո Options



2. Մտեք Notifications, հետո Alert and mesasges և անջատեք Promotions պարամետրը:




3. Փակեք և նորից բացեք Skype-ը:
"9-րդ հրաշալիք" շաբաթաթերթ (2009, N6)

"9-րդ հրաշալիք" շաբաթաթերթ (2009, N6)

9-րդ հրաշալիքը հայկական լեզվաբանական, մշակութային, ժամանցային շաբաթաթերթ է: Այստեղ բացի հետաքրքիր խաչբառներից, կարող եք գտնել նաև բազմաթիվ գլուխկոտրուկներ, անեկդոտներ, հանելուկներ, պատմվածքներ և այլ հետաքրքիր նյութեր: 

Google translate-ի բառապաշարը: Յոլա

Google translate-ի բառապաշարը: Յոլա



Բլոգի այցելուներից Արամ Խալաթյանը Google translate-ում նկարտել է մի հետաքրքիր թարգմանություն: Եթե գրեք get along և թարգմանեք անգլերենից հայերեն, ապա կտեսնեք յոլա բառը :)
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մուշեղ Հովսեփյանը
Նկարեք մարդուկ, այնուհետև օգնեք նրան հաղթահարել փորձությունները

Նկարեք մարդուկ, այնուհետև օգնեք նրան հաղթահարել փորձությունները



Գոյություն ունի մի հետաքրքիր կայք, որի միջոցով կարող եք նկարել մարդուկ և օգնել նրան հաղթահարել փորձությունները: Անհրաժեշտ է սկզբում նկարել մարդուկ  և այնուհետև կատարել նրա հրահանգները (նկարել բանալի, փուչիկ, թուր, ամպ և այլն): Խաղը բացկացած է երկու մասից: Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել այս հետաքրքիր ու զվարճալի կայքը: 
Էկրանի աշնանային գեղեցիկ նկարներ

Էկրանի աշնանային գեղեցիկ նկարներ





Ինչպես ակտիվացնել F8 համաժողովում ներկայացված ֆեյսբուքի նոր դիզայնը

Ինչպես ակտիվացնել F8 համաժողովում ներկայացված ֆեյսբուքի նոր դիզայնը



Երեկ F8 համաժողովի ընթացքում Ցուկերբերգը ներկայացրել է բազմաթիվ նորամուծություններ: Դրանցից է օրինակ Facebook-Timeline-ը, որն ամբողջովին փոխում է պրոֆիլի դիզայնը: Այսպիսով նոր ֆունկցիաները ակտիվացնելու համար անհրաժեշտ է անել հետևյալ քայլերը:

1.  Սեղմեք այստեղ:


2.Եթե առաջ չէիք օգտագործել այս ֆունկցիան, ապա համաձայնվեք ծրագրի առաջարկած պայմանների հետ:


3. Սեղմեք Create new App


4. Դաշտերում գրեք 2 ցանկացած բառ (փոքրատառերով):


5. Այնուհետև հավաքեք պահանջվող սիմվոլները: Եթե տեսնում եք նկարում ցուցադրված սխալի մասին հաղորդագրությունը, ապա անհրաժեշտ է գրել Ձեր հեռախոսի համարը: Սեղմեք mobile phone հղումը և գրեք Ձեր հեռախոսի համարը: Հեռախոսի վրա եկած SMS-ի կոդը հավաքեք պահանջվող դաշտում և անցեք հաջորդ քայլին: Այս քայլի շնորհիվ ֆեյսբուքը իմանում է, որ Ձեր պրոֆիլը իրական պրոֆիլ է: Հեռախոսահամար հավաքելուց դեմի 0-ն չգրեք: Եթե SMS չի գալիս, ուրեմն գրեք այլ օպերատորների համարներ:


6. Սեղմեք Open graph հղման վրա:


7. Լրացրեք դաշտերը նկարում ցուցադրվածի նման և սեղմեք Get Started:


8. Իջացրեք ներքև և սեղմեք Save Changes and Save: Այնուհետև նորից սեղմեք Save Changes and Save և բացված էջում սեղմեք Save and finish:


9. Վերջ: Փակեք և նորից բացեք ֆեյսբուքը: Սեղմեք Get It Now


Կարճամետրաժ ֆիլմ: Նույնացում

Կարճամետրաժ ֆիլմ: Նույնացում

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Սոնա Առաքելյանը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարձրացել է 44-րդ հորիզոնական

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարձրացել է 44-րդ հորիզոնական



Ֆիֆան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Ինչպես հիշում եք ամիսներ առաջ մեր հավաքականը ռեկորդային ցատկ էր կատարել և պատմության մեջ առաջին անգամ աղյուսակներից մեկում զբաղեցրել էր  59-րդ հորիզոնականը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը բարձրացել է 27 հորիզոնականով և զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը:


Մեր հավաքականին առաջիկա խաղերում մաղթենք հաջողություն և ցանկանանք, որպեսզի հետագայում այս աղյուսակում ոչ միայն պահպանի իր ընթացիկ հորիզոնականը, այլ նաև փորձի էլ ավելի վերև բարձրանա:
Google+ ցանցը արդեն հասանելի է բոլորին

Google+ ցանցը արդեն հասանելի է բոլորին


Երեք ամիս շարունակ փորձաշրջան անցնելուց հետո Google+ սոցիալական ցանցն արդեն հասանելի է բոլորի համար: Հիշեցնեմ, որ նախկինում այս ցանցից կարող էին օգտվել միայն հրավիրված օգտատերերը
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը


Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը։

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա։ Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։ Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է։ Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք։

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում։

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։

(ՀՀ Անկախության հռչակագրից)
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էմմա Կիրակոսյանը
Ինչպես տեղադրել Windows 8-ի փորձնական տարբերակը վիրտուալ միջավայրում

Ինչպես տեղադրել Windows 8-ի փորձնական տարբերակը վիրտուալ միջավայրում


Microsoft ընկերությունը սեպտեմբերի 13-ին ներկայացրեց Windows 8 օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը: Windows 8 Developer Preview համակարգի 32 և 64 բիթանոց տարբերակները հասանելի են Microsoft-ի պաշտոնական կայքում և կարող եք անվճար ներբեռնել այնտեղից: Microsoft ընկերությունը կատարել է մի շարք դրական փոփոխություններ Windows-ի հերթական տարբերակում: Ամենախոստումնալից փոփոխություններից մեկը համարվում է այսպես կոչված Smart Screen-ը, որը նորույթ է Windows օպերացիոն համակարգերում:

Ոչ վիրտուալ միջավայրում.

Եթե ցանկանում եք տեղադրել այս փորձնական տարբերակը ոչ վիրտուալ միջավայրում, ապա կարող եք հետևել հետևյալ քայլերին՝

1. Ներբեռնեք այս ISO ֆայլը (32 բիթ, 64 բիթ):
2. Գրեք դրա պարունակությունը DVD սկավառակի վրա (անմիջապես ISO ֆայլը չգրեք, այլ դրա պարունակությունը: Կարող եք օգտագործել Nero ծրագիր):
3. Մնացած քայլերը նման են Windows7-ի տեղադրմանը:

Վիրտուալ միջավայրում.

1. Ներբեռնեք այս ISO ֆայլը (32 բիթ64 բիթ):
2. Ներբեռնեք VirtualBox ծրագիրը:
3. Տեղադրեք այն համակարգչի վրա(install):
4. Բացեք VirtualBox ծրագիրը և ստեղծեք նոր վիրտուալ մեքենա (օպերացիոն համակարգը նշել Windows 7):



5.Նշեք այն օպերատիվ հիշողության ծավալը, որը պետք է օգտագործի վիրտուալ մեքենան: 32 բիթանոցի դեպքում նվազագույնը պետք է լինի 1Գբ, իսկ 64 բիթանոցի դեպքում՝ 2Գբ:



6.Նշեք այն ֆիզիկական հիշողության ծավալը, որը պետք է օգտագործի վիրտուալ մեքենան: 32 բիթանոցի դեպքում նվազագույնը պետք է լինի 16Գբ, իսկ 64 բիթանոցի դեպքում՝ 20Գբ:


7.Կարգավորումները ավարտելուց հետո սեղմեք մեքենայի վրա մկնիկի աջ կոճակով և ընտրեք Свойства:



8. Մտեք նկարում ցույց տրված տեղը և սեղմեք նշված կոճակը:


9. Սեղմեք նկարում ցույց տրված կոճակը և ընտրեք այն ISO ֆայլը, որը ներբեռնել եք:


10. Կարգավորումները ավարտելուց հետո 2 click արեք նոր ստեղծված վիրտուալ մեքենայի վրա և տեղադրեք Windows 8-ը (գործընթացը նման է windows7-ի տեղադրմանը):

Վերջում ներկայացնում եմ մի վիդեո, որտեղ կարող եք տեսնել Windows 8-ի աշխատանքը:

Նշվեց «Նաիրի» առագաստանավի տարեդարձը

Նշվեց «Նաիրի» առագաստանավի տարեդարձը

Երեք տարի առաջ «HSBC» բանկի և «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի համատեղ ջանքերով կառուցվել է «Նաիրի» միջնադարյան առագաստանավի կրկնօրինակը: Առաջին անգամ առագաստանավը նավարկել է 2008թ. օգոստոսի 23-ին: Առագաստանավը նախատեսված է առավելագույնը 15 անձի համար: Երեկ լրացավ առագաստանավի երրորդ տարեդարձը, որին մասնակցում էին  «HSBC» բանկի անձնակազմը և «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ներկայացուցիչները: Տարեդարձը նշվեց շատ հաճելի մթնոլորտում: Տարեդարձին հրավիրված էին նաև բլոգերներ Արման Սուլեյմանյանը (Radiovan.am) և Արթուր Պապյանը (Ditord.com): Տարեդարձի առթիվ «Նաիրի» առագաստանավը հերթական անգամ դուրս եկավ նավարկության և Սևանա լճի վրա կատարեց մի քանի շրջապտույտ: Հարկ է նշել այն սերն ու եռանդը, որը HSBC բանկի անձնակազմը գործում է ամեն տարի՝ առագաստանավին նորից կյանք ու շքեղ տեսք տալու համար:
Evian հանքային ջրերի հետաքրքիր գովազդ

Evian հանքային ջրերի հետաքրքիր գովազդ

GIF անիմացիաներին փոխարինելու են գալիս Սինեմագրաֆները

GIF անիմացիաներին փոխարինելու են գալիս Սինեմագրաֆները



Լուսանկարիչ Jamie Beck-ը ստեղծել է անիմացիաների նոր տեսակ, որը կոչվում է Սինեմագրաֆ (Cinemagraph): Այն իրենից ներկայացնում է GIF անիմացիա, սակայն այս դեպքում շարժվում է նկարի միայն մի հատվածը: Տեսահոլովակում կարող եք տեսնել Jamie Beck-ի կողմից պատրաստված սինեմագրաֆների մի քանի օրինակներ՝


ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնակատարությունների միջոցառումները

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնակատարությունների միջոցառումները



ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակներում տեղի կունենան հետևյալ միջոցառումները`

Սեպտեմբերի 19

Էդ. Միրզոյանի և Ա. Բաբաջանյանի 90-ամյակներին նվիրված կամերային երաժշտության երեկո (մենակատարներ Ս.Խաչատրյան, Լ.Խաչատրյան, Ալ.Չաուշյան և այլն) Արամ Խաչատրյան համերգասրահ, ժամը 19.00

Մարիինյան թատրոնի նվագախմբի հյուրախաղեր (գեղարվեստական ղեկավար և խմբավար Վ.Գերգիև)
Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, ժամը 20.30


Սեպտեմբերի 20

Մատենադարանի նոր մասնաշենքի բացման պաշտոնական արարողություն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ

«Տիգրան Համասյան և ընկերներ» ջազ երաժշտության երեկո
Արամ Խաչատրյան համերգասրահ, ժամը 19.00

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում
Հայաստանի ազգային գրադարան, ժամը 13.00

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված մանկապատանեկան հանդիսություն Խնկո-Ապոր անվան մանկական գրադարան, ժամը 14.00


Սեպտեմբերի 21

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդես
Հանրապետության հրապարակ (մուտքը Աբովյան և Նալբանդյան փողոցներից), ժամը 10.30-12.30

Հանրապետական մաղթանք
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
ժամը 13.00-14.15

Տոնական համերգ մանկական երգիչների և ռոք խմբերի մասնակցությամբ: Համերգը կեզրափակվի դիսկոտեկով և հրավառությամբ:
Ազատության հրապարակ
ժամը 13.00-01:00

«Վարպետաց քաղաք» (ցուցահանդեսներ, նորաձևության ցուցադրություն, բեմադրություններ, երաժշտական ներկայացումներ)
Հյուսիսային պողոտա
ժամը 13.00-22:00

«Երկիր Նաիրի» համերգ ազգագրական երգ ու պարի համույթների մասնակցությամբ
Մաշտոցի պողոտա (Ե. Չարենցի տուն-թանգարանի մոտ)
ժամը 13.00-20:00

« Հայաստանի առաջին հանրապետության հռչակումն ու հին Երևանի գույները» բեմադրությունների շարք
Աբովյան փողոց, Մոսկվա կինոթատրոնից մինչև Հանրապետության հրապարակ
ժամը 13.00-20:00

Ջազ համերգ
Շառլ Ազնավուրի անվան հրապարակ
ժամը 13.00-20:00

Նկարների, քանդակների և գորգերի ցուցադրություն
Մ. Սարյանի արձանի հարևանությամբ
ժամը 10.00-22:00

«Իմ սրտի ձայնը» համերգ
Անգլիական այգի
ժամը 13.00-22:00

«Առողջ երևանցի» բժշկական ակցիա
Անգլիական այգի
ժամը 11.00-13:00

Սպորտային միջոցառումներ
Կիրովի այգի
ժամը 13.00-20:00

Վինտսերֆինգի ցուցադրական մրցումներ
Կարապի լիճ
ժամը 17.00-20:00

«Անկախության հաղթուղի» հեծանվավազք
Մեկնարկը Մոսկվային տան դիմացից (Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա, Խանջյան, Տիգրան Մեծ, Արցախի փողոց, Էրեբունի թանգարան)
ժամը 15.00

2793 մետր վազք
Ռուսաստանի հրապարակից դեպի Մատենադարան
ժամը 15.30

Հեղինակային երգերի կատարումներ
Մոսկովյան պուրակ, Իսահակյան 28
ժամը 16.00-20.00

Ավանդական կոխի ցուցադրական ելույթներ
Հյուսիսային պողոտա, Թումանյան փողոց
ժամը 16.00-18.00

«Ես իմ անուշ Հայաստանի» ասմունք
Վ. Սարոյանի արձանի հարևանությամբ
ժամը 16.00-19.00

Դասական երաժշտության բեմ
Կոմիտասի արձանի հարակից պուրակ
ժամը 16.00-20.00

Ազգագրական կատարումներ
Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ
ժամը 18.00-23.00

«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացում
Հանրապետության հրապարակ (մուտքը Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցներից)
ժամը 21.00

Տոնական հրավառություն
Հանրապետության և Ազատության հրապարակներ, Երևանի վարչական շրջաններ, ՀՀ մարզկենտրոններ
ժամը 22.30-ից

Տոնական դիսկոտեկ
Հանրապետության հրապարակ
ժամը 22.30-ից

Աղբյուրը՝ www.20ra.am