Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
iOS-ի հավելվածի պարունակությունը վերև բարձրացնող թաքնված հնարք

iOS-ի հավելվածի պարունակությունը վերև բարձրացնող թաքնված հնարք


Հաճախ պատահում են դեպքեր, երբ iOS-ի որևէ հավելածում պարունակությունը իջացնում եք ներքև և կարիք է առաջանում միանգամից այն բարձրացնել վերև: Պարզվում է, որ նմանատիպ դեպքերի համար iOS-ում կա թաքնված հնարք: Անհրաժեշտ է ընդամենը սեղմել վերևի ժամացույցի վրա: 

Ինչպես մաքրել iOS-ի ընթացիկ RAM-ը՝ առանց լրացուցիչ ծրագիր օգտագործելու

Ինչպես մաքրել iOS-ի ընթացիկ RAM-ը՝ առանց լրացուցիչ ծրագիր օգտագործելու


iOS օպերացիոն համակարգը բացված հավելվածների ռեսուրսները տեղադրում է սարքի օպերատիվ հիշողության մեջ (RAM): Ճիշտ է՝ iOS-ը ներքին կարգով կառավարում է այդ հիշողությունը և պետք եղած ժամանակ այնտեղից ջնջում է տվյալ պահին չօգտագործվող ռեսուրսները, սակայն երբեմն ահնհրաժեշտություն է լինում ստիպողաբար մաքրել այդ հիշողությունը: iOS-ի համար կան մի շարք լրացուցիչ հավելվածներ, որոնք թույլ են տալիս կատարել նշված գործողությունը, սակայն պարզվում է, որ դա կարելի է անել առանց լրացուցիչ հավելվածներ օգտագործելու: 


Այսպիսով iOS-ում RAM-ը մաքրելու համար պետք է մի քանի վայրկյան սեղմած պահել անջատելու կոճակը: Այնուհետև «Slide to power off» հաղորդագրույթյունը տեսնելուց հետո պետք է թողնել անջատելու կոճակը և սեղմած պահել Home կոճակը՝ մինչև որ չվերադառնաք «Գլխավոր էջը»: Ընդ որում, բոլոր բացված հավելվածները կմնան «App Switcher» բաժնում, սակայն դրաք կբերվեն սկզբնական վիճակի:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արմեն Բաղդասարյանը
Rovio ընկերությունը 6 տարի անց թողարկեց Angry Birds 2 խաղը

Rovio ընկերությունը 6 տարի անց թողարկեց Angry Birds 2 խաղը



Angry Birds խաղի առաջին մասը թողարկվել է 2009 թվականին և դրանից հետո ստեղծվել են հարյուրյավոր լրացուցիչ լեվելներ և մոտ 9 լրացուցիչ խաղեր (Angry Birds Space, Angry Birds Rio, Angry Birds Friends, Angry Birds Seasons, Angry Birds Star Wars, Angry Birds Go!, Angry Birds Transformers, Angry Birds Fight! և Angry Birds Stella): 



6 տարի անց Rovio ընկերությունը վերջապես թողարկեց Angry Birds խաղի երկրորդ տարբերակը: Angry Birds 2-ը անվճար հասանելի է iOS և Android օգտատերերի համար:


Windows 10-ի վերջնական տարբերակն արդեն հասանելի է

Windows 10-ի վերջնական տարբերակն արդեն հասանելի է


Ինչպես և նախատեսվում էր՝ այսօր Microsoft ընկերությունը սկսել է տարածել Windows 10 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը: Տվյալ պահին Windows 10-ը հասանելի է աշխարհի 190 երկրներում: Այսօրվանից սկսած Windows 7, Windows 8 և 8.1 օպերացիոն համակարգերի լիցենզիոն տարբերակների տերերը կարող են անվճար թարմացվել Windows 10-ի: Մնացած օգտատերերը ստիպված կլինեն վճարել 119$` Home Edition-ի համար, կամ 199$` Pro տարբերակի համար:


Նոր Windows 10-ի առավելություններից է Cortana ձայնային օգնականը, Edge ինտերնետ դիտարկիչը, թարմացված հավելվածների խանութն ու Start Menu-ն, վիրտուալ աշխատասեղանների հնարավորությունը, ծանուցումների կենտրոնը, բարելավված Windows Defender-ը և բազմաթիվ այլ նորույթներ:
Հուլիսի 30-ին «Օպտիմում» ուսումնական կենտրոնը հյուրընկալելու է BetConstruct ընկերությանը

Հուլիսի 30-ին «Օպտիմում» ուսումնական կենտրոնը հյուրընկալելու է BetConstruct ընկերությանը



Սույն թվականի Հուլիսի 30-ին ժամը 19:00 Օպտիմում ուսումնական կենտրոնը հյուրընկալելու է BetConstruct ընկերությանը:  Մուտքն ազատ է:

Master class-ի օրակարգը՝
  • BetConstruct-ի ստեղծման պատմությունը,
  • Առկա թափուր աշխատատեղեր,
  • Ինտերակտիվ և թիմային խաղեր,
  • Աշխատանքի/ փորձաշրջանի իրական հնարավորություն BetConstruct-ում: 


Լրացուցիչ տեղեկությունների և գրանցվելու համար կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ 095 525 925, 060 525 925:
Պլուտոն մոլորակի բոլոր լուսանկարները մեկ անիմացիայում

Պլուտոն մոլորակի բոլոր լուսանկարները մեկ անիմացիայում


NASA-ն հետաքրքիր անիմացիա է պատրաստել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են փոխվել Պլուտոն մոլորակի մասին պատկերացումները վերջին 85 տարում:


Առաջին լուսանկարը արվել է հեռավոր 1930 թվականին, իսկ մնացածները՝ 1990թ.-ից սկսած: Հիշեցնեմ, որ վերջին լուսանկարը կատարվել է ս.թ. հուլիսի 15-ին «Նոր հորիզոններ» տիեզերական կայանի կողմից:
Android-ի Youtube հավելվածում լուծվել է ուղղահայաց նկարված վիդեոներ դիտելու խնդիրը

Android-ի Youtube հավելվածում լուծվել է ուղղահայաց նկարված վիդեոներ դիտելու խնդիրը



Օգտատերերից շատերը վիդեո նկարելու ընթացքում սմարթֆոնը պահում են ուղղահայաց դիրքով, որը բնականաբար սխալ է և արդյունքում վիդեոները ճիշտ չեն ցուցադրվում: Նախկինում այդպիսի վիդեոները YouTube-ում նայելու համար անհրաժեշտություն էր առաջանում բռնել սմարթֆոնը հորիզոնական դիրքով: Դա թույլ էր տալիս դիտել վիդեոն ամբողջ էկրանով, սակայն տեսանյութի կողքերում հայտնվում էին սև գծեր: Վերջերս Google-ի մասնագետները լուծել են այս խնդիրը: Այժմ Android համակարգի համար նախատեսված YouTube հավելվածի նոր տարբերակում (10.28) հնարավոր է դիտել ուղղահայաց նկարված վիդեոները ամբողջ էկրանով:



Ընդ որում, կարիք չկա պտտել սմարթֆոնը (այն կարող եք բռնել ուղղահայաց ուղղությամբ): Այդ դեպքում այլևս չեն առաջանում սև գծեր, իսկ վիդեոն հնարավոր է տեսնել հենց այն վիճակում, ինչպիսին նկարել է հեղինակը:
Google Maps-ն այժմ քարտեզի վրա ցուցադրում է բոլոր այն վայրերը, որտեղ Դուք եղել եք

Google Maps-ն այժմ քարտեզի վրա ցուցադրում է բոլոր այն վայրերը, որտեղ Դուք եղել եք


Եթե Google-ի հավելվածներից որևէ մեկին թույլատրել եք հետևել Ձեր գտնվելու վայրին, ապա այժմ այդ ինֆորմացիան կարող եք տեսնել անմիջապես Google-ի քարտեզների վրա: Նոր գործիքը կոչվում է Your Timeline: Դրա միջոցով հնարավոր է ընտրել ցանկացած օր և այն կցուցադրի, թե այդ օրը որ վայրերում եք գտնվել: Եթե Ձեր գտնվելու վայրերի պատմությունը անջատված է, ապա կարող եք այն միացնել սեղմելով ներքևում գտնվող Enable Locations History կոճակը:



Կարող եք նաև ջնջել, խմբագրել կամ համակարգչի մեջ պահպանել այդ ինֆորմացիան:



Նշեմ, որ այս ինֆորմացիան հասանելի է միայն տվյալ օգտատիրոջ համար:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Սուրեն Աթանեսյանը
Microsoft-ը թողարկել է Android-ի առանձին էմուլյատոր

Microsoft-ը թողարկել է Android-ի առանձին էմուլյատոր



Վերջերս Microsoft-ը թողարկել է Visual Studio 2015-ը, որի հետ միաժամանակ թողարկվել է Android էմուլյատոր: Չնայած, որ այս նոր էմուլյատորը կոչվում է Visual Studio Emulator for Android, այն հնարավոր է աշխատացնել առանց Visual Studio տեղադրելու: Դրա աշխատանքի համար անհրաժեշտ է ընդամենը Windows 8 կամ ավելի բարձր տարբերակ և Hyper-V հնարավորությամբ պրոցեսոր:


Visual Studio Emulator for Android էմուլյատորը ներառում է սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված Android KitKat օպերացիոն համակարգը, սակայն հնարավոր է առանձին ներբեռնել այլ տարբերակներ և սարքեր: 



Էմուլյատորի GPS սենսորի համար կարելի է ընտրել Bing քարտեզի վրա ցանկացած կետ, կամ ընտրել մի քանի կետեր և արագություն՝ տեղափոխության սիմուլյացիայի համար: Հնարավորություն կա նաև օգտվել էմուլյատորի այլ սենսորներից, տեսախցիկից և  SD քարտի հնարավորությունից: Ընդ որում կարելի է ընտրել  ցանկացած թղթապանակ և այն դարձնել SD քարտ:



Visual Studio Emulator for Android էմուլյատորի միակ թերությունը կարելի է համարել Google Play-ից բացակայությունը, սակայն հնարավոր է էմուլյատորում տեղադրել apk ֆայլեր:

Այս ծրագիրը Ձեր էլ. փոստին է ուղարկում սմարթֆոնի կոդը սխալ հավաքող մարդու լուսանկարը

Այս ծրագիրը Ձեր էլ. փոստին է ուղարկում սմարթֆոնի կոդը սխալ հավաքող մարդու լուսանկարը


Ի տարբերություն iOS համակարգի, Android-ում հնարավոր է փոխել համակարգային արգելափակման էկրանը և օգտագործել այլ մարդկանց կողմից ստեղծված արգելափակման ծրագրեր: Նմանատիպ ծրագրերից է CM Locker-ը, որն ունի մի շարք օգտակար ֆունկցրաներ: 


Նախևառաջ այս ծրագիրն ունի մի քանի շաբլոններ, որոնք կարող եք ընտրել և դարձնել որպես արգելափակման էկրան:


Կարող եք նաև ընտրել գաղտնաբառի տեսակը (գծապատկեր, կոդ և այլն): 


Ծրագիրն ունի նաև արգելափակման էկրանի լուսանկարների հավաքածու:


Այս ծրագրի հետաքրքիր ֆունկցիաներից է նաև կոդը սխալ հավաքողին լուսանկարելու և այդ լուսանկարը Ձեր էլեկտրոնային փոստի վրա ուղարկելու ֆունկցիան: Այդ լուսանկարները պահպանվում են նաև բջջային հեռախոսի մեջ և հետագայում կոդը ճիշտ հավաքելու դեպքում կարող եք տեսնել դրանք:


Ծրագրի կարգավորումներում կարող եք նշել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սխալ ծածկագրեր հավաքելու քանակը, որից հետո կստանաք նամակը:



Երաժշտություն լսելու դեպքում արգելափակման էկրանն ունի հետևյալ տեսքը:


Կարող եք նաև արգելափակված ժամանակ էկրանի ներքևի մասը բռնել և քաշել վերև: Այդ դեպքում կբացվեն սմարթֆոնի և այս հավելվածի մի շարք կարգավորումներ: Այդ էկրանին կցուցադրվեն նաև ընտրյալ հավելվածները


CM Locker ծրագիրը կարող եք անվճար ներբեռնել Google Play-ից:


Ներկայացվեց ամենաբարակ Samsung սմարթֆոնը՝ Galaxy A8-ը

Ներկայացվեց ամենաբարակ Samsung սմարթֆոնը՝ Galaxy A8-ը


Samsung ընկերությունը թողարկել է Galaxy A8 նոր սմարթֆոնը, որը տվյալ պահին հանդիսանում է ամենաբարակ Samsung հեռախոսը: Galaxy A8-ն ունի մետաղյա կորպուս և 5.7 դյույմանոց Full HD էկրան: Սմարթֆոնի վրա տեղադրված է Snapdragon 615 պրոցեսոր, որը բաղկացած է 8 միջուկից: Հեռախոսի օպերատիվ հիշողությունը 2Գբ է, իսկ ներքինը՝ 16 կամ 32 Գբ: Հնարավորություն կա նաև շատացնել հիշողությունը microSD քարտի շնորհիվ: 




Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է 16 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առջևի մասում՝ 5Մպ: Սմարթֆոնն ունի նաև NFC մոդուլ և մատնահետքի սենսոր: Galaxy A8 սմարթֆոնի մարտկոցը 3050 մԱ/ժ է: Սմարթֆոնի արտաքին չափսերն են՝ 158 х 76,8 х 5,9 մմ և կշռում է 151 գրամ: Այս նոր սմարթֆոնը սկզբնական շրջանում վաճառվելու է Չինաստանում և կարժենա 560$:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Կարեն Հակոբյանը
«ВКонтакте»-ն ստեղծել է Instagram-ի կրկնօրինակը

«ВКонтакте»-ն ստեղծել է Instagram-ի կրկնօրինակը



«ВКонтакте» սոցիալական ցանցը թողարկել է լուսանկարների հետ աշխատելու համար նախատեսված սեփական բջջային հավելվածը, որը կոչվում է Snapster: Այս հավելվածում օգտատերերը կարող են լուսանկարների վրա կիրառել տարբեր ֆիլտրեր և դրանք տեղադրել համացանցում: Փաստացի սա հանդիսանում է Instagram-ի կրկնօրինակը, սակայն կան մի քանի տարբերություններ: 


Մասնավորապես Snapster-ում հնարավոր չի տեղադրել տեսահոլովակ, իսկ լուսանկարները կարող են լինել նաև ուղղանկյուն: Հնարավոր է նաև նայել «ВКонтакте»-ի ընկերների լուսանկարները: Snapster-ը թույլ է տալիս ոչ միայն կիրառել պատրաստի ֆիլտրեր, այլ նաև ստեղծել կամ օգտագործել այլ օգտատերերի կողմից ստեղծված ֆիլտրերը: Snapster-ում հնարավոր է նաև ստեղծել ինքնաոչնչացվող լուսանկարներ (ինչպես Snapchat-ում): Տվյալ պահին Snapster հավելվածը հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի համար:


iOS և Android համակարգերի համար նախատեսված Lingvo հավելվածը դարձել է անվճար

iOS և Android համակարգերի համար նախատեսված Lingvo հավելվածը դարձել է անվճար




ABBYY ընկերությունը iOS և Android համակարգերի համար նախատեսված Lingvo հավելվածը դարձրել է անվճար: Այժմ օգտատերերը կարող են անվճար ձեռք բերել 7 լեզուների համար նախատեսված 11 բազային բառարանները: Նշեմ, որ լրացուցիչ հնարավոր է ներբեռնել մոտավորապես 200 պրոֆեսիոնալ և թեմատիկ բառարաններ, սակայն դրանց համար պետք է վճարել: Ծրագրի iOS և Android տարբերակներում անվճար հասանելի է նաև ֆոտո-թարգմանիչը, որի միջոցով հնարավոր է լուսանկարել անծանոթ բառերը և տեսնել դրանց թարգմանությունները:


Samsung-ը ներկայացրեց Galaxy Tab S2 պլանշետները

Samsung-ը ներկայացրեց Galaxy Tab S2 պլանշետները


Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy Tab S2 պլանշետները, որոնք հասանելի են երկու մոդիֆիկացիաներով և միմյանցից տարբերվում են էկրանի չափսերով (9.7 և 8 դյույմ): Galaxy Tab S2 պլանշետն ունի Super AMOLED էկրան՝ 2048×1536 թողունակությամբ: 



Պլանշետն ունի 8 միջուկանի պրոցեսոր, որոնցից 4-ը աշխատում են 1,9 Գհց հաճախականությամբ, իսկ մնացած 4-ը՝ 1.3 Գհց: Պլանշետի օպերատիվ հիշողությունը 3Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 32 կամ 64 Գբ: Հիշողությունը հնարավոր է շատացնել MicroSD քարտի հաշվին: Galaxy Tab S2 պլանշետի հետևի տեսախցիկը 8 մեգապիկսել է, իսկ առջևինը՝ 2.1:


Այս նոր պլանշետները վաճառքի կհանվեն ս.թ. օգոստոսին: Գնի մասին առայժմ տեղեկություն չկա:
Ինչպես իրական ժամանակում հետևել Android սմարթֆոնի ինտերնետ տրաֆիկին

Ինչպես իրական ժամանակում հետևել Android սմարթֆոնի ինտերնետ տրաֆիկին


Երբեմն դեպքեր են լինում, երբ մոռանում ենք անջատել Android սմարթֆոնների 3G/4G ինտերնետը և արդյունքում ահագին տրաֆիկ է ծախսվում ու համապատասխան գումար գանձվում Ձեր հաշվեկշռից: Ընդ որում, բոլորովին պարտադիր չի, որ ինչ-որ վեբ կայք բացեք կամ որևէ հավելվածով ինտերնետ մտնեք, որպեսզի Ձեր բջջային հեռախոսը ինտերնետ տրաֆիկ ծախսի: Կան մի շարք ծրագրեր, որոնք աշխատում են ֆոնային ռեժիմում և նույնիսկ էկրանի վրա չբացված ժամանակ կարող են ինտերնետից տվյալներ ներբեռնել ու տրաֆիկ ծախսել: Այս հավելվածներին հետևելու համար Android-ի կարգավորումներում կա գործիք, որը ցույց է տալիս, թե բբջային կամ Wi-Fi ինտերնետի դեպքում ինչքան տրաֆիկ են ծախսել հավելվածները նշված ժամանակահատվածում: Սակայն այս գործիքն ունի մի քանի թերություններ, որոնք կարելի է շտկել լրացուցիչ հավելվածների շնորհիվ:



Այսօր կանդրադառնանք Internet Speed Meter հավելվածին, որը տեղադրելուց հետո սմարթֆոնի վերևի աջ անկյունում իրական ժամանակում ցուցադրվում է տվյալ պահին ակտիվ ինտերնետ տրաֆիկի քանակը: Այս ֆունկցիան հարմար է հատկապես այն դեպքում, երբ մոռացել եք անջատել բջջային ինտերնետը և պարբերաբար աչքի առաջ կտեսնեք ընթացիկ ինտերնետ տրաֆիկը:


Հավելվածը բացելու դեպքում գեղեցիկ աղյուսակի տեսքով կարող եք տեսնել, թե ամսվա օրերի կտրվածքով որքան ինտերնետ տրաֆիկ եք ծախսել բջջային և Wi-Fi կապերով: 



Internet Speed Meter հավելվածն անվճար հասանելի է Google Play Store-ում: Հավելվածն ունի նաև Pro տարբերակ, որը վճարովի է և պարունակում է մի քանի լրացուցիչ ֆունկցիաներ:
Fleksy ստեղնաշարը դարձել է անվճար iOS և Android սարքերի վրա

Fleksy ստեղնաշարը դարձել է անվճար iOS և Android սարքերի վրա



Fleksy ստեղնաշարը դարձել է անվճար iOS և Android սարքերի վրա: Հիշեցնեմ, որ նմանատիպ մեկ այլ SwiftKey ստեղնաշարը անվճար էր դարձել մի քանի ամիս առաջ: Չնայած, որ Fleksy-ին այժմ հնարավոր է ներբեռնել անվճար, այն պարունակում է որոշ վճարովի էլեմենտներ և ֆունկցիաներ: Նախկինում Fleksy ստեղնաշարի համար վճարած օգտատերերը կստանան $8 բոնուս, որպեսզի կարողանան կատարել ներքին գնումներ Fleksy հավելվածում:


Վերջում ավելացնեմ, որ Fleksy ստեղնաշարը հասցրել է հայտվենլ Գինեսի գրքում՝ որպես ամենաարագ ստեղնաշար: Այն նաև հանդիսանում է iOS համակարգի համար նախատեսված առաջին այլընտրանքային ստեղնաշարը: