Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ինչպե՞ս մի քանի պարզ քայլով ստեղծել Ֆեյսբուքի կեղծ ստատուսներ ու այլ իրադարձություններ

Ինչպե՞ս մի քանի պարզ քայլով ստեղծել Ֆեյսբուքի կեղծ ստատուսներ ու այլ իրադարձություններ



Ինտերներում հանդիպած կլինեք զավեշտալի ու իրականին չափազանց մոտ Ֆեյսբուքի խոսակցություններ, որոնք պատրաստելու համար բոլորովին պարտադիր չի իմանալ ֆոտոշոփ և այլ գրաֆիկական ծրագրեր: Եթե նույնիսկ վարժ տիրապետում եք այդ ծրագրերին, այդ դեպքում նույնպես նմանատիպ կեղծ ստատուսներ ու այլ իրադարձություններ պատրաստելը չափազանց ժամանակատար գործ է, քանի որ անհրաժեշտ է ճշգրիտ հավաքել ու դասավորել բոլոր էլեմենտները, որպեսզի իրականին նման լինի:


Հատուկ այդ նպատակով գոյություն ունի մի օգտակար ծառայություն, որի միջոցով հնարավոր է պատրաստել կեղծ ստատուսներ, լայքեր, ընկերանալու իրադարձություններ և այլն: Կայքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այնտեղ արդեն կան Ֆեյսբուքի յուրաքանչյուր իրադարձությանը համապատասխան պատրաստի շաբլոններ, անհրաժեշտ է ընդամենը գրել տեքստ և ընտրել լուսանկարները: Ի դեպ, լուսանկարները հնարավոր է բեռնել ինչպես համակարգչից, այնպես էլ միանգամից որոնել Google-ում ու նշել: Կայքում հնարավորություն կա նաև պահպանել խոսակցությունները և լայքել այլ մարդկանց կողմից պատրաստվածները: Մի խոսքով փորձեք այս ծառայությունը ու ստեղծեք զավեշտալի ու հետաքրքիր կեղծ խոսակցությունները:

GameReview: TOP 5 Ամենավատ խաղերը

GameReview: TOP 5 Ամենավատ խաղերը

  

Խաղերի մասին տեսահոլովակում հնչող կարծիքները բոլորովին պարտադիր չի, որ համընկնեն ձեր կարծիքների հետ: 
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Ավագյան Միհրանը
Ֆեյսբուքի նոր ֆունկցիան: Ստուգված էջեր

Ֆեյսբուքի նոր ֆունկցիան: Ստուգված էջեր


Ֆեյսբուքը ներկայացրեց «Ստուգված էջեր» ֆունկցիան, որի միջոցով հնարավոր է տարբերել հայտնի մարդկանց և ապրանքանիշերի էջերը կեղծ էջերից: Այս գաղափարը վերցված է Twitter միկրոբլոգից: Այժմ հայտնի մարդկանց և ապրանքանիշերի ֆեյսբուքյան էջերում ցուցադրվելու է կապույտ փոքր նշան, որի միջոցով կարող եք վստահ լինել, որ դա հենց պաշտոնական ու օրիգինալ էջն է: Այս նշանը ցուցադրվում է ինչպես որոնման պատուհանում, այնպես էլ ստուգված էջերի վրա: Նշվում է նաև, որ հնարավորություն չկա Ֆեյսբուքին առաջարկել նոր էջեր, որպեսզի դրանք նույնպես ստուգվեն: Այսինքն այդ էջերը որոշվում են միայն Ֆեյսբուքի կողմից:
Youtube-ում հայտնվել է տեսանյութի արագությունը կարգավորող ֆունկցիա

Youtube-ում հայտնվել է տեսանյութի արագությունը կարգավորող ֆունկցիա


Youtube վիդեոհոսթինգի կարգավորումներում հայտնվել է մի հետաքրքիր ու օգտակար ֆունկցիա, որը թույլ է տալիս փոփոխել տեսանյութի գործարկման արագությունը և ստանալ Stow Motion էֆեկտ:


Այս էֆեկտը կիրառելու դեպքում տեսանյութի գործարկման արագությունը կարող է լինել նախնական արագության 12.5, 25 կամ 50 տոկոսը: Տեսանյութի վրա այս էֆեկտը կարող է կիրառել միայն տվյալ տեսանյութ տեղադրողը՝ այցելելով Editor բաժինը:
Իսկ դուք կկարողանա՞ք 1 ժամ ուշադիր նայել այս էկրանին ու հաղթել Samsung Galaxy S4

Իսկ դուք կկարողանա՞ք 1 ժամ ուշադիր նայել այս էկրանին ու հաղթել Samsung Galaxy S4


Կատարեք ձայնային հարցումներ Google Chrome-ում

Կատարեք ձայնային հարցումներ Google Chrome-ում



Այժմ արդեն հնարավոր է անհատական համակարգիչների վրա օգտվել Google-ի թարմացված ձայնային հարցումների ֆունկցիայից, որը թույլ է տալիս հարցեր տալ դիտարկչին և ստանալ սպառիչ պատասխաններ: Այս ֆունկցիան հասանելի է միայն Google Chrome-ի 27-րդ (կամ ավելի բարձր) տարբերակի  վրա: Google Chrome-ի վերջին տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:


Ձայնային հարցումների ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բացել Google.com կայքը և սեղմել որոնման դաշտի աջ մասում գտնվող միկրոֆոնի նշանի վրա: Այնուհետև կարող եք տալ տարբեր հարցումներ ու լսել կամ տեսնել դրանց պատասխանները: Օրինակ կարող եք անգլերենով հարցնել ընթացիկ ժամը, եղանակը Երևանում կամ Բարակ Օբամայի տարիքը: Եթե նախկինում չեք օգտվել Անդրոիդ հեռախոսների Google Now ծառայությունից ու ծանոթ չեք հրամաններին, ապա կարող եք այցելել այս կայքը և գտնել հրամանների օրինակներ:
Մոտ ապագայում թողարկվող GTA 5 խաղի բոլոր երեք պաշտոնական թրեյլերները

Մոտ ապագայում թողարկվող GTA 5 խաղի բոլոր երեք պաշտոնական թրեյլերները



Ի՞նչ անել, որպեսզի iOS համակարգով աշխատող հեռախոսի կամ պլանշետի մարտկոցը ուշ լիցքաթափվի

Ի՞նչ անել, որպեսզի iOS համակարգով աշխատող հեռախոսի կամ պլանշետի մարտկոցը ուշ լիցքաթափվի



Հարգելի այցելուներ, հատուկ Apple-ի սարքերից օգտվողների համար բլոգում այսուհետ կտեղադրվեն iMicca օգտատիրոջ կողմից պատրաստված հայերեն տեսահոլովակներ, որտեղ կցուցադրվեն բազմաթիվ հնարքներ, խորհուրդներ, խաղեր, ծրագրեր և այլն: Սա առաջին վիդեոն է, այդ պատճառով խիստ չդատեք :)
Ինչպես փոխել ձայնը Skype-ում և խոսել երեխայի կամ ռոբոտի ձայնով

Ինչպես փոխել ձայնը Skype-ում և խոսել երեխայի կամ ռոբոտի ձայնով



Այսօր կանդրադառնանք մի հետաքրքիր հնարքի, որի միջոցով հնարավոր է փոխել ձայնը Skype-ում և խոսել զվարճալի ձայներով:

1. Ներբեռնեք և տեղադրեք այս ծրագիրը:

2. Բացեք Clownfish ծրագիրը էկրանի վրայից:

3. Սկայպի մեջ սեղմեք նկարում ցուցադրված կոճակը:


4. Համակարգչի ներքևի անկյունում աջ քլիք արեք ձկան նշանի վրա և ընտրեք Disable Translation: Այս քայլով անջատում ենք ծրագրի մյուս ֆունկցիան, որն ավտոմատ թարգմանում է գրված հաղորդագրությունները: Բացի դրանից ծրագիրն ունի նաև մի շարք այլ ֆունկցիաներ, որոնք կարող եք ինքներդ ուսումնասիրել:

5. Նորից աջ քլիք արեք նշանի վրա և Voice Changer→Voices բաժնում ընտրեք տարբերակներից որևէ մեկը:


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գոռ Միրզախանյանը
Անվճար հայերեն Աստվածաշունչ iPad, iPhone և iPod սարքերի համար

Անվճար հայերեն Աստվածաշունչ iPad, iPhone և iPod սարքերի համար



Վերջերս հայ ծրագրավորողների կողմից ստեղծվել է հայերեն Աստվածաշունչ iPad, iPhone և iPod սարքերի համար: Հավելվածը կոչվում է Bible Stones և կազմված է «Արարատ» թարգմանության հիման վրա: Ուրախացնում է հատկապես այն փաստը, որ ծրագիրն ամբողջովին անվճար է և հասանելի է բոլորի համար:


Ծրագիրն ունի չափազանց գեղեցիկ ինտերֆեյս և հեշտ օգտագործվող նավիգացիոն վահանակ: Հնարավորություն կա նաև փոխել տառատեսակների չափսը, նշել և մեծացնել կոնկրետ խոսքը, միանգամից տարածել սոցիալական ցանցերում և այլն:



Microsoft-ը ներկայացրեց Xbox One խաղային սարքը: Հայերեն անդրադարձ

Microsoft-ը ներկայացրեց Xbox One խաղային սարքը: Հայերեն անդրադարձ

Ինչպե՞ս որոնել հատուկ բառեր ֆայլերի կամ փաստաթղթերի մեջ

Ինչպե՞ս որոնել հատուկ բառեր ֆայլերի կամ փաստաթղթերի մեջ

Windows օպերացիոն համակարգն իր մեջ ներառում է ստանդարտ որոնման ֆունկցիա, սակայն որոշ դեպքերում այդ ֆունկցիան այդքան էլ արդյունավետ չի աշխատում: Օրինակ ֆայլեր որոնելու հարցում այն օգտակար է, սակայն ֆայլերի մեջ բառեր որոնելու դեպքում պատկերը լրիվ այլ է: Նույնիսկ համապատասխան կարգավորումներ անելուց հետո այն իրեն չի արդարացնում: Այդ պատճառով հարկավոր է դիմել կողմնակի ծրագրերի օգնությանը: Այդ ծրագրերից մեկն է FileSeek-ը, որն ունի չափազանց պարզ ու հեշտ ինտերֆեյս: Անհրաժեշտ է ընդամենը նշել ֆայլերը պարունակող թղթապանակը և վերջ: 


Որոնում կատարելուց հետո ծրագիրը կցուցադրի որոնվող բառը կամ նախադասությունը պարունակող բոլոր ֆայլերի ցանկը: Որոնման գործընթացը հեշտացնելու նպատակով ծրագիրը ցուցադրում է նաև որոնվող բառը պարունակող տողի համարը: Ծրագիրն ունի նաև մի շարք այլ օգտակար պարամետրեր: Օրինակ հնարավոր է նշել որոնվող ֆայլի չափսը, ստեղծման ամսաթվի միջակայքը, ֆայլի ֆորմատը և այլն:

Chrome Radio Player-ի նոր տարբերակում ավելացվել է անգլերեն լեզուն և վերացվել են թերությունները

Chrome Radio Player-ի նոր տարբերակում ավելացվել է անգլերեն լեզուն և վերացվել են թերությունները


Եթե սիրում եք ռադիո լսել և դեռ չեք տեղադրել Chrome Radio Player հավելվածը Google Chrome ինտերնետ դիտարկչի վրա, ապա մեծ բան եք բաց թողել :) Այս հավելվածի միջոցով կարող եք ընդամենը մկնիկի մեկ քլիքով լսես Ձեր նախընտրելի ռադիոկայանը և միաժամանակ այցելել ինտերնետային կայքեր կամ կատարել այլ գործողություններ: Վերջերս նկատեցի, որ հավելվածից օգտվում են նաև արտասահմանցի օգտատերեր և որոշեցի հայերեն ինտերֆեյսից բացի ավելացնել նաև անգլերենը: Բացի այդ նոր տարբերակում վերացվել են մի քանի փոքր թերություններ: Եթե արդեն ունեք տեղադրված այս հավելվածը, ապա Google Chrome-ը փակել բացելուց հետո այն ավտոմատ կթարմացվի, իսկ եթե չունեք, ապա ներբեռնեք ներքևի հղումից:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վիրաբյան Էլենը

Տրամաբանական դժվար խաղ: 3 շերտ

Տրամաբանական դժվար խաղ: 3 շերտ


Խաղում անհրաժեշտ հեռացնել կարմիր գույնի օբյեկտները: Թույլատրվում է օբյեկտները կտրել ընդամենը 3 անգամ: Յուրաքանչյուր լեվելում անհրաժեշտ է հեռացնել տվյալ լեվելի Target դաշտում գրված թվին համապատասխան տոկոսը: Այսինքն եթե լեվելներից մեկում գրված է Target: 60%, ապա անհրաժեշտ է հարթակից հեռացնել կարմիր օբյեկտների 60%-ը: Խաղի լեվելները գնալով բարդանում են: Փորձեք հաղթահարել բոլոր լեվելները:
Ինչպես համակարգչի մեջ գտնվող Apk ֆայլերը տեղադրել Անդրոիդ համակարգով աշխատող սմարթֆոնների մեջ

Ինչպես համակարգչի մեջ գտնվող Apk ֆայլերը տեղադրել Անդրոիդ համակարգով աշխատող սմարթֆոնների մեջ



Այս անգամ կտեսնենք, թե ինչպես համակարգչի մեջ գտնվող Apk ֆայլերը տեղադրել Անդրոիդ համակարգով աշխատող սմարթֆոնների մեջ: Տեսահոլովակում օգտագործվող ծրագրերը կարող եք ներբեռնել ներքևի հղումներից:

Հեշտացվել է Օդնոկլասնիկում երգեր որոնելու գործընթացը

Հեշտացվել է Օդնոկլասնիկում երգեր որոնելու գործընթացը


Օդնոկլասնիկի սոցիալական ցանցում այժմ երգեր որոնելու գործընթացը դարձել է ավելի հեշտ ու արագ: Այժմ հնարավոր է գլոբալ որոնման դաշտում գրել փնտրվող երգի, ալբոմի կամ կատարողի անունը և ակնթարթորեն տեսնել որոնման արդյունքները: Գլոբալ որոնման դաշտը գտնվում է վերևի աջ անկյունում:
Windows-ի հաջորդ տարբերակը կներկայացվի հունիսի 26-ին և անվճար հասանելի կլինի Windows Store-ում

Windows-ի հաջորդ տարբերակը կներկայացվի հունիսի 26-ին և անվճար հասանելի կլինի Windows Store-ում


Microsoft ընկերության մարկետինգի բաժնի տնօրեն Տամի Ռելլերը հայտարարել է, որ Windows-ի հաջորդ տարբերակը պաշտոնապես կունենա Windows 8.1 անունը: Այն նախկինում  պայմանականորեն կոչվում էր Windows Blue: Նշվում է նաև, որ Windows 8-ի օգտատերերը կարող են Windows Store-ի միջոցով անվճար թարմացնել ընթացիկ համակարգը և տեղադրել Windows 8.1: Նոր համակարգում ներառված են ինտերֆեյսի մի շարք փոփոխություններ, սակայն ավելի մանրամասն տվյալներ դեռևս չեն նշվում: Windows 8.1-ը հանրությանը կներկայացվի ս.թ. հունիսի 26-ին:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արտեմ Մամաջանյան
«Թանգարանների գիշեր 2013թ.»  միջոցառման ժամանակացույցը

«Թանգարանների գիշեր 2013թ.» միջոցառման ժամանակացույցը


Յուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ: Միջոցառման ժամանակ թանգարանները այցելուներին հնարավորություն են տալիս անվճար այցելել թանգարաններ և նորովի բացահայտել թանգարաններում պահվող մշակութային արժեքները: Այս տարի միջոցառմանը մասնակցում է 88 թանգարան: Միջոցառումները հիմանականում սկսվելու են ժամը 18:00-ին և ավարտվելու են կեսգիշերին: Այնպես որ բաց մի թողեք այս հնարավորությունը և մայիսի 18-ին մասնակցեք այս միջոցառմանը: Ներքևում կարող եք գնտել Երևանում և մարզերում տեղի ունեցող միջոցառումների ժամանակացույցն ու ծրագիրը:

Թարմացվել է Google+ սոցիալական ցանցի ինտերֆեյսը: Ավելացել են նոր ֆունկցիաներ

Թարմացվել է Google+ սոցիալական ցանցի ինտերֆեյսը: Ավելացել են նոր ֆունկցիաներ


Չնայած Ֆեյսբուքը դեռևս հանդիսանում է աշխարհի թիվ 1 սոցիալական կայքը, Google ընկերությունը չի հանձնվում և շարունակում է բարելավել իր Google+ ցանցը: Google I/O կոնֆերանսի ժամանակ ներկայացվեց այդ ցանցի վերափոխված ինտերֆեյսը: Այժմ արդեն հոսքը ցուցադրվում է սյունակների մեջ: Համակարգչի էկրանի չափսերից կախված այդ սյունակների քանակը կարող է հասնելի մինչև երեք: Բարձր որակ ու չափս ունեցող նկարներն ու վիդեոները ցուցադրվում են էկրանի ամբողջական լայնքով: Բարելավվել է նաև հեշթեգերի հետ աշխատելու ֆունկցիան:



Ֆլեշով պատրաստված Duck Hunt խաղը

Ֆլեշով պատրաստված Duck Hunt խաղը


Ձեզանից շատերը հավանաբար հիշում են 90-ականներին բավականին հայտնի Nintendo և Dendy համակարգիչները և դրանց համար նախատեսված խաղերը: Չնայած մեր օրերում ստեղծվում են հզոր գրաֆիկայով և էֆեկտներով խաղեր, սակայն 90-ականների խաղերն ունեն իրենց ուրույնը տեղը մեր հիշողություններում: Այդ խաղերից մեկն էր նաև Duck Hunt խաղը, որը կառավարվում էր հատուկ ատրճանակով: Ի ուրախություն այդ խաղի սիրահարների, գոյություն ունի Duck Hunt խաղի գերազանց որակով պատրաստված ֆլեշ տարբերակ: Դե ինչ, խաղացեք ու հիշեք...

50 միլիարդ ներբեռնում Apple App Store-ում: Որոնք ենք բոլոր ժամանակների ամենաշատ ներբեռնված հավելվածները

50 միլիարդ ներբեռնում Apple App Store-ում: Որոնք ենք բոլոր ժամանակների ամենաշատ ներբեռնված հավելվածները


Վերջերս բլոգում անդրադարձել էի այն փաստին, որ Apple App Store-ում շուտով կներվեռնվի 50 միլիարդերորդ հավելվածը: Ահա այսօր այդ սահմանն արդեն հաղթահարված է և հոբելյանական ներբեռնողը կսատանա 10.000 դոլար արժողությամբ բոնուս քարտ: Եկեք տեսնենք, թե ինչ տեսք ունի ներբեռնումների աճի գրաֆիկը ըստ ժամանակի՝



Ներբեռնումների զգալի մասը կատարվել են վերջին երկու տարիների ընթացքում: Հիշեցնեմ, որ App Store-ը գործարկվել է 2008թ. հունիսի 8-ին: Ներքևում կարող եք տեսնել նաև բոլոր ժամանակներում առավելագույն ներբեռնված 25 վճարովի և 25 անվճար հավելվածների ցանկը:


Ամենաշատ ներբեռնված 25 անվճար ծրագրերը
  1. Facebook
  2. Pandora Radio
  3. Instagram
  4. YouTube
  5. Skype
  6. Words with Friends Free
  7. The Weather Channel
  8. Twitter
  9. Temple Run
  10. Google Search
  11. Netflix
  12. Shazam
  13. Angry Birds Free
  14. Draw Something Free
  15. Flashlight
  16. Facebook Messenger
  17. Google Earth
  18. Fruit Ninja Free
  19. iHeartRadio
  20. Movies by Flixter
  21. Bump
  22. eBay
  23. Pac-Man Lite
  24. Groupon
  25. Google Maps
Ամենաշատ ներբեռնված 25 վճարովի ծրագրերը
  1. Angry Birds
  2. Fruit Ninja
  3. Doodle Jump
  4. Cut the Rope
  5. Angry Birds Seasons
  6. WhatsApp Messenger
  7. Camera+
  8. Words with Friends
  9. Tiny Wings
  10. Angry Birds Space
  11. Pocket God
  12. Plants vs. Zombies
  13. The Game of Life Classic
  14. The Moron Test
  15. Where’s My Water
  16. Draw Something
  17. Monopoly
  18. Angry Birds Star Wars
  19. MotionX GPS Drive
  20. Skee-Ball
  21. Scrabble
  22. UNO
  23. Minecraft – Pocket Edition
  24. Color Splash
  25. The Sims 3
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Սարգսյան Դավիթը
Google-ի նոր կոճակը կայքերի համար: Save To Drive

Google-ի նոր կոճակը կայքերի համար: Save To Drive

Google ընկերությունը ներկայացրեց Web վարպետների համար նախատեսված նոր կոճակ: Այն տեղադրելով կայքում այցելուներին հնարավորություն է տրվում ֆայլերը միանգամից ներբեռնել իրենց Google Drive ամպային սերվերի վրա: Եթե համակարագչի մեջ տեղադրված է Google Drive ծրագիրը, ապա ֆայլերը ավտոմատ կտեղադրվեն նաև համակարգչի մեջ (սինխրոնիզացիայի միջոցով):


Այժմ փորձեմ այս գրառման մեջ տեղադրել այդ կոճակը և տեսնենք, թե ինչպես է այն աշխատում: Տեղադրելու համար նախևառաջ անհրաժեշտ է գրառման մեջ գրել հետևյալ կոդը՝

<script src="https://apis.google.com/js/plusone.js"></script>
<div class="g-savetodrive"
 data-filename="myfile.pdf"
 data-sitename="My site name"
 data-src="path/myfile.pdf">
</div>

Այս կոդի data-filename-ում անհրաժեշտ է նշել ներբեռնվող ֆայլի անունը,  data-sitename-ում՝ կայքի անունը, իսկ data-src-ում՝ ներբեռնվող ֆայլի հասցեն:
Google-ի նկարների որոնման էջում Atari Breakout բառը որոնելու դեպքում կտեսնեք թաքնված խաղ

Google-ի նկարների որոնման էջում Atari Breakout բառը որոնելու դեպքում կտեսնեք թաքնված խաղ


Atari ընկերության հայտնի Breakout խաղի 37 ամյակի կապակցությամբ Google ընկերությունը պատրաստել է թաքնված խաղ: Այն տեսնելու և խաղալու համար անհրաժեշտ է Google-ի նկարների որոնման էջում որոնել Atari Breakout արտահայտությունը (որոնել և բացել):
Apple-ը կնվիրի $10.000 արժողությամբ նվեր քարտ հիսուն միլիարդերորդ հավելվածը ներբեռնողին

Apple-ը կնվիրի $10.000 արժողությամբ նվեր քարտ հիսուն միլիարդերորդ հավելվածը ներբեռնողին


Շուտով Apple App Store-ում տեղադրված ծրագրերի և խաղերի ներբեռնումների թիվը կհատի 50 միլիարդի սահմանը, այդ պատճառով App Store-ի և Apple-ի պաշտոնական կայքի գլխավոր էջի վրա տեղադրվել է մի հաշվիչ, որը ցույց է տալիս ներբեռնումների քանակը տվյալ պահի դրությամբ: Apple ընկերությունը պատրաստել է նաև հաճելի անակնկալ այն օգտատիրոջ համար, ով Store-ից կներբեռնի 50 միլիարդերորդ հավելվածը: Այդ երջանիկ օգտատերը կստանա $10.000 արժողությամբ App Store նվեր քարտ, իսկ հաջորդ 50 մասնակիցները նվեր կստանան $500 արժողությամբ նվեր քարտեր: Այդ քարտերը հնարավոր է օգտագործել iTunes Store, App Store և iBookStore-ից գնումներ կատարելու համար: 



App Store-ը սկսել է գործել 2008 թվականի հուլիս 10-ից: Թողարկման օրը այնտեղ արդեն տեղադրված էին ավելի քան 500 հավելվածներ iPhone և iPod սարքերի համար: Թողարկման օրվանից ուղիղ մեկ տարի անց հավելվածների ներբեռնումների թիվը 1.5 միլիարդ էր, իսկ ս.թ. հունվարին ՝ 40 միլիարդ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Ալբերտ Մկրտչյանը
Ռուսերեն մեկնաբանություններ Pro Evolution Soccer 2013 խաղի համար

Ռուսերեն մեկնաբանություններ Pro Evolution Soccer 2013 խաղի համար

Եթե PES խաղի սիրահար եք ու ցանկանում եք խաղի ընթացքում լսել ռուսերեն մեկնաբանություններ, ապա տեղադրեք PES 2013-ի համար նախատեսված այս հավելվածը: Տեղադրելու համար ներբեռնեք ներքևի ֆայլը ցանկացած torrent ծրագրով ու տեղադրեք dt00_e.img ֆայլը խաղի img թղթապանակում (օր. D:\Games\KONAMI\Pro Evolution Soccer 2013\img): Խաղի կարգավորումներում ընտրեք անգլերեն (քանի որ ռուսերեն մեկնաբանությունները տեղադրվելու են անգլերենի փոխարեն): Եթե այնուամենայնիվ ցանկանում եք պահպանել անգլերեն մեկնաբանությունները, ապա տեղադրելուց առաջ վերանվանեք dt00_e.img ֆայլը:


Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը:

Հայաստանում մեկնարկեց Samsung Galaxy S4-ի վաճառքը

Հայաստանում մեկնարկեց Samsung Galaxy S4-ի վաճառքը



Մայիսի 9-ին Երևանում՝ Շարլ Ազնավուրի հրապարակում կայացավ Samsung Galaxy S4-ի պաշտոնական վաճառքի մեկնարկը: Միջոցառումը կազմակերպել էին Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացչությունը համատեղ Publicis Hepta Armenia ընկերության հետ: Միջոցառումը փայլուն վարեց Արսեն Գրիգորյանը, իսկ գլխավոր հերոսերն էին տիեզերագնացները, ովքեր իրենց հետ բերել էին այսքան երկար սպասված տիեզերական՝ Samsung Galaxy S4-ը: 






Երեկոյի ընթացքում տիեզերագնացները կերպարանափոխվեցին գեղեցիկ պարուհիների և ողջ երեկոյի ընթացքում DJ Smile և DJ Lazzaro-ի հետ ապահովում էին միջոցառման ականատեսների բարձր տրամադրությունը: Միջոցառման հյուրերի կազմում էին նաև The Voice of Armenia նախագծի եզրափակչի մասնակիցները, և իհարկե հաղթող՝ Մերի Մնջոյանը, ում հանձնվեց առաջին Galaxy S4 սմարթֆոնը:


Երեկոն լի էր անսպասելի անակնկալներով, քանի որ իսկզբանե նախատեսված էր, որ կխաղարկվի ընդամենը մեկ Galaxy S4, սակայն խաղարկվեց ևս 2 Galaxy S4: Մեկը՝ Samsung ընկերության Հայաստանյան ներկայացչության կողմից, մյուսը՝ Սանգ պիլ Չան՝ Samsung ընկերության կովկասյան տարածաշրջանի ղեկավարի կողմից, ով նկատելով մասնակիցների ոգևորությունը որոշեց անակնկալ մատուցել, և վերջինը՝ արդեն Mobile Center վաճառասրահի կողմից: 






Ինչպես նշեց Անդրանիկ Շահբազյանը՝ Samsung ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը, Samsung-ը հավատարիմ է մնում գին-որակ համադրությանը և առանձնացրեց Samsung Galaxy S4-ի բացարձակ արագագործությունը, որը ապահովվում է 8 միջուկանի պրոցեսորի շնորհիվ և համալրված է հեղափոխական ֆունկցիաներով: Galaxy S4-ն ունի Dual Shot ֆունկցիան, որը հնարավորություն է ընձեռում միաժամանակ տեսա և լուսանկարահանել, ինչպես նաև 5-դյույմանոց 1920x1020 թողունակությամբ Super AMOLED տեխնոլոգիայով էկրան և այլ նորարար հնարավորություններ: