Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Քրիստիանո Ռոնալդուն, Լեո Մեսսին և մի քանի այլ աստղեր ֆուտբոլ կխաղան այլմոլորակայինների հետ



Samsung ընկերությունը մտածել է համաշխարհային ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ շատ հետաքրքիր գովազդային ակցիա: Երկիր մոլորակ ժամանած այլմոլորակայինները ցանկանում են ֆուտբոլ խաղալ մեր մոլորակի աստղերի հետ և թիմի ավագ Ֆրանց Բեկենբաուերը հավաքում է իր Galaxy 11 աստղային թիմը: Այսպիսով շաբաթներ շարունակ Samsung-ը մեզ պարբերաբար ներկայացնում էր այն խաղացողներին, ովքեր արդեն ընդգրկվել են Galaxy 11 հավաքականում: Վերջին մասնակիցը վերջերս դարձավ Մադրիդի Ռեալի պորտուգալացի աստղ Քրիստիանո Ռոնալդուն: Այսպիսով Galaxy 11 թիմի ամբողջական կազմը հետևյալն է՝ Ֆրանց Բեկենբաուեր (մարզիչ), Լիոնել Մեսսի (ավագ), Ալեքսանդր Կերժակով, Լենդոն Դոնովան, Ուեյն Ռունի, Իկեր Կասիլյաս, Ռադամել Ֆալկաո, Լի Չուն-էն, Վիկտոր Մոզես, Ստեֆան էլ-Շարավի, Վու Լեյ, Օսկար, Մարիո Գյոթցե, Ռոնալդու:


Գովազդային տեսահոլովակի մեջ ընտրված ֆուտբոլիստները օգտվում են Samsung ընկերության սարքավորումներից: Ֆուտբոլիստների ընտրությունից հետո Samsung-ը մեզ է ներկայացնում մի ամբողջական հոլովակ: Հավանաբար մոտ ապագայում կտեսնենք նաև այս գովազդային հոլովակի երկրորդ մասը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն