Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ֆեյսբուքի բջջային հավելվածում հայտնվել է ճանապարհորդների համար նախատեսված քաղաքների ուղեցույց



Ֆեյսբուքի բջջային հավելվածում կան բազմաթիվ օգտակար ու հետաքրքիր բաժիններ, որոնք պարբերաբար թարմացվում են ու քչերը գիտեն դրանց մասին: Օրինակ կան եղանակի տեսության, մոտակայքում գտնվող ընկերների, նախորդ տարիների գրառումների և այլն նմանատիպ բաժիններ: Դրանք տեսնելու համար պետք է բացեք Ֆեյսբուքի հավելվածի գլխավոր մենյուն և տեսնեք Apps բաժինը: Ամբողջական ցանկը տեսնելու համար պետք է սեղմեք See All կոճակը:


Վերջերս Ֆեյսբուքի հավելվածում ավելացել է «City Guides» կոչվող բաժինը, որը նախատեսված է ճանապարհորդների համար: Այս բաժնում ցուցադրվում են աշխարհի այն մեծ քաղաքները, որտեղ երբևէ եղել են ձեր Ֆեյսբուքի ընկերները (ստատուսի կամ լուսանկարի մեջ նշել են, որ գտնվում են այդ վայրում՝ check-in): 


Սեղմելով որևէ քաղաքի վրա բացվում է այդ քաղաքի էջը, որտեղ ցուցադրվում է այնտեղ այցելած ընկերների ցանկը: Սեղմելով այդ ցանկում գտնվող որևէ ընկերոջ լուսանկարի վրա ցուցադրվում է տվյալ մարդու այցելած սրճարաններն ու այլ հասարակական վայրերը:


Ընտրված քաղաքի էջում ցուցադրվում են նաև այդ քաղաքի հայտնի սրճարանները, կինոթատրոնները, դիտարժան վայրերը և ատրակցիոնները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն