Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Զոհրաբ Առաքելյանը
Ինչպես է Մարկ Ցուկերբերգը հեռուստացույցով ներկայացնում TheFacebook.com կայքը 10 տարի առաջ

Ինչպես է Մարկ Ցուկերբերգը հեռուստացույցով ներկայացնում TheFacebook.com կայքը 10 տարի առաջ


Ուղիղ 10 տարի առաջ Մարկ Ցուկերբերգ անունով այս երիտասարդը CNBC հեռուստաալիքով պատմում էր մի սոցիալական ցանցի մասին, որն այն ժամանակ ուներ 100,000 օգտատեր: Այն ժամանակ այդ սոցիալական ցանցը կոչվում էր TheFacebook.com:
Այս մարդը խնդրել է իր լուսանկարը մշակել և Էյֆելյան աշտարակը տեղադրել ձեռքի տակ: Ահա, թե ինչ ստացվեց արդյունքում

Այս մարդը խնդրել է իր լուսանկարը մշակել և Էյֆելյան աշտարակը տեղադրել ձեռքի տակ: Ահա, թե ինչ ստացվեց արդյունքում


Այս հոլանդացին ինտերնետի օգտատերերին խնդրել էր այնպես մշակել իր լուսանկարը, որպեսզի Էյֆելյան աշտարակը հայտնվի նրա մատերի տակ: Օգտատերերն էլ ջանք ու եռանդ չեն խնայել նրա ցանկությունը կատարելու համար:




















Ինչպես Google Chrome-ի մեկնարկային էջը վերածել iOS համակարգի ինտերֆեյսի

Ինչպես Google Chrome-ի մեկնարկային էջը վերածել iOS համակարգի ինտերֆեյսի



Google Chrome ինտերնետ դիտարկիչը թույլ է տալիս հավելվածների միջոցով փոխել մեկնարկային էջի դիզայնը և գործառույթները: Բլոգում մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ Google Chrome-ի մեկնարկային էջին փոխարինող մի շարք հավելվածների: Այս անգամ կանդրադառնանք Google Chrome-ի մեկնարկային էջը iOS համակարգի ինտերֆեյսի վերածող IOS 7 New Tab Page հավելվածին, որը կարող եք անվճար ներբեռնել և տեղադրել այստեղից



Հավելվածը ներառում է մի շարք պատրաստի հասցեներ, որոնցով կարելի է բացել խաղերի, սոցիալական ցանցերի, նորությունների, վիդեոների և այլ բաժինների տարբեր կայքեր: Անշուշտ այդ հղումները կարելի է ջնջել կամ ավելացնել նորերը: Ջնջելու համար պետք է սեղմել և պահել նշանի վրա (ինչպես iOS համակարգում): Ավելացնելու համար պետք է սեղմել ներևքի App Store կոճակի վրա:



Կարող եք նաև սեղմել Settings կոճակը և փոխել մի շարք կարգավորումներ: Այդ էջի միջոցով կարող եք նաև մեկնարկային էջի վրա ավելացնել ցանկացած վեբ կայքի հասցե:


Google Chrome ինտերնետ դիտարկչից հավելվածներ ջնջելու մասին կարդացեք այստեղ:
Call Of Duty: Black Ops 3 խաղի թողարկման ամսաթիվը, թրեյլերն ու համակարգչային պարամետրերը

Call Of Duty: Black Ops 3 խաղի թողարկման ամսաթիվը, թրեյլերն ու համակարգչային պարամետրերը


Call Of Duty խաղի հերթական մասը թողարկվելու է ս.թ. նոյեմբերին: Այն հասանելի է լինելու PC, PS4 և Xbox One սարքերի վրա: 


Call Of Duty: Black Ops 3 խաղը չի պահանջելու գերհզոր համակարգիչներ և աշխատելու է հետևյալ պարամետրով համակարգիչների վրա`


Facebook Messenger-ով արդեն հնարավոր է կատարել վիդեոզանգեր

Facebook Messenger-ով արդեն հնարավոր է կատարել վիդեոզանգեր

Facebook-ը ջանքեր չի խնայում սեփական Messenger ծրագիրն ավելի հայտնի ու կիրառելի դարձնելու համար և այդ ծրագրի մեջ շարունակում է ավելացնել նոր ֆունկցիաներ: Վերջերս Messenger-ում ավելացվել է վիդեոզանգեր կատարելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ նախկինում հնարավոր էր կատարել միայն ձայնային զանգեր: 
Վիդեոզանգերի գործառույթն առայժմ հասանելի է միայն հետևյալ երկրների համար՝ Բելգիա, Կանադա, Խորվաթիա, Դանիա, Ֆրանսիա, Հունաստան, Լաոս, Լիտվա, Մեքսիկա, Նիգերիա, Նորբեգիա, Օման, Լեհաստան, Պորտուգալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և Ուրուգվայ: Մնացած երկրների համար այս գործառութը հասանելի կլինի մոտակա ամիսների ընթացքում:
Կայացան IT Futsal Cup 2015 առաջնության 1/8 եզրափակչի խաղերը

Կայացան IT Futsal Cup 2015 առաջնության 1/8 եզրափակչի խաղերը


IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 23 ընկերություններ: Ապրիլի 26-ին կայացան IT Futsal Cup 2015 առաջնության 1/8 եզրափակչի խաղերը: 


Google-ը ներկայացրեց Project Fi բջջային կապի ծառայությունը

Google-ը ներկայացրեց Project Fi բջջային կապի ծառայությունը



Google ընկերությունը ԱՄՆ-ում ներկայացրեց բջջային կապի ծառայություն, որը ստացել է Project Fi անունը: Project Fi ծառայությունը հիմնված է T-Mobile և Sprint բջջային օպերատորների, ինչպես նաև Wi-Fi ցանցի վրա: Կախված այն հանգամանքից, թե տվյալ վայրում որ կապի ազդանշանն է ավելի ուժեք, օգտատերը կկատարի զանգեր վերոնշյալ օպերատոի LTE ցանցով կամ բաց Wi-Fi ցանցով: Ընդ որում կապի փոփոխությունը տեղի է ունենում աննկատ: Տվյալ պահին այս ծառայությունը աշխատում է միայն Motorola Nexus 6 սմարթֆոնի վրա և դրան միանալու համար պետք է հրավեր ստանալ:



Project Fi-ն ունի հետևյալ գնային քաղաքակնությունը: Դեպի ավելի քան 120 երկրներ հնարավոր է կատարել անսահմանափակ քանակի զանգեր և ուղարկել հաղորդագրություններ ամսական 20$-ով: Բացի դրանից, առանձին պետք է վճարել ինտերնետ տրաֆիկի համար՝ 1 Գբ-ի համար 10$: Ընդ որում, օգտատերը վճարելու է միայն այն օգտագործած տրաֆիկի համար: Այսինքն, եթե 3Գբ-ից ամսվա մեջ օգտագործել է 1,4 Գբ, ապա մնացած տրաֆիկին համապատասխան գումարը փոխանցվում է օգտատիրոջ հաշվի վրա:

Ֆեյսբուքի նոր հավելվածը սմարթֆոնի վրա ցուցադրում է անծանոթ համարից զանգողի մասին ինֆորմացիա

Ֆեյսբուքի նոր հավելվածը սմարթֆոնի վրա ցուցադրում է անծանոթ համարից զանգողի մասին ինֆորմացիա


Facebook ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Hello հավելվածը, որը նախատեսված է Android-ում ներդրված զանգերի հավելվածին փոխարինելու համար: Սմարթֆոնի վրա զանգ ընդունելու դեպքում այն հավելվածը ցուցադրում է օգտատիրոջ Ֆեյսբուքի պրոֆիլի ինֆորմացան: 



Այսպիսով անծանոթ համարից զանգ ստանալու դեպքում սմարթֆոնի էկրանին կցուցադրվի տվյալ համարի տիրոջ մասին լրացուցիչ տվյալներ՝ անուն ազգանուն, աշխատանքի վայր և այլն: 


Facebook Hello-ի օգտատերերը կարող են նաև ստեղծել «Սև ցուցակներ» և արգելափակել այդ ցուցակում գտնվող մարդկանց զանգերը: Հնարավորություն կա նաև փնտրել այլ մարդկանց և ավելացնել հեռախոսի կոնտակտների մեջ: 


Տվյալ պահին Facebook Hello հավելվածը անվճար հասանելի է Google Play-ում մի շարք երկրների համար: Ցավոք սրտի Հայաստանի օգտատերերի համար այն դեռևս անհասանելի է, սակայն կարող եք ներբեռնել Apk ֆայլը և տեղադրել: Տեղեկացնեմ, որ այս ճանապարհով հեռախոսի վրա հավելվածներ տեղադրելու համար պետք է կարգավորումներում միացնեք «unknown source» ֆունկցիան (Settings-Security-Unknown sources):
Օրվա կադրը

Օրվա կադրը



Google-ն արդեն թույլ է տալիս ներբեռնել որոնումների արխիվը

Google-ն արդեն թույլ է տալիս ներբեռնել որոնումների արխիվը


Կարծում եմ բոլորդ էլ գիտեք, որ Google-ում կատարված որոնումները պահպանվում են Ձեր Google-ի հաշվի վրա: Այսինքն, եթե մուտք եք գործել Google հաշիվ և այնուհետև կատարել եք ցանկացած որոնում Google կայքի միջոցով, ապա այդ որոնումները պահպանվում են Ձեր որոնումների արխիվում: Այդ արխիվը կարող եք տեսնել այս էջում:



Վերջերս Google-ը հնարավորություն է տվել ոչ միայն տեսնել այդ արխիվը, այլև ներբեռնել այն Google Drive-ի կամ համակարգչի մեջ: Արխիվը ներբեռնելու համար պետք է բացել այս էջը և սեղմել Download կոճակը: 



Այնուհետև Ձեր էլեկտրոնային փոստի վրա կստանաք Google Drive-ում տեղադրված Ձեր արխիվի հասցեն:


Google-ի որոնման արդյունքներում այժմ հաշվի է առնվում կայքի բջջային տարբերակի առկայությունը

Google-ի որոնման արդյունքներում այժմ հաշվի է առնվում կայքի բջջային տարբերակի առկայությունը


Վերջերս Google-ը թարմացրել է որոնման համակարգի ալգորիթմը: Այս նոր ալգորիթմը ստացել է MobileGeddon անվանումը: Այս ալգորիթմը ստուգում է կայքի բջջային տարբերակի համատեղելիությունը և այդ ստուգման արդյունքի հիման վրա դասավորում է որոնման արդյունքները: Այսինքն, եթե ունենք միևնույն կշռով A և B կայք, ապա որոնման արդյունքներում ավելի բարձր դիրք կգրավի այն կայքը, որի բջջային տարբերակը հնարավորինս օպտիմիզացված ու հարմարեցված է:



Նշեմ, որ այս ալգորիթմը կիրառվում է միայն բջջային հեռախոսով Google-ում որոնում կատարելու դեպքում: Կայքերի տերերը կարող են ստուգել իրենց կայքերի «բջջային տարբերակի համատեղելիությունը» այս հղման միջոցով:
Google-ը թույլ է տալիս գտնել հեռախոսը պարզ որոնման միջոցով

Google-ը թույլ է տալիս գտնել հեռախոսը պարզ որոնման միջոցով



Android-ի օգտատերերի համար երևի գաղտնիք չի, որ կարող են Google-ի հաշվի միջոցով տեսնել, թե տվյալ պահին որտեղ է գտնվում իրենց Android հեռախոսը: Վերջերս Google-ը որոշել է ավելի պարզեցնել այս գործընթացը և այս ֆունկցիան ներդրել է իր որոնման ծառայության մեջ: Այսուհետ Google-ում կարող եք պարզապես գրել «find my phone» արտահայտությունը և Google-ը որոնման արդյունքների մեջ կցուցադրի քարտեզը և Ձեր հեռախոսի գտնվելու վայրը:
Կայացան IT Futsal Cup 2015 առաջնության խմբային փուլի վերջին խաղերը

Կայացան IT Futsal Cup 2015 առաջնության խմբային փուլի վերջին խաղերը


IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 23 ընկերություններ: Ուրբաթ և կիրակի օրերին կայացան IT Futsal Cup 2015 առաջնության խմբային փուլի վերջին խաղերը և ձևավորվեցին 1/8 եզրափակչի զույգերը: Եվս երկու խաղեր տեղի կունենան երկուշաբթի: Կայացած խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները`


Խմբերային փուլի ավարտից հետո խմբերն ունեն այս տեսքը՝



Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Պարույր Խաչատրյանը

GTA V խաղի համակարգչային տարբերակում ներառված է նաև խաղի ընթացքի ձայնագրման և ռեժիսորի գործիքներ

GTA V խաղի համակարգչային տարբերակում ներառված է նաև խաղի ընթացքի ձայնագրման և ռեժիսորի գործիքներ


Rockstar Games ընկերությունը վերջերս  թողարկված GTA V խաղի համակարգչային տարբերակում ներդրել է նաև Rockstar Editor գործիքը, որի միջոցով օգտատերերը կարող են ձայնագրել իրենց խաղերը, հետագայում խմբագրել դրանք և կիսվել ընկերների հետ:



Ծրագրում կա նաև Director Mode ռեժիմ, որի շնորհիվ օգտատերերը կարող են իրենց զգալ հերթական բլոկբաստերի ռեժիսորի դերում: Այդ ռեժիմում օգտատերերը կարող են մշակել հատուկ սցենարներ ոչ միայն խաղի գլխավոր հերոսների մասնակցությամբ, այլ նաև պատահական անցորդների և կենդանիների:

Ընտրեք ինքնաթիռը և կատարեք վիրտուալ թռիչք Հայաստանի կամ ցանկացած այլ երկրի տարածքում

Ընտրեք ինքնաթիռը և կատարեք վիրտուալ թռիչք Հայաստանի կամ ցանկացած այլ երկրի տարածքում


Google Earth API տեխնոլոգիան թույլ է տալիս ստեղծել մի շարք հետաքրքիր խաղեր ու ծրագրեր, որոնցից մեկին այսօր կանդրադառնամ: GEFS online կայքը թույլ է տալիս ընտրել ինքնաթիռի մոդելը և դրանով կատարել վիրտուալ թռիչք դեպի ցանկացած երկիր: Քանի որ կայքում օգտագործվում է Google Earth API տեխնոլոգիան, այդ պատճառով նախևառաջ պետք է ինտերնետ դիտարկչի վրա տեղադրել Google Earth Plugin-ը և ռեստարտ անել դիտարկիչը: Ինքնաթիռները հնարավոր է կառավարել մկնիկի, ստեղնաշարի կամ ջոյստիկի միջոցով: Կառավարող կոճակներն ու մնացած այլ կարգավորումները տեսնելու համար պետք է սեղմել ներքևի Options կոճակը:
Գործնական գրականության առաջին on-line խանութը Հայաստանում

Գործնական գրականության առաջին on-line խանութը Հայաստանում


Grqer.am կայքը գործնական գրականության on-line խանութ է, որը հանդիսանում է «Манн, Иванов и Фербер» հրատարակչության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Կայքից կարող եք ձեռք բերել հետևյալ թեմաների գրքեր՝ մարկետինգ, կառավարում, ֆինանսներ, գովազդ, HR, առքուվաճառք և այլն: