Nvidia Instant NeRF նեյրոցանցը 2D լուսանկարներից գեներացնում է 3D միջավայր (օրինակ հայելու արտացոլանքը)

Ամսաթիվ

Վերջերս Nvidia ընկերությունը ներկայացրեց Instant NeRF նեյրոցանցը, որը տարբեր կողմերից արված լուսանկարների և դրանց անկյան մասին ինֆորմացիայի հիման վրա մի քանի վայրկյանում ստանում է եռաչափ մոդել: Նեյրոցանցը նաև լրացնում է անորոշ հատվածներն ու գուշակում լուսավորությունը: 

Նշեմ, որ այս նոր տեխնոլոգիայի առավելությունը արագության մեջ է: Նախորդ ալգորիթմները սովորում էին մի քանի օր, իսկ արդյունքը գեներացնում էին մի քանի րոպեում: Այս նոր ալգորիթմը սովորում է 1000 անգամ ավելի արագ և գեներացնում է վայկյանների ընթացքում:

Թվիթերում հայտնվել է նաև ալգորիթմի հետաքրքիր դեմոնստրացիոն վիդեո, որտեղ ցուցադրվում է, թե ինչ տեսք ունեն այս ալգորիթմով սկանավորված սենյակն ու այնտեղ տեղադրված հայելու մեջ արտացոլված օբյեկտները: Տպավորություն է ստեղծվում, որ նկարողը մտնում է եռաչափ հայելու մեջ: Նեյրոցանցը սկանավորել է 134 լուսանկարներ և դրանց հիման վրա ստեղծել է եռաչափ սենյակն ու հայելին՝ լրացնելով անորոշ հատվածները: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն