Microsoft-ը փոխել է Անդրոիդը Windows-ին կապող ծրագրի անունն ու թարմացրել դիզայնը

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը թարմացրել է Your Phone հավելվածը և փոխել անունը: Այժմ այն կոչվում է Phone Link: Android հավելվածը նույնպես փոխել է անունը՝ Link to Windows: Ծրագրում թարմացվել է նաև ինտերֆեյսը, որը ավելի է նմանեցվել Windows 11-ի դիզայնին: Կողքի հատվածում հայտնվել է ծանուցումների կենտրոնը, որտեղ ցուցադրվում են սմարթֆոնի վրա եկած ծանուցումները: Կողքի հատվածում տեղադրված են նաև ձայնը անջատելու, «Չանհանգստացնել» ռեժիմը միացնելու և Bluetooth-ով կապը կառավարելու կոճակները:

Հիշեցնեմ, որ Phone Link ծրագիրը թույլ է տալիս Windows համակարգչով կառավարել և տեսնել Անդրոիդ սմարթֆոնի պարունակությունը: Օրինակ կատարել կամ ստանալ զանգեր, տեսնել լուսանկարները, SMS-ները և այլն:

Որոշ Samsung սմարթֆոնների համար Phone Link-ը թույլ է տալիս միանգամից Windows-ում բացել սմարթֆոնի հավելվածները: Phone Link-ն այժմ արդեն համագործակցում է նաև HONOR ընկերության հետ (Magic V, Magic 4 series և Magic 3):

Phone Link-ը արդեն հասանելի է նաև Չինաստանում ի շնորհիվ Honor-ի հետ համագործակցության (Magic V, Magic 4 և Magic 3): Հիշեցնեմ, որ Phone Link-ը թույլ է տալիս Windows-ում աշխատացնել Android հավելվածները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն