iOS 9 և OS X El Capitan համակարգերի բետա տարբերակներն արդեն հասանելի են բոլորի համար: Ինչպես ներբեռնել և տեղադրել

Ամսաթիվ

Apple ընկերությունը սկսել է տարածել iOS 9 և OS X El Capitan օպերացիոն համակարգերի բետա տարբերակները: Այս երկու համակարգերում տեղ գտած փոփոխությունների մասին ժամանակին մանրամասն անդրադարձել եմ այս գրառման մեջ: Նշեմ, որ դրանց վերջնական տարբերակները կթողարկվեն ս.թ. աշնանը: iOS 9 համակարգի բետա տարբերակը ներբեռնելու համար պետք է iPad-ով, iPhone-ով կամ iPod-ով մտնեք այստեղ, լոգին լինեք Ձեր Apple-ի հաշիվ, ներբեռնեք և տեղադրեք անհրաժեշտ սերտիֆիկատը: Այդ գործողություններից հետո պետք է մտնեք Settings, այնուհետև General -> Software Update: Այդ պատուհանում արդեն պետք է հայտնվի iOS 9 համակարգի բետա տարբերակի թարմացման մասին տեղեկացումը: El Capitan օպերացիոն համակարգը ներբեռնելու համար պետք  մտնել այստեղ և հետևել հրահանգներին

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն