Chrome Radio Player-ի նոր տարբերակում ավելացվել է անգլերեն լեզուն և վերացվել են թերությունները
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj5uUNHTUzOoKbZLk58UMolEZPilK0s0xWR3jGObykVIxPwB-1KaCMG69_7hFHXa7CwsF1_RrPHKQHqrAFRUNJBmq8Dkpl889luZUT1IInElmsvzX5cJX9n9oJ6NtlOyW-zPBv_GGp4vKA/s640/chrome+radio+extension.jpg)
Եթե սիրում եք ռադիո լսել և դեռ չեք տեղադրել Chrome Radio Player հավելվածը Google Chrome ինտերնետ դիտարկչի վրա, ապա մեծ բան եք բաց թողել :) Այս հավելվածի միջոցով կարող եք ընդամենը մկնիկի մեկ քլիքով լսես Ձեր նախընտրելի ռադիոկայանը և միաժամանակ այցելել ինտերնետային կայքեր կամ կատարել այլ գործողություններ: Վերջերս նկատեցի, որ հավելվածից օգտվում են նաև արտասահմանցի օգտատերեր և որոշեցի հայերեն ինտերֆեյսից բացի ավելացնել նաև անգլերենը: Բացի այդ նոր տարբերակում վերացվել են մի քանի փոքր թերություններ: Եթե արդեն ունեք տեղադրված այս հավելվածը, ապա Google Chrome-ը փակել բացելուց հետո այն ավտոմատ կթարմացվի, իսկ եթե չունեք, ապա ներբեռնեք ներքևի հղումից:
FM 103.8 chka ?
ReplyDeleteFM 103.8 chka ?
ReplyDelete