Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վիգեն Աբրահամյանը
Բացահայտում - Մումիա

Բացահայտում - Մումիա




Հին Եգիպտոսի պատմության մեջ առանձնանում է մարդկային մարմինը մումիայի վերածելու փաստը: Ներկայիս ժամանակներում գոյություն ունեն զմռսված մարմիններ, որոնց տարիքը գնահատվում է մի քանի հազար տարի: Դրանց մեծ մասի հեղինակները հնագույն եգիպտացիներն են: Ինչու՞ են նրանք ցանկացել պահպանել իրենց առաջնորնդերի մարմինը և ինչպե՞ս է դա նրանց հաջողվել:
Ինչպես Google Chrome-ով ներբեռնել արգելված ֆայլեր

Ինչպես Google Chrome-ով ներբեռնել արգելված ֆայլեր


Google Chrome-ի վերջին տարբերակները օգտատերերին արգելում են ինտերնետից ներբեռնել կասկածելի ֆայլեր: Այդ ֆունկցիան ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ: Դրական է այն առումով, որ այն կանխում է վիրուսների մուտքը համակարգիչ: Սակայն երբեմն Google Chrome-ը սխալմամբ արգելափակում է ոչ վնասակար ֆայլեր (հիմնականում ծրագրերի crack-եր): Սա էլ հանդիսանում է վերոնշյալ ֆունկցիայի բացասական կողմը: Այսօր կտեսնենք, թե ինչպես ստիպել Google Chrome-ին, որպեսզի այն չարգելափակի կասկածելի ֆայլերի ներբեռնումը:

Տարբերակ 1
Այս տարբերակը նախատեսված է համակարգչային մասնագետների համար և խորհուրդ չի տրվում սովորական օգտատերերին, քանի որ համակարգիչը վարակելու շանսերը մեծանում են: Google Chrome-ի կարգավորումներում կա մի պարամետր, որն անջատելու դեպքում Chrome-ը կներբեռնի ցանկացած ֆայլ: Սակայն այդ պարամետրը անջատելու դեպքում Chrome-ը նաև չի արգելափակի կասկածելի կայքերը: 



Տարբերակ 2
Այս տարբերակը ավելի պարզ է ու հեշտ կիրառվող: Երբ ներբեռնում եք կասկածելի ֆայլեր, Chrome-ը ներքևի վահանակում ցուցադրում է այդ ֆայլը և տեղեկացնում, որ հնարավոր չի ներբեռնել կասկածելի ֆայլեր:



Այդ դեպքում սեղմեք Ctrl+J և ներբեռնումների պատուհանի վրա սեղմեք Recover malicious file կոճակը:



Այնուհետև հաստատեք ձեր ընտրությունը և ֆայլը կսկվի ներբեռնվել: Օրինակ կարող եք փորձել ներբեռնել այս ֆայլը, որը Google Chrome-ը ճանաչում է որպես վիրուս:
Կայացավ #GALAXY11 ֆուտբոլային խաղի եզրափակիչ մասը: Այլմոլորակայինները պարտվեցին

Կայացավ #GALAXY11 ֆուտբոլային խաղի եզրափակիչ մասը: Այլմոլորակայինները պարտվեցին


Մի քանի ամիս առաջ տեղեկացրել էի, որ Samsung ընկերությունը մտածել է համաշխարհային ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ շատ հետաքրքիր գովազդային ակցիա:  Երկիր մոլորակ ժամանած այլմոլորակայինները ցանկանում են ֆուտբոլ խաղալ մեր մոլորակի աստղերի հետ և թիմի ավագ Ֆրանց Բեկենբաուերը հավաքում է իր Galaxy 11 աստղային թիմը: Այսպիսով շաբաթներ շարունակ Samsung-ը մեզ պարբերաբար ներկայացնում էր այն խաղացողներին, ովքեր արդեն ընդգրկվել են Galaxy 11 հավաքականում:


Galaxy 11 թիմի ամբողջական կազմը հետևյալն է՝ Ֆրանց Բեկենբաուեր (մարզիչ), Լիոնել Մեսսի (ավագ), Ալեքսանդր Կերժակով, Լենդոն Դոնովան, Ուեյն Ռունի, Իկեր Կասիլյաս, Ռադամել Ֆալկաո, Լի Չուն-էն, Վիկտոր Մոզես, Ստեֆան էլ-Շարավի, Վու Լեյ, Օսկար, Մարիո Գյոթցե, Ռոնալդու: Այսպիսով ֆուտբոլիստներին հավաքագրելուց հետո Samsung-ը մեզ ներկայացրեց նրանց առաջին մարզումը:



Ֆուտբոլիստներին հավաքագրելուց ու մարզելուց հետո Samsung-ը ներկայացրեց այլմոլորակայինների դեմ ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսը:


Իսկ բոլորովին վերջերս Samsung-ը ներկայացրեց նաև այս հետաքրքիր ֆուտբոլային հանդիպման եզրափակիչ մասը, որտեղ բնականաբար Երկիր մոլորակի ֆուտբոլիստները հաղթեցին և փրկեցին աշխարհը :)

Փոփոխություններ Armlikes.com կայքում

Փոփոխություններ Armlikes.com կայքում



Վերջերս Armlikes.com կայքում հայտնվել էին տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով կայքը գործում էր թերություններով: Այսպիսով ցանկանում եմ տեղեկացնել, որ կայքի թերությունները վերացված են և այն վերադառնում է իր բնականոն աշխատանքին: Հիշեցնեմ, որ Armlikes.com կայքի նպատակն է հավաքել Ֆեյսբուքում առկա բոլոր հայկական Էջերը և կազմել այդ էջերի վարկանիշային ցուցակ ըստ դրանց լայքերի: Նախագծում հնարավորություն կա նաև առաջարկել նոր էջեր, որոնք որոշակի պայմանների բավարարելու դեպքում ավելացվում են ցանկին: Կայքի հաջորդ տարբերակում նախատեսվում է ավելացնել բաժիններ և էջերը ցուցադրել կամ ֆիլտրել ըստ բաժինների (օր. մարդիկ, ապրանքանիշներ և այլն): Տեղեկացնեմ նաև, որ այժմ կայքը բեռնվում և աշխատում է մոտ 80%-ով ավելի արագ: 


Dropbox-ի նոր տարբերակում զգալի արագացվել է ֆայլերի սինխրոնիզացիան

Dropbox-ի նոր տարբերակում զգալի արագացվել է ֆայլերի սինխրոնիզացիան



Dropbox ծրագրի 2.10 թարմացված տարբերակում զգալի արագացվել է ֆայլերի փոխանակման գործընթացը: Այս տարբերակում ներդրվել է ֆայլերի սինխրոնիզացիայի streaming sync տեխնոլոգիա: Նախկինում Dropbox-ի մեջ ֆայլեր տեղադրելուց հետո անհրաժեշտ էր սպասել սերվերի վրա դրա ամբողջական վերբեռնմանը, որից հետո այդ ֆայլը ներբեռնվում էր այլ համակարգիչների կամ սարքերի մեջ: Իսկ այժմ այլ համակարգիչների վրա ֆայլերի ներբեռնումը տեղի է ունենում դրանց վերբեռնման հետ համընթաց:

Streaming sync տեխնոլոգիան թույլ է տալիս մեծ ծավալով ֆայլերը բաժանել 4 Մբ-անոց փոքր ֆայլերի և դրանք մաս-մաս փոխանցել դեպի սերվեր: Արդյունքում մյուս համակարգիչների վրա այդ մասնիկները զուգահեռաբար ներբեռնվում են և վերջում միավորվելով ստեծղվում է մեծ ծավալով ֆայլը: Streaming sync տեխնոլոգիայի արագությունը նկատելի է 16Մբ-ից ավել ծավալ ունեղող ֆայլերի փոխանցման ժամանակ:

Dropbox ծառայության մասին կարող եք կարդալ այստեղ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մինասյան Մանուկը
Ինչպես Google Chrome-ում ակտիվացնել օֆլայն ռեժիմը

Ինչպես Google Chrome-ում ակտիվացնել օֆլայն ռեժիմը


Երբ Google Chrome ինտերնետ դիտարկչով բացում եք որևէ կայք, ապա այն ինտերնետի միջոցով կապ է հաստատում համապատասխան սերվերի հետ և ցուցադրում է տվյալ կայքի թարմ տարբերակը: Իսկ ինտերնետի բացակայության պայմաններում Google Chrome-ը ցուցադրում է դինոզավրի նկարով մի գրություն, որտեղ նշվում է, որ անհնար է կապ հաստատել ինտերնետի միջոցով:


Internet Explorer և Mozilla Firefox դիտարկիչները, ի տարբերություն Google Chrome-ի, ներառում է օֆլայն ռեժիմում աշխատելու ֆունկցիա, որը համակարգչի մեջ ավտոմատ պահպանում է կայքերի ռեսուրսները և ինտերնետի բացակայության դեպքում ցուցադրում է այդ տվյալները: Օրինակ, երբ երկար ճանապարհ պիտի գնաք և ինտերնետ չեք ունենալու, ապա կարող եք նախօրոք բացել անհրաժեշտ կայքերը, որից հետո փակել դրանք: Հետագայում, ինքնաթիռի կամ ավտոբուսի մեջ, կարող եք օֆլայն ռեժիմում բացել այդ կայքերը:

Պարզվում է, որ Google Chrome դիտարկիչը նույնպես ունի օֆլայն ռեժիմ, սակայն այն հիմնականում անջատված է լինում: Այդ ռեժիմը միացնելու համար պետք է Google Chrome-ով այցելել chrome://flags/#enable-offline-mode էջը, սեղմել enable կոճակը և ռեստարտ անել Google Chrome-ը:


Google Chrome-ը հիմնականում համակարգչի վրա պահպանում է html, javascript, css ֆայլերը և լուսանկարները: Օֆլայն ռեժիմը օգտակար է հատկապես այն դեպքում, երբ առանց ինտերնետի առկայության ցանկանում եք տեսնել նախկինում այցելած ստատիկ կայքերը:
Ինչպես iPhone-ի կամ iPad-ի վրա լսել Youtube-ի երգերը և միաժամանակ կատարել այլ գործողություններ

Ինչպես iPhone-ի կամ iPad-ի վրա լսել Youtube-ի երգերը և միաժամանակ կատարել այլ գործողություններ


iPhone և iPad սարքերի համար նախատեսված Youtube-ի պաշտոնական հավելվածն ունի մի շատ մեծ թերություն: Այն թույլ չի տալիս երգեր լսել և այդ նույն սարքի վրա միաժամանակ կատարել այլ գործողություններ: Այսինքն, եթե տեսահոլովակը դիտելու ընթացքում ծալեք Youtube-ի հավելվածը, ապա այն ավտոմատ կդադարի նվագարկել: Եթե ցանկանում եք Youtube-ում երգեր լսել և միաժամանակ այլ ծրագրերից օգտվել (կամ խաղեր խաղալ), ապա կարող եք օգտվել հետևյալ երկու պարզ մեթոդներից:

1. Օգտվեք Safari ծրագրից
iOS համակարգի Safari ինտերնետ դիտարկչով բացեք Youtube կայքը և միացրեք որևէ տեսահոլովակ: 


Այնուհետև ծալեք Safari ծրագիրը (սարքի վրա սեղմեք Home կոճակը): Բացեք Control Center վահանակը և սեղմեք play կոճակը:



Այս մեթոդի թերություններից մեկն այն է, որ Youtube-ում մի քանի երգերից կազմված ցանկ լսելու դեպքում Control Center-ի երգը փոխելու կոճակները չեն աշխատում: Այսինքն աշխատում են միայն play և pause կոճակները:

2. Օգտվեք այլ հավելվածներից
App Store-ում գոյություն ունեն մի շարք հավելվածներ, որոնք նախատեսված են Youtube-ով տեսահոլովակներ դիտելու համար: Դրանք ոչ միայն ներառում են Youtube-ի ստանդարտ ֆունկցիաները, այլ նաև ավելացնում են նոր ֆունկցիաներ: Նմանատիպ հավելված է Music Tubee ծրագիրրը:



Այս հավելվածը թույլ է տալիս ծալել ծրագիրը և միաժամանակ լսել Youtube-ի երգերը: Այս դեպքում աշխատում են նաև Control Center-ի բոլոր կոճակները: 
Google Maps-ում ավելացել է կետերի միջև հեռավորությունը չափող գործիք

Google Maps-ում ավելացել է կետերի միջև հեռավորությունը չափող գործիք


Google Maps օնլայն քարտեզների ծառայությունում ավելացել է մի գործիք, որի շնորհիվ հնարավոր է չափել երկու կամ ավելի կետերի միջև եղած հեռավորությունը: Գործիքը ակտիվացնելու համար անհրաժեշտ է սեղմել մկնիկի աջ կոճակը ու բացված ցանկում ընտրել Measure Distance գործառույթը: 


Այնուհետև պետք է մկնիկի ձախ կոճակով սեղմել այն կետի վրա, որի հեռավորությունն ուզում եք չափել: Հետագայում կարող եք սեղմել գծի վրա և ավելացնել նոր կետեր: Ստեղծված կետերը կարող եք նաև տեղաշարժել ու փոխել գծի ուղղությունը:



Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արթուր Աբրահամյանը
Ucom-ը բարձրացնում է ինտերնետի արագությունը ամռան ընթացքում

Ucom-ը բարձրացնում է ինտերնետի արագությունը ամռան ընթացքում


Ucom ընկերությունն ամառային անակնկալ է մատուցում իր բաժանորդներին: Ամռանը բարձրանում են ինտերնետային բոլոր արագությունները. եթե Դուք մինչ օրս օգտվում եք 5Մբ/վ արագությամբ ինտերնետից, ապա ամռան ընթացքում կարող եք վայելել 10 Մբ/վ արագություն, 12Մբ/վ արագությամբ ինտերնետից օգտվող բաժանորդները ստանում են 36Մբ/վ արագություն, 15Մբ/վ արագությունից օգտվողները՝ 60Մբ/վ, իսկ 22Մբ/վ արագությամբ ինտերնետից օգտվող բաժանորդները՝ 88Մբ/վ:
«Triple Play Select» փաթեթի բաժանորդներն ամռան ընթացքում կարող են օգտվել 36Մբ/վ արագությամբ ինտերնետից, «Triple Play Classic» փաթեթի ինտերնետ արագությունը դառնում է 80Մբ/վ, «Triple Play Rock» փաթեթի ինտերնետը՝ 100Մբ/վ, իսկ «Triple Play Jazz» փաթեթի բաժանորդները հնարավորություն կունենան վայելելու 140Մբ/վ արագությամբ ինտերնետ:
Ինչպես արագացնել Youtube-ի վիդեոների բեռնումը

Ինչպես արագացնել Youtube-ի վիդեոների բեռնումը



Երբ Youtube-ի տեսահոլովակները դանդաղ են բեռնվում, ապա տեսահոլովակի ներքևի մասում հայտնվում է մի գրություն, որտեղ նշված է, որ տեսանյութերի դանդաղ բեռնման պատճառը ոչ թե Youtube կայքն է, այլ օգտատիրոջ ինտերնետ պրովայդերը: Փաստորեն Google ընկերությունը սկսել է մեղադրել ինտերնետ պրովայդերներին: Նման դեպքերում Youtube-ը առաջարկում է փոխել ինտերնետ պրովայդերը: Սակայն պրովայդերը փոխելու փոխարեն կարող եք օգտվել հետևյալ թաքնված հնարքից, որը թույլ է տալիս ինտերնետ դիտարկչին ուղիղ կապ հաստատել ավելի արագ վիդեո սերվերների հետ, այլ ոչ թե պրովայդերների կողմից որոշված ճանապարհներով, որոնք հաճախ օպտիմիզացված չեն և դանդաղեցնում են տեսահոլովակների բեռնումը:

1. Բացեք cmd ծրագիրը (Administrator-ի ռեժիմում):



2. Պատճենահանեք և տեղադրեք ներքևի կոդը: Վերջում սեղմեք Enter

netsh advfirewall firewall add rule name=”freedomtoyoutube” dir=in action=block remoteip=173.194.55.0/24,206.111.0.0/16 enable=yes



Օգտատերերի մեծ մասի մոտ այս հրամանը աշխատացնելուց հետո վիդեոները բեռնվում են համեմատաբար ավելի արագ: Եթե այս հրամանն աշխատացնելուց հետո Ձեզ մոտ փոփոխություն չի նկատվում կամ ավելի վատ ազդեցություն է ունենում, ապա կարող եք անջատել այն՝ cmd-ում գրելով հետևյալ հրամանը՝

netsh advfirewall firewall delete rule name=”freedomtoyoutube”
Gmail-ում հայտնվել է հայերեն ինտերֆեյս

Gmail-ում հայտնվել է հայերեն ինտերֆեյս



Google ընկերությանը պատկանող Gmail փոստային ծառայությունում հայտնվել են 13 նոր լեզուների ինտերֆեյսներ, որոնց մեջ կա նաև հայերենը: Բացի հայերենից, Gmail-ում ավելացվել են նաև աֆրիկերեն, ադրբեջաներեն, չինարեն (Հոնգ Կոնգ),ֆրանսերեն (Կանադա), վրացերեն և մի քանի ոչ այդքան տարածված լեզուներ: Հիշեցնեմ, որ մինչ այժմ Gmail-ում կար 58 լեզու և դրանց գումարելով վերջերս ավելացված 13 լեզուները կստանանք 71 լեզու: Gmail-ի լեզուն փոխելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը:

1. Բացեք կարգավորումների էջը




2. Ընտրեք համապատասխան լեզուն


3.Սեղմեք ներքևում գտնվող Save Changes կոճակը



Ինչպես iOS համակարգում տեղադրել Vkontakte հավելվածը

Ինչպես iOS համակարգում տեղադրել Vkontakte հավելվածը


Վերջերս Apple ընկերությունը App Store-ից հեռացրել է ռուսական Vkontakte սոցիալական ցանցի պաշտոնական հավելվածը, քանի որ այն պարունակում էր հեղինակային իրավունքներ խախտող ֆիլմեր և երգեր: Եթե նախկինում արդեն հասցրել էին տեղադրել այս հավելվածը, ապա այն ավտոմատ չի ջնջվի և կշարունակի անխափան աշխատել: Սակայն, եթե չունեք տեղադրված և ցանկանում եք այն տեղադրել, ապա պետք է օգտվեք հատուկ հնարքներից: Այսօր կանդրադառնանք այդ հնարքներից թերևս ամենապարզին: Պետք է ընդամենը iPhone-ով կամ iPad-ով բացել www.jusnotiz.com/vk կայքը և սեղմել Установить կոճակը:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գոռ Հարությունյանը
Վերջապես Facebook Messenger հավելվածը հասանելի է նաև iPad-ի վրա

Վերջապես Facebook Messenger հավելվածը հասանելի է նաև iPad-ի վրա

Վերջապես iPhone-ի համար նախատեսված Facebook Messenger հավելվածը հասանելի է նաև iPad սարքերի վրա: Ճիշտ է, այն նախկինում նույնպես հնարավոր էր օգտագործել iPad-ների վրա, սակայն ծրագրի չափերն ու որակը խախտվում էին: Բացի այդ, նախկինում iPad-ով App Store-ում որոնելիս այդ հավելվածը չէր ցուցադրվում: Հիշեցնեմ, որ Facebook Messenger հավելվածը հանդիսանում է Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական մեսենջերը և նախատեսված է հաղորդագրութուններ, վիդեոներ, նկարներ ուղարկելու համար: Այս հավելվածով հնարավոր է նաև կատարել վիդեոզանգեր: Facebook Messenger հավելվածը կարող եք անվճար ներբեռնել App Store-ից:
Beeline ռոումինգ 29.99 դրամով Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում

Beeline ռոումինգ 29.99 դրամով Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում

Beeline–ը գործարկում է «Կապի մեջ» ծառայությունն, որը ռոումինգի ցածր գների աննախադեպ առաջարկ է։ Գտնվելով Beeline ցանցում Վրաստանում, Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում, Wind ցանցում Իտալիայում կամ Kyivstar ցանցում Ուկրաինայում, հաճախորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 29.99 դրամ մեկ միասնական սակագնով։ 1ՄԲ բջջային ինտերնետի և ելքային SMS հաղորդագրության արժեքը կազմում է 29.99 դրամ։ Մուտքային SMS հաղորդագրություններն անվճար են։

Գտնվելով Beeline ցանցում վերը նշված երկրներում կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդները կարող են անվճար զանգահարել Հաճախորդների սպասարկման ծառայության +37480000612 հեռախոսահամարով։ Անվճար զանգահարելու համար անհրաժեշտ չէ նախապես հավաքել որևէ հրահանգ կամ ակտիվացնել ծառայություն։

«Կապի մեջ» ծառայությունը ակտիվացնելու համար հաճախորդը պետք է իր բջջային հեռախոսից հավաքի *655# հրահանգը։ Ծառայության ակտիվացման գումարը կազմում է 290 դրամ։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է անվճար ակտիվացնել ռոումինգը՝ հավաքելով #351*0000# հրահանգը։ «Կապի մեջ» ծառայությունը հասանելի է Beeline–ի բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին: Ծառայությունը գործում է մինչև 30.09.2014թ. ներառյալ:
Samsung-ը ներկայացրեց Galaxy S5 mini սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրեց Galaxy S5 mini սմարթֆոնը


Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S5 սմարթֆոնի փոքր տարբերակը՝ Galaxy S5 mini սմարթֆոնը: Այս մոդելն ունի 4.5 դյույմանոց և 720×1280 կետերի թողունակությամբ Super AMOLED էկրան, 4 միջուկանի 1,4 Գհց  պրոցեսոր,  1.5 Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներքին հիշողություն: Սարքի հիշողությունը հնարավոր է շատացնել մինչև 64 Գբ ծավալով microSD քարտի միջոցով: Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է 8 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առջևի մասում՝ 2.1 Մպ: Սարքն ունակ է նկարել Full HD վիդեոներ:



 Samsung Galaxy S5 mini սմարթֆոնն ունի Wi-Fi 802.11 a/b/g/n, NFC, Bluetooth 4.0 LE, A-GPS, ակսելերոմետր, թվային կողմնացույց, հիրոսկոպ և բազմաթիվ այլ սենսորներ ու մոդուլներ: Բացի այդ,  Galaxy S5 mini սմարթֆոնն ունի մատնահետքերի սկաներ, սրտի ռիթմի սենսոր և ինֆրակարմիր պորտ: Կարելի է ասել, որ mini տարբերակի վրա կան Galaxy S5 սմարթֆոնի գրեթե բոլոր ֆունկցիաներն ու մոդուլները: Galaxy S5 mini սմարթֆոնը աշխատում է  Android 4.4 (KitKat) օպերացիոն համակարգով: Այս նոր մոդելը հասանելի կլինի կորպուսի 4 տարբեր գույներով՝ սև, սպիտակ, երկնագույն և ոսկեգույն: 

Ինտերակտիվ խորանարդ Google-ի կողմից

Ինտերակտիվ խորանարդ Google-ի կողմից



Google ընկերությունը թողարկել է մի հետաքրքիր ինտերակտիվ խորանարդ, որն ունակ է տեսահոլովակը, երաժշտությունը և այլ էլեմենտները մատուցել նոր ձևաչափով: Խորանարդի յուրաքանչյուր կողմի վրա կա ինֆորմացիայի առանձին տարր և խորանարդը պտտելով կարելի է անցում կատարել մեկ հոսքից դեպի մյուսը կամ միանգամից դեպի մի քանի հոսքեր: Մի խոսքով պտտեք խորանարդը և ինքներդ կտեսնեք, թե ինչի մասին է խոսքը :)

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արմեն Նավասարդյանը
Ինչպես Jailbreak անել  iOS 7.1-7.1.2 համակարգերը

Ինչպես Jailbreak անել iOS 7.1-7.1.2 համակարգերը


Ռեզյումե գեներացնող գործիք Optimum-ի կողմից

Ռեզյումե գեներացնող գործիք Optimum-ի կողմից




Աշխատանքի ընդունման գործում շատ մեծ ուշադրություն է դարձվում մարդու ռեզյումեյին (CV):Շատ կարևոր է ունենալ գեղեցիկ ու գրագետ պատրաստված ռեզյումե, եթե ցանկանում եք ընդունվել լավ աշխատանքի: Optimum ուսումնական կենտրոնը որոշել է հեշտացնել ռեզյումե պատրաստելու գործընթացը և ստեղծել է մի գործիք, որն ավտոմատ կգեներացնի ձեր մուտքագրած տվյալներին համապատասխան ռեզյումեն: CV-Maker գործիքը թույլ է տալիս օնլայն ռեժիմում ձևավորել և խմբագրել արդեն իսկ ստեղծված ռեզյումեները: 


Այն ներառում է CV-ի համար օգտագործվող բոլոր հիմնական բաժինները՝ հնարավորություն տալով ավելացնել կամ կամ բացառել որոշ բաժիններ: Գործիքի ինտերֆեյսը բավականին պարզ է: Ընդամենը պետք է լրացնել յուրաքանչյուր բաժնում գտնվող դաշտերը և վերջում ընտրել ռեզյումեյի տեսքը: 


Այժմ գործիքն առաջարկում է 4 տեսքի և 3 ոճերի ռեզյումեներ: Չի բացառվում, որ հետագայում կավելանան նաև նոր տեսքեր: Գործիքից լիարժեք օգտվելու համար պետք է գրանցվեք կամ մուտք գործեք Ձեր Ֆեյսբուքի պրոֆիլով: Այնուհետև կարող եք ստեղծել ու պահպանել մեկից ավել ռեզյումեներ և ցանկացած պահի խմբագրել ու ներբեռնել դրանք:

Ֆեյսբուքը գաղտնի փորձեր է արել օգտատերերի վրա: Հուզիչ տեսահոլովակ

Ֆեյսբուքը գաղտնի փորձեր է արել օգտատերերի վրա: Հուզիչ տեսահոլովակ


Վերջերս պարզ է դարձել, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցը հոգեբանական փորձարկումներ է արել հազարավոր օգտատերերի վրա և նրանց լրահոսում ցուցադրել է միայն բացասական կամ դրական բնույթի գրառումներ: Հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ լրահոսը շատ մեծ ազդեցություն է թողնում օգտատերերի ինքնազգացողության և կյանքի վրա: Այդ ազդեցությունը ավելի պատկերավոր տեսնելու համար վերջերս ստեղծվել է մի տեսահոլովակ, որը դարձել է համացանցի ամենաշատ դիտվող տեսանյութերից մեկը:


Առանց հետազոտություններ անցկացնելու էլ պարզ է, որ անհաջողությունների մեջ գտնվող մարդկանց մոտ այլ մարդկանց դրական ու կյանքով լի գրառումները կարող են առաջացնել լուրջ սթրեսներ և հակառակը: Ապրեք Ձեր կյանքով և մի ձգտեք նմանվել ուրիշներին, մի նախանձեք ու մի չարախոսեք, այլ պարզապես ուրախացեք ընկերների հաջողություններով ու հաղթահարեք դժվարությունները:

Հ.Գ.
Տեսահոլովակի երաժշտությունը կարող եք լսել այստեղ