Հայաստանում մեկնարկել է Honor X8 սմարթֆոնի վաճառքը

Ամսաթիվ

Honor ապրանքանիշը վերջերս ներկայացրեց միջին գնային սեգմենտի նոր Honor X8 սմարթֆոնը, որի վաճառքը Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ապրիլի 15-ին: Սմարթֆոնի 6.7 դյույմանոց IPS էկրանը (2388×1080, 90 Հց) զբաղեցնում է առջևի մակերեսի 93.6%-ը: Honor X8 սմարթֆոնը հասանելի է 3 գույներով՝ Titanium Silver, Midnight Black և Ocean Blue:


Սմարթֆոնն ունի 8 միջուկանի Qualcomm Snapdragon 680 պրոցեսոր, Adreno 610 գրաֆիկական մոդուլ, 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողություն:


Սմարթֆոնում ներդրված վիրտուալ հիշողության տեխնոլոգիան թույլ է տալիս ընդլայնել օպերատիվ հիշողությունը մինչև 8 ԳԲ:


Honor X8 սմարթֆոնի ետնամասում տեղադրված է տեսախցիկների քառակուսի բլոկը, որի վրա տեղադրված են 64 ՄՊ (f/1.8) հիմնական, 5 ՄՊ (f/2.2,120°) լայնանկյուն, 2 ՄՊ ( f/2.4) մակրո և 2 ՄՊ (f/2.4) խորության մոդուլները: 


Սմարտֆոնի էկրանի վերևի կենտրոնական հատվածում տեղադրված է 16 ՄՊ (f/2.45) սելֆի տեսախցիկ:


Honor X8 սմարթֆոնի մարտկոցը 4000 մԱժ է, որն արագ լիցքավորվում է 22.5 Վտ հզորությամբ: Սմարթֆոնն աշխատում է Android 11-ի վրա հիմնված Honor Magic UI 4.2 ինտերֆեյսով: 







Սմարթֆոնն ունի Wi-Fi 802.11ac, 4G LTE, Bluetooth 5.0, GPS մոդուլներ և USB-C, 3.5մմ բնիկներ: Սմարթֆոնի մատնահետքի սկաները գտնվում է կողքի հատվածում տեղադրված կոճակի վրա:


Նշեմ, որ սմարթֆոնը բավականին գեղեցիկ է ու արտաքնապես նման է վերջին սերնդի iPhone-ներին: Չնայած բարակությանը (7.45մմ) սմարթֆոնում տեղադրված է 4000 մԱժ մարտկոց և կշռում է ընդամենը 177 գրամ: 

Նշեմ նաև, որ այս սմարթֆոնը ներառում է նաև Google-ի ծառայությունները (Play Market և այլն), ինչը բավականին հաճելի նորություն է: Եթե գեղեցիկ տեսքին գումարենք նաև սմարթֆոնի տեխնիկական պարամետրերը, ապա գնի ու որակի հարաբերությամբ HONOR X8-ը բավականին մրցակցային սմարթֆոն է միջին սեգմենտի շուկայում:


Honor X8 սմարթֆոնները Հայաստանում կարող եք ձեռք բերել Ucom և Vega վաճառասրահներից 149900 դրամով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն