Microsoft-ը թողարկել է Android-ի առանձին էմուլյատոր
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjNuAOw-L1hNGrOxrld8G681MSqdPDPnlQmK-cnjIGb9B5F_lefj8u4xA-uP63GRajyMs_ZpiB82pl2kS3Fs_BDPLpMC6Dw3AZVKt6WGahRD-hz4pwhyed9fGv0qkTVK9HXVZKz-cmjHZY7/s640/IC808642%255B1%255D.png)
Վերջերս Microsoft-ը թողարկել է Visual Studio 2015-ը, որի հետ միաժամանակ թողարկվել է Android էմուլյատոր: Չնայած, որ այս նոր էմուլյատորը կոչվում է Visual Studio Emulator for Android, այն հնարավոր է աշխատացնել առանց Visual Studio տեղադրելու: Դրա աշխատանքի համար անհրաժեշտ է ընդամենը Windows 8 կամ ավելի բարձր տարբերակ և Hyper-V հնարավորությամբ պրոցեսոր:
Visual Studio Emulator for Android էմուլյատորը ներառում է սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված Android KitKat օպերացիոն համակարգը, սակայն հնարավոր է առանձին ներբեռնել այլ տարբերակներ և սարքեր:
Էմուլյատորի GPS սենսորի համար կարելի է ընտրել Bing քարտեզի վրա ցանկացած կետ, կամ ընտրել մի քանի կետեր և արագություն՝ տեղափոխության սիմուլյացիայի համար: Հնարավորություն կա նաև օգտվել էմուլյատորի այլ սենսորներից, տեսախցիկից և SD քարտի հնարավորությունից: Ընդ որում կարելի է ընտրել ցանկացած թղթապանակ և այն դարձնել SD քարտ:
Visual Studio Emulator for Android էմուլյատորի միակ թերությունը կարելի է համարել Google Play-ից բացակայությունը, սակայն հնարավոր է էմուլյատորում տեղադրել apk ֆայլեր:
Visual Studio Emulator for Android էմուլյատորը ներառում է սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված Android KitKat օպերացիոն համակարգը, սակայն հնարավոր է առանձին ներբեռնել այլ տարբերակներ և սարքեր:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgkEhazGHhtSb5_MNKrIaUF2MUDvE3Ao8PRImNd7VeKtzmbBfxWxjr5zWqf56igJJbnpOHv75OesMn3uM91ACZZXym1qrqbbKsJMXTBpsUv2XVRAxGI1ZwP7-MXzFYKKJw7I2A4fzB4JYy3/s640/IC816753%255B1%255D.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgMztIrDtcmTceRrHGh5XFrswDPs6vajx3RtDur_6sweNpc9npELl2GhazUxUEB7j_n5U79ttwOh_-0wi2EyGH3kccCeux-Mw-WZMtFbvcwGwAuCf_a2MR3zigrlERxjO8NSOfExmX850PU/s640/IC810529%255B1%255D.png)