«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
ArmblogTV 5: Ընդունվում են առաջարկներ, նկատողություններ ու կարծիքներ

ArmblogTV 5: Ընդունվում են առաջարկներ, նկատողություններ ու կարծիքներ

Կարծում եմ եկել է ժամանակը, որպեսզի մտածենք ArmblogTV ծրագրի հերթական տարբերակի մասին: Սա արդեն կլինի թվով 5-րդ տարբերակը, որտեղ առկա կլինեն նոր ֆունկցիաներ ու փոփոխություններ: Ինչպես և նախորդ տարբերակը ստեղծելիս, այս անգամ նույնպես դիմում եմ ձեր օգնությանը, քանի որ 4-րդ տարբերակում տեղ գտան ձեր կարծիքներն ու առաջարկները: Խնդրում եմ մեկնաբանություններում գրել, թե ինչ թերություններ եք նկատել նախորդ տարբերակներում և ինչ նորություն կցանկանաք տեսնել այս նոր տարբերակում: Գրեք նաև, թե ինչ բաժիններ կարելի է ավելացնել: Նշեմ , որ հայկական որոշ հեռուստաալիքներ հնարավոր չի ավելացնել, քանի որ դրանք չունեն ինտերնետ հեռարձակում: Մնացած այլ հարցերի դեպքում պատրաստ եմ լսել ու ընդառաջել սիրելի այցելուներ: Եկեք փորձենք դարձնել 5-րդ տարբերակը ավելի ֆունկցիոնալ ու օգտակար:
Ֆեյսբուքի հայկական էջերի ցուցակում այժմ ցուցադրվելու են 1000-ից ավել like ունեցողները

Ֆեյսբուքի հայկական էջերի ցուցակում այժմ ցուցադրվելու են 1000-ից ավել like ունեցողները




Հարգելի այցելուներ, ինչպես գիտեք, այս էջում պարբերաբար թարմացվում են Ֆեյսբուք սոցիալական կայքում ամենաշատ լայքեր ունեցող հայկական էջերը:  Նախկինում այդ էջում ցուցադրվում էին լավագույն 20 էջերը, իսկ այժմ այդ սահմանափակումը հանված է և ցուցադրվելու են 1000-ից ավել like ունեցող էջերը: Եթե գիտեք այնպիսի էջեր, որոնք ունեն 1000-ից ավել like-եր, սակայն տեղ չեն գտել ցուցակում, ապա խնդրում եմ այդ էջերը գրեք մեկնաբանություններում և այդ էջերը նույնպես կտեղադրվեն վարկանիշային ցուցակում:

Մայիսյան տոներին Ucom-ին միանալու դեպքում կարող եք օգտվել մեկ ամիս անվճար

Մայիսյան տոներին Ucom-ին միանալու դեպքում կարող եք օգտվել մեկ ամիս անվճար



Հաղթական Մայիսյան տոների կապակցությամբ Ucom-ը շնորհավորում է բոլորին և խոստանում բարձր տրամադրություն: Մայիսի 1–ից 9-ը յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է միանալ Ucom-ի <<Երեքը մեկում>> փաթեթներից որևէ մեկին և ձեռք բերել հնարավորություն մեկ ամիս անվճար օգտվել ընտրած ծառայություններից, առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու: Ձեր նվերը սպասում է Ձեզ մայիսի 1-ից 9-ը Ucom-ի սպասարկման բոլոր կենտրոններում:
Google-ի նոր զատկի ձուն: Zerg Rush

Google-ի նոր զատկի ձուն: Zerg Rush



1. Այցելեք Google
2. Որոնեք Zerg Rush

Այդյունքում կհայտնվեն փոքր օղակներ, որոնք միտված են ջախջախել ձեր որոնման արդյունքները և էջի վրա գտնվող այլ էլեմենտներ: Դուք կարող եք խանգարել դրանց՝ մի քանի անգամ սեղմելով դրանց վրա:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Խաչատուր Սողոմոնյանը

Պարզեք, թե որ կայքերի վրա եք ավելի շատ ծախսում ձեր թանկարժեք ժամանակը

Պարզեք, թե որ կայքերի վրա եք ավելի շատ ծախսում ձեր թանկարժեք ժամանակը


որ կայքերի վրա եք ավելի շատ ծախսում ձեր թանկարժեք ժամանակը

Եթե ցանկանում եք պարզել, թե որ կայքերի վրա եք ավելի շատ ծախսում ձեր թանկարժեք ժամանակը, ապա խորհուրդ եմ տալիս տեղադրել Google Chrome-ի համար նախատեսված այս հավելվածը: Հավելվածի միջոցով կարող եք գրաֆիկորեն տեսնել այցելած բոլոր կայքերը և դրանց վրա ծախսած ժամանակը: Հնարավորություն կա տեսնել մեկ օրվա կամ հավելվածը տեղադրելու սկզբից սկսած վիճակագրական տվյալները:

որ կայքերի վրա եք ավելի շատ ծախսում ձեր թանկարժեք ժամանակը

Հավելվածը ավելացնելու համար սեղմեք ներքևի հղումի վրա ու տեղադրեք այն: Այնուհետև ցանկացած ժամանակ սեղմեք Google Chrome դիտարկչի վերևի աջ անկյունում գտնվող հավելվածի նշանի վրա ու տեսեք տվյալ պահի դրությամբ վիճակագրությունը:
Հուշարձանի գլուխը անհետացել է

Հուշարձանի գլուխը անհետացել է



Երևի բազմաթիվ անգամներ նկատել եք Երևան-Չարենցավան մայրուղու վրա գտնվող տղամարդու և կնոջ այս հուշարձանը: Նկարից պարզ երևում է, որ հուշարձանի տղայի գլուխը գողացել են: Ցավում եմ, որ մենք ինքներս այս ձևով ենք վերաբերվում մեր հուշարձաններին...

Տեղեկացրեց Նելլի Թումանյանը
Հայերեն ստեղնաշար Google Chrome-ի համար

Հայերեն ստեղնաշար Google Chrome-ի համար

Այս հավելվածը ավելացնում է հայերեն Փոնետիկ ստեղնաշար Google Chrome ինտերնետ դիտարկչին, որի շնորհիվ կարող եք սոցիալական ցանցերում և ինտերնետային այլ կայքերում գրել հայերեն տառերով` առանց համակարգչի մեջ լրացուցիչ ծրագրեր տեղադրելու:


Ինչպե՞ս օգտագործել

1. Տեղադրեք հավելվածը:
2. Այնուհետև ցանկացած կայք այցելելով Google Chrome-ի հասցեի դաշտի աջ մասում կտեսնեք ՀՀ դրոշը:
3. Սեղմեք այդ դրոշի վրա և կբացվի հայերեն ստեղնաշարը:
4. Հայերեն ստեղնաշարը անջատելու համար կրկին սեղմեք դրոշի վրա:

Հավելվածը ջնջելու մասին կարդացեք այստեղ:

Սրտաձև ձու

Սրտաձև ձու

սրտաձև ձու

Սրտաձև ձու ստանալու համար անհրաժեշտ է
 ընդամենը հաստ թուղթ, մատիտ և ռեզին:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էրո Քոչարյանը

Gmail-ն այժմ տրամադրում է 10 Գբ տարածք

Gmail-ն այժմ տրամադրում է 10 Գբ տարածք



Google Drive ծառայության թողարկման առթիվ Google-ը շատացրել է նաև Gmail էլեկտրոնային փոստից օգտվողներին տրամադրվող ծավալը: Նախկինում յուրաքանչյուր օգտագործողի տրամադրվում էր 7.5 Գբ ծավալ, իսկ այժմ արդեն տրամադրվում է 10 Գբ ծավալ:
Google-ը ներկայացրեց երկար սպասված Drive-ը

Google-ը ներկայացրեց երկար սպասված Drive-ը

Վերջին շաբաթներում շատ էր խոսվում Գուգլի այս նոր նախագծի մասին: Այն օգտագործողներին հնարավորություն է տալիս ֆայլերը տեղադրել Google-ի սերվերների վրա և ամենուրեք հասանելիություն ունենալ այդ ֆայլերի նկատմամբ (Dropbox-ի նման): Google-ը սկզբնական տալիս է 5ԳԲ ազատ տարածք, ինչը հետագայում կարող եք շատացնել որոշակի գումար մուծելով:  Google Drive-ը հասանելի կլինի ինչպես վեբ ինտերֆեյսի միջոցով, այնպես էլ Windows, Mac, Android և iOS  համակարգերում:


Եթե ցանկանում եք օգտվել Google Drive ծառայությունից, ապա այցելեք այստեղ և սեղմեք Notify Me: Այնուհետև որոշ ժամանակ անց կստանաք նամակ Ձեր էլ. փոստի վրա, որի շնորհիվ կարող եք մուտք գործել համակարգ:
Սերժ Թանկյան- Այո, դա ցեղասպանություն էր

Սերժ Թանկյան- Այո, դա ցեղասպանություն էր

Բարեգործական համերգ՝ նվիրված Արփինե Հարությունյանին...

Բարեգործական համերգ՝ նվիրված Արփինե Հարությունյանին...



Հարգելի՛ այցելուներ, մայիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ՝ նվիրված Արփինե Հարությունյանին: Համերգին մասնակ-ցելու են հայկական շոուբիզնեսի հայտնի երգիչ-երգչուհիներ:   Տոմսերը վաճառվում են «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղում: Տոմսերի և մանրամասների համար զանգահարել 055808519 Լեոն:
Ինչպես ուղարկել անվճար SMS-ներ

Ինչպես ուղարկել անվճար SMS-ներ

Չնայած ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման արագ տեմպերին, մարդիկ դեռ շարունակում են ուղարկել ու ստանալ SMS-ները բջջային հեռախոսների միջոցով: Կան մի քանի կայքեր, որոնք հնարավորություն են տալիս մի քանի վայրկյանում անվճար ուղարկել SMS-ներ աշխարհի բոլոր երկրներում գտնվող բջջային օպերատորների բաժանորդներին: Այս կայքերը ստուգվել են անձամբ իմ կողմից և տվյալ պահի դրությամբ աշխատում են: Այսպիսով այդ կայքերն են՝
Անդրեա Բոչելիի համերգը Երևանում: Ֆոտոշարք

Անդրեա Բոչելիի համերգը Երևանում: Ֆոտոշարք

Անդրեա Բոչելիի համերգըԱնդրեա Բոչելիի համերգը

Անդրեա Բոչելիի համերգըԱնդրեա Բոչելիի համերգը

Անդրեա Բոչելիի համերգըԱնդրեա Բոչելիի համերգը

Անդրեա Բոչելիի համերգըԱնդրեա Բոչելիի համերգը

Անդրեա Բոչելիի համերգըԱնդրեա Բոչելիի համերգը

Անդրեա Բոչելիի համերգըԱնդրեա Բոչելիի համերգը

Օրվա կադրը

Օրվա կադրը

Օրվա կադր

Ուղարկեց Հակոբ Մինասյանը

Աշխատում ենք իրական գումար՝ ինտերնետ կայքեր մի քանի վայրկյան այցելելով

Աշխատում ենք իրական գումար՝ ինտերնետ կայքեր մի քանի վայրկյան այցելելով


Աշխատանք ինտերնետում

Շատերին է հետաքրքրում այս հարցը, թե իրոք հնարավոր է աշխատել իրական գումարներ ինտերնետի միջոցով: Շտապեմ Armblog-ի այցելուներին ուրախացնել և ասեմ, որ իհարկե հնարավոր է: Բլոգում աստիճանաբար կտեղադրվեն բոլոր այն մեթոդները, որոնց շնորհիվ կարող եք ինտերնետում գումար աշխատել: Այսպիսով առաջին գրառումը նվիրվում է ինտերնետ կայքեր դիտելով գումարներ վաստակելուն:


Աշխատանք ինտերնետում

Գոյություն ունեն բազմաթիվ կայքեր, որոնք պատրաստ են ձեզ գումարներ հատկացնել, եթե դուք մի քանի վայրկյանով այցելեք նրանց կողմից առաջարկվող կայքերը: Այդ կայքերը կոչվում են Pay to click (PTC): Այսպես օրինակ ես ցանկանում եմ ավելացնել իմ բլոգի այցելուների քանակը և իմ կայքը գրանցում եմ PTC կայքերից որևէ մեկում ու տրամադրում որոշակի գումար: Այնուհետև PTC կայքում գրանցված մարդիկ մի քանի վայրկյանով դիտում են իմ կայքը և դրա դիմաց ստանում են իմ կողմից տրամադրված գումարի մեծ մասը: Իսկ այդ գումարից մնացած մի չնչին մաս բաժին է հասնում PTC կայքին: Փաստորեն ստեծվում է կայքատեր-PTC-այցելու շղթա, որտեղ բոլորը օգտվողի դերում են: Ինտերնետում կան բազմաթիվ PTC կայքեր, սակայն ես խորհուրդ կտամ օգտվել SeoSprint կայքից:
Limbo: Խաղ-գլուխկոտրուկ

Limbo: Խաղ-գլուխկոտրուկ

Այս խաղը կհետաքրքիր հատկապես գլուխկոտրուկների և հանելուկների սիրահարներին: Խաղի հերոսը մոլորվում է անտառում: Անհրաժեշտ է լուծել տարբեր գլուխկոտրուկներ և վերջում գտնել նրա քրոջը: Գլուխկոտրուկների հիմքում ընկած են առարկաների ֆիզիկական հատկությունները և միջավայրը (պարաններ, արկղեր, ծառեր և այլն):


Որոշ հանելուկներ կարող են թվալ անլուծելի, սակայն երկար չարչարվելու դեպքում միշտ էլ ելք կա: Խորհուրդ եմ տալիս անպայման փորձել:


Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վահագ Դիլանյանը

Ինչպես օգվել Սկայպի ծառայություններից՝ առանց համակարգչի մեջ Skype ծրագիր տեղադրելու

Ինչպես օգվել Սկայպի ծառայություններից՝ առանց համակարգչի մեջ Skype ծրագիր տեղադրելու



Եթե ցանկանում եք օգտվել Սկայպի ծառայություններից, սակայն չեք ցանկանում  համակարգչի մեջ տեղադրել Skype ծրագիրը, ապա կարող եք օգտագործել ինտերնետ դիտարկիչը: Փաստորեն կարող եք Սկայպի ծառայություններից օգտվել ցանկացած համակարգչի վրա, որտեղ կա տեղադրված որևէ ինտերնետ դիտարկիչ (Browser): Այսպիսով դա անելու համար անհրաժեշտ է.

1. Այցելել այս կայքը:
2. Ընտրել Սկայպի նշանը:
3. Մուտքագրել ձեր օգտանունն ու գաղտնաբառը:



Կայքում հնարավորություն կա նաև օգտվել շփման համար նախատեսված այլ հայտնի ծրագրերի և կայքերի ծառայություններից (ICQ, MSN, Facebook և այլն): Երևի արդեն կռահեցիք, որ այս դեպքում կարող եք նույն համակարգչի վրա միաժամանակ բացել և օգտագործել Skype-ի մի քանի հաշիվներ:
Անձնական տվյալները Ֆեյսբուքից ներբեռնելու ֆունկցիան համալրվում է նոր տվյալներով

Անձնական տվյալները Ֆեյսբուքից ներբեռնելու ֆունկցիան համալրվում է նոր տվյալներով




Ինչպես գիտեք Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս ներբեռնել և համակարգչի մեջ պահպանել ձեր կողմից Ֆեյսբուքում տեղադրված ինֆորմացիան: Այն իր մեջ ներառում է լուսանկարներ, վիդեոներ, ստատուսներ և այլ տվյալներ: Ֆեյսբուքը այժմ թարմացնում է այդ ֆունկցիան և արխիվում աստիճանաբար ավելացվելու են նոր տվյալներ (օր. ձեր հաշիվ մուտք գործած համակարգիչների IP հասցեները, ամուսնական կարգավիճակը և այլ օգտակար տեղեկություններ): Արխիվը ներբեռնելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ և սեղմել ներքևում գտնվող Download a copy հղումը: Այնուհետև բացված էջում սեղմեք Start My Archive կոճակը: Այնուհետև որոշ ժամանակ անց Ձեր էլեկտրոնային հասցեի վրա կստանաք արխիվի հասցեն, որը կարող եք ներբեռնել և պահել համակարգչի մեջ:
Վիրտուալ դիջեյ: Հետաքրքիր ֆլեշ խաղ

Վիրտուալ դիջեյ: Հետաքրքիր ֆլեշ խաղ


Ֆլեշով պատրաստված շատ հետաքրքիր ու զվարճալի խաղ է, որի միջոցով կարող եք բացահայտել ձեր մեջ թաքնված դիջեյի տաղանդը: Հնարավորություն կա նաև  վերբեռնել համակարգչի մեջ գտնվող երգերը և այդ երգերի վրա ավելացնել տարբեր էֆեկտներ: Երգը առաջ տալու համար արագ պտտեք սկավառակը:

Ինչպես անվճար պատրաստել այցեքարտեր

Ինչպես անվճար պատրաստել այցեքարտեր


Այցեքարտ Դիզայն

Եթե ցանկանում եք պատրաստել գեղեցիկ ու ինքնատիպ այցեքարտեր, ապա կարող եք օգտվել այս անվճար ու շատ օգտակար ծրագրից: Ծրագիրը հնարավորություն է տալիս օգտագործել պատրաստի շաբլոններ կամ ստեղծել նոր շաբլոններ: Հնարավորություն կա նաև ինտերնետից ներբեռնել նոր շաբլոններ: Ծրագրի մեջ կարող եք մի անգամ մուտքագրել Ձեր տվյալները և հետագայում օգտագործել այդ տվյալները տարբեր շաբլոնների վրա: Մի խոսքով ինքներդ փորձեք և ստեղծել գեղեցիկ այցեքարտեր:

Օրվա կադրը

Օրվա կադրը

Հումոր նկար

Թարմացրեք Skype-ը (5.9.0.114)

Թարմացրեք Skype-ը (5.9.0.114)

Skype 5.9

Սկայպի նոր տարբերակում վերացվել են մի քանի թերություններ կապված էկրանի տարածման, վիդեոզանգերի, խմբակային խոսակցությունների և այլ ֆունկցիաների հետ: Բոլոր փոփոխությունները կարող եք տեսնել այստեղ:

DreamFlash Երևանում: Ֆոտոշարք

DreamFlash Երևանում: Ֆոտոշարք



Ֆլեշմոբ ԵրևանումՖլեշմոբ Երևանում

Ֆլեշմոբ ԵրևանումՖլեշմոբ Երևանում

Ֆլեշմոբ ԵրևանումՖլեշմոբ Երևանում


Ֆլեշմոբ ԵրևանումՖլեշմոբ Երևանում


 Ֆլեշմոբ ԵրևանումՖլեշմոբ Երևանում


Ֆլեշմոբ ԵրևանումՖլեշմոբ Երևանում