Ի՞նչ է Dropbox-ը և ինչպես օգտվել



Dropbox-ը անվճար ծառայություն է, որի միջոցով կարող եք ցանկացած վայրում հասանելի դարձնել ձեր լուսանկարները, վիդեոները, փաստաթղթերը և մնացած այլ ֆայլերը: Օրինակ, եթե աշխատանքի վայրում կամ դպրոցում ունեք ինչ-որ ֆայլեր, որոնք ուզում եք տեսնել նաև տան համակարգչի վրա, ապա անհրաժեշտ է ընդամենը այդ ֆայլերը տեղադրել համապատասխան թղթապանակի մեջ և տան համակարգչում բացել այդ թղթապանակը: Փաստորեն այլևս կարիք չկա ֆայլեր տեղափոխելու համար օգտագործել կրիչներ: 


Dropbox-ի շնորհիվ կարող եք նաև հասանելի դարձնել այդ ֆայլերը ձեր ընկերներին այլ մարդկանց:



Եթե նույնիսկ Ձեր համակարգիչը վնասվում է ու սկավառակի վրա գտնվող ֆայլերը ջնջվում են, այլևս կարիք չկա անհանգստանալու, քանի որ այդ ֆայլերը պահպանվում են նաև Dropbox-ի սերվերի վրա: 
Ինչի՞ց սկսել
1. Այցելեք այստեղ և գրանցվեք:
2. Նեռբեռնեք Drobpox ծրագիրը:
3. Բացեք և տեղադրեք համակարգչի մեջ
4. Տեղադրելուց հետո գրեք Ձեր օգտանունը ու ծածկագիրը 
5. Նշեք Dropbox-ի թղթապանակի հասցեն




6. Բացեք այդ թղթապանակը և տեղադրեք ֆայլերը:


Այսուհետ այդ թղթապանակում տեղադրված ֆայլերը հասանելի կլինեն ցանկացած վայրում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլն), որտեղ տեղադրված կլինի Dropbox ծրագիրը և կլինի ինտերնետի առկայություն: Նշեմ նաև, որ առանց Dropbox ծրագրի ֆայլերը կարող եք տեսնել ինտերնետ դիտարկչի մեջ հավաքելով Dropbox.com:
Dropbox-ը սկզբում տալիս է 2.5 ԳԲ ազատ տարածք, որը հնարավոր է շատացնել կամ գումարով, կամ ընկերներին հրավիրելով: Dropbox-ը յուրաքանչյուր հրավերի համար երկու կողմերին հատկացնում է  500 Մբ ազատ տարածք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
14 Comments

14 մեկնաբ.:

  1. ba heraxosi mej vonc qcenq???

    ReplyDelete
  2. Արմեն ջան, եթե համակարգիչից ջնջեմ այս ծրագիրը՝ Dropbox պապկան էլ ա ջնջվելու համակարգչի միջից? ֆայլերով հանդերձ.

    ReplyDelete
  3. joxovurt ete duq grancveq Androd heraxosov dropbox.com - um dzez aveli shat hnaravorutyuner e talis... Art

    ReplyDelete
    Replies
    1. չէ ֆայլերը մնալու են Dropbox-ի սերվերի վրա

      Delete
  4. Ha iskakanic vor shat lav cragira.

    ReplyDelete
  5. isk vonc karanq @nkernerin hravirenq

    ReplyDelete
  6. 3 հատ էլ սենց կա:
    Google Drive
    Sugar Sync
    iCloud

    ReplyDelete
  7. Mi ban chem haskanum, vor vor himi jnjevi, heto vonc @s Dropboxov gtnenq?

    ReplyDelete
    Replies
    1. կամ dropbox.com-ում, կամ էլ նորից ծրագիրը կտեղադրես համակարգչի մեջ ու ֆայլերը կհայտնվեն

      Delete
  8. ARMEN JAN BA @NKERNERIN VONC HRAVIRENQ?

    ReplyDelete
  9. Yandex-disk-ն ավելի հարմար է:

    ReplyDelete