Apple-ը կնվիրի $10.000 արժողությամբ նվեր քարտ հիսուն միլիարդերորդ հավելվածը ներբեռնողին
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEji0fb7mOJuBHxRVYjIa-PCG9ZhWLo5jvG8Rysy_iiRxZCfBbqdOW41g6-4UzcK_giMrdtip4fYQS-zwYO6MkR5qQg5AdQx3XDLDKkVMgAOccWwXDwC-UdAN-ATGIeW7IFly8BYqnkxuF0/s1600/App-store-1%5B1%5D.jpg)
Շուտով Apple App Store-ում տեղադրված ծրագրերի և խաղերի ներբեռնումների թիվը կհատի 50 միլիարդի սահմանը, այդ պատճառով App Store-ի և Apple-ի պաշտոնական կայքի գլխավոր էջի վրա տեղադրվել է մի հաշվիչ, որը ցույց է տալիս ներբեռնումների քանակը տվյալ պահի դրությամբ: Apple ընկերությունը պատրաստել է նաև հաճելի անակնկալ այն օգտատիրոջ համար, ով Store-ից կներբեռնի 50 միլիարդերորդ հավելվածը: Այդ երջանիկ օգտատերը կստանա $10.000 արժողությամբ App Store նվեր քարտ, իսկ հաջորդ 50 մասնակիցները նվեր կստանան $500 արժողությամբ նվեր քարտեր: Այդ քարտերը հնարավոր է օգտագործել iTunes Store, App Store և iBookStore-ից գնումներ կատարելու համար:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEikBG1RjkTs3JXO0QNK_5YFvRJqjwFF-GQP0F_vzJi4ELEPD5K-gbiBHPH2Cq01d5nV6k0NkIxvgng7A67lbR2Qp2LtcbbUrDAl5TYMmEBclEZRRYKOo4CTivh_5N8v6VKQNvnvuWIvV4s/s640/App+store.jpg)
App Store-ը սկսել է գործել 2008 թվականի հուլիս 10-ից: Թողարկման օրը այնտեղ արդեն տեղադրված էին ավելի քան 500 հավելվածներ iPhone և iPod սարքերի համար: Թողարկման օրվանից ուղիղ մեկ տարի անց հավելվածների ներբեռնումների թիվը 1.5 միլիարդ էր, իսկ ս.թ. հունվարին ՝ 40 միլիարդ: