Google-ը թողարկել է iOS-ից Android անցում կատարելու նոր հավելված

Ամսաթիվ

Google ընկերությունը թողարկել է Switch to Android հավելվածը, որը հեռախոս փոխելու դեպքում հեշտացնում է ֆայլերի և կոնֆիգուրացիաների տեղափոխումը iOS-ից Android: Հավելվածը հասանելի է App Store-ում այս հղումով: Switch to Android հավելվածն առաջարկում է սմարթֆոնների միջև կապ հաստատել լարով կամ Wi-Fi-ով և մի քանի պարզ գործողություններով տեղափոխել կոնտակտները, օրացույցի իրադարձությունները, լուսանկարներն ու վիդեոները: Հավելվածի միջոցով հնարավոր է նաև iCloud-ից լուսանկարները տեղափոխել Google Photo: 

Հիշեցնեմ, որ նախկինում Google-ը առաջարկում էր iPhone-ի օգտատերերին ինքնուրույն ստեղծել տվյալների ռեզերվ Google Drive-ում և հետագայում վերականգնել դրանք Android-ում: Նշեմ նաև, որ Apple-ը վաղուց ունի նմանատիպ հավելված, որը թույլ է տալիս Android-ից անցում կատարել iOS:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն