Ընտրեք ինքնաթիռը և կատարեք վիրտուալ թռիչք Հայաստանի կամ ցանկացած այլ երկրի տարածքում

Ամսաթիվ

Google Earth API տեխնոլոգիան թույլ է տալիս ստեղծել մի շարք հետաքրքիր խաղեր ու ծրագրեր, որոնցից մեկին այսօր կանդրադառնամ: GEFS online կայքը թույլ է տալիս ընտրել ինքնաթիռի մոդելը և դրանով կատարել վիրտուալ թռիչք դեպի ցանկացած երկիր: Քանի որ կայքում օգտագործվում է Google Earth API տեխնոլոգիան, այդ պատճառով նախևառաջ պետք է ինտերնետ դիտարկչի վրա տեղադրել Google Earth Plugin-ը և ռեստարտ անել դիտարկիչը: Ինքնաթիռները հնարավոր է կառավարել մկնիկի, ստեղնաշարի կամ ջոյստիկի միջոցով: Կառավարող կոճակներն ու մնացած այլ կարգավորումները տեսնելու համար պետք է սեղմել ներքևի Options կոճակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն